Յուրի Կոտենոկ. Պետք է Ղարաբաղի հանձնման սցենարի հետաքննություն անցկացնել
Ղարաբաղում հայկական կողմը մեծ կորուստներ է կրել, ընդ որում, դրա համար կան ե՛ւ օբյեկտիվ, ե՛ւ սուբյեկտիվ պատճառներ: Անհրաժեշտ է Ղարաբաղի հանձնման սցենարի հետաքննություն անցկացնել, ռազմական ղեկավարությանն ուղղված դժգոհություններ կան: Այս մասին դեկտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Segodnya.ru պորտալի գլխավոր խմբագիր, ռազմական թղթակից Յուրի Կոտենոկը, ով ծանր վիրավորվել էր Շուշիի Ղազանչեցոց տաճարի հրթիռակոծման ժամանակ:
Ըստ նրա` տակտիկական մակարդակում` վաշտի եւ դասակի մակարդակում, խնդիրներ չկան, մարդիկ հերոսություն են գործել, նրանց անձնուրացության հետ կապված հարցեր չկան, իսկ այն, ինչ այժմ կատարվում է Ղարաբաղում եւ Հայաստանի սահմանամերձ շրջաններում, 44 օրվա ընթացքում կատարվածի օրգանական շարունակությունն է: «Ադրբեջանը փորձում է միակողմանիորեն գրավել տարածքը` հաշվի չառնելով հայկական կողմին որպեսզի` բանակցությունների ընթացքում ամուր դիրքեր ունենալու համար: Իրավիճակը բաց է թողնվել, իրադարձությունները շատ արագ են զարգանում, եւ Հայաստանի ղեկավարությունը չի կարող ադեկվատ որոշումներ կայացնել: Անհրաժեշտ է զգուշորեն կազմակերպել սահմանների սահմանազատումը, որոնց խնդիրները կապված են ԽՍՀՄ ժամանակների ժառանգության հետ: Այս խնդրին է նվիրված նաեւ ՌԴ ԱԴԾ-ի տնօրենի այցը Երեւան, ով այնուհետեւ կմեկնի Բաքու»,- ասել է նա:
Կատենոկը շեշտել է, որ անկազմակերպության խնդիրները, որոնք էլ պարտության պատճառ դարձան, նկատվում են նույնիսկ հիմա, երբ ինչ-որ գյուղերում ինքնավար ստորաբաժանումներ կան` առանց կապի, առանց փոխազդեցության: «Ղարաբաղի Պաշտպանության բանակը գոյություն ունի եւ լուծարված չէ: Բայց ինչո՞ւ է այդպես լինում: Ինչ վերաբերում է բանտարկյալների խնդրին, ապա այն լուծման փուլում է, սակայն ադրբեջանական կողմի վերաբերմունքը նրանց, այդ թվում` խաղաղ բնակչությանը, ակնհայտ բարբարոսություն է»,- եզրափակել է ռուս լրագրողը:


















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Թրամփի խոսքերը Մակրոնի՝ պաշտոնից շուտափույթ hեռացման մասին, ստիպում են մտածել նրա հասցեին վենեսուելա...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին