|
|
|||||||
|---|---|---|---|---|---|---|---|
| ՀԱՅԱՍՏԱՆ ԼՂՀ ԱՇԽԱՐՀ ՓՈՂԵՐ ՄԱՐԴԻԿ ԱՌԱՋԸՆԹԱՑ ԽՃԱՆԿԱՐ | |||||||
Գավառում գիշերը սպանություն է տեղի ունեցել2012-04-17 11:12:44 Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում, ապրիլի 16-ի կեսգիշերին սպանություն է տեղի ունեցել: Ինչպես NEWS.am-ի թղթակցին պատմել են Գավառի մեր աղբյուրները, երկու երիտասարդ` 28-ամյա Վիգեն Սահակյանը եւ 26-ամյա Շահեն Չանդոյանը երեկոյան Գավառի Գրիգոր Նարեկացիի փողոցում գտնվող խանութի վաճառող Արման Հովսեփանից փորձել են պարտքով ապրանք վերցնել: Հովսեփյանը հրաժարվել է այն տրամադրել, քանի որ տղաները չեն ներկայացել: Այս մոտեցումը հաղթանդամ երիտասարդները չեն հանդուրժել եւ չներկայանալով շարունակել են պնդել իրենց պահանջն ու վիճաբանության մեջ մտել վաճառողի հետ:Վիճաբանությանը հետեւել է ծեծը, երիտասարդները դաժան ծեծի են ենթարկել Հովսեփյանին` անգամ անտեսելով նրա մոր ներկայությունը: Հովսեփյանն էլ ճողոպրելով հաճախորդների ձեռքից` մտել է խանութ եւ երշիկ կտրող դանակը բերել ու հարվածներ է հասցրել տղաներին: Շահեն Չանդոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ Վիգեն Սահակյանի կյանքը չի հաջողվել փրկել: Ոստիկանության լրատվության վարչությունից NEWS.am–ի թղթակցին հայտնել են, որ փաստի առթիվ քրգործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 108 հոդվածի հատկանիշներով (Անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ սպանություն): 59-ամյա Արման Հովսեփյանը բերման է ենթարկվել, կատարվում է նախաքննություն:
|
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ Տիգրան Սարգսյանը եւ Գյուլնազ տատը Գողական խաղացողները գնում են բանակ, զենք վերցնում ու կրակում... «Ինքնաթիռը ոնց որ բանակ գնացող ավտոբուս լիներ»Մեծ մասը տղամարդիկ էին, ու հիմնականում՝ մարզերից Գյուղացին յոլա կգնա, իսկ խոշոր ընկերությանը պետք է օգնել Կարեն Կարապետյանն ու ՍԱՍ-ի Արտակը չպետք է կտրվեն իրականությունիցՍոցիոլոգի սադրանքի զոհերը
ԹՈՓ ՎԻԴԵՈՆԵՐ
ԹՈՓ ՖՈՏՈՆԵՐ
ԹՈՓ ՑԻՏԱՏՆԵՐ ԲՀԿ-ն իր տեղն ու դերն ունի հայկական քաղաքական դաշտում, եւ չեմ կարծում՝ որեւէ բան տարբերվում է երեք տարի առաջ կամ այսօր: Ընդ որում, ես գտնում եմ, որ Գագիկ Ծառուկյանը նաեւ ցույց տվեց, որ ինքը քաղաքական գործիչ է. իր լռությունը եւ այս պահին այդ հայտարարությունն անելը ցույց են տալիս, որ ԲՀԿ-ն կամաց-կամաց դառնում է քաղաքական կուսակցություն՝ իր տեղով, առանց այս կամ այն դաշտ թռնելու: Հստակ, կայուն քաղաքական ուժ է:Հովհաննես Իգիթյան Հատված Aravot.am-ին տված հարցազրույցից Այսինքն, այն ինչ չհաջողվեց նախագահական ընտրություններում, քաղաքական ուժերի համերաշխ ու նպատակասլաց գործունեության և ժողովրդի առավել ակտիվության պարագայում կարող է հաջողվել այս ընտրություններում։ Ուստի որքան էլ չուզենան խոստովանել, Երևանի ավագանու ընտրություններն իշխանությունների համար նույնիսկ ավելին են, քան քաղաքական հարցը, քանի որ դրանք շոշափում են իրենց գոյության իսկ խնդիրը։Լեւոն Տեր-Պետրոսյանը Երեւանի ավագանու ընտրությունների մասին Որպես Ավանի թաղապետ` սկսած 2005 թվականից հայտարարագրում եմ իմ ունեցվածքը: Իր ունեցվածքը հայտարարագրում էր նաև իմ հայրը` լուսահոգի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Նախկինում երբեք այդ ունեցվածքը չի դարձել հանրային ուշադրության, քննարկման կամ շահարկման թեմա: Անթույլատրելի եմ համարում այս հարցի շահարկումները, հատկապես, որ Երևանի քաղաքապետ կամ փոխքաղաքապետ եղած տարիներին իմ սեփականության ցանկը կտրուկ չի փոխվել:Տարոն Մարգարյան |
||||||
|
Top-News.am (c) 2011. Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Էլեկտրոնային հասցե` info@top-news.am
Designed by Arevik Martirosyan
Created by Rudolf Perikhanyan |
|||||||