Պուտին. Լեռնային Ղարաբաղի հայերը ժամանակին զենք են վերցրել` իրենց կյանքը եւ արժանապատվությունը պաշտպանելու համար
Իրավիճակն, իմ կարծիքով, ավելի բարդ է, քան պարզապես նորմատիվային պոստուլատները, այդ թվում` դեռ Սումգայիթում սկսված, ապա Լեռնային Ղարաբաղում տարածված էթնիկ հակամարտության միջազգային իրավական արմատները: Այս մասին դեկտեմբերի 17-ին ամենամյա մամուլի ասուլիսին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Այստեղ յուրաքանչյուրն ունի իր ճշմարտությունը, եւ Լեռնային Ղարաբաղի հայերը ժամանակին զենք են վերցրել` իրենց կյանքն եւ արժանապատվությունը պաշտպանելու համար, եւ ստեղծվեց այն իրավիճակը, որը եղավ այս տարի հակամարտության սրման պահին»,- ասել է նա:
ՌԴ նախագահը մեկնաբանել է նաեւ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության այն կետերից մեկը, ըստ որի կողմերը պետք է կանգ առնեն իրենց դիրքերում:
«Բայց մենք պայմանավորվել ենք, ինչպես լավ հայտնի է, եռակողմ հայտարարության շրջանակներում այն մասին, որ մարտական գործողություններն ավարտվում են, եւ այստեղ շատ կարեւոր է, որ կողմերը կանգ առնեն այն դիրքերում, որտեղ նրանք եղել են մեր եռակողմ հայտարարության ստորագրման պահին: Հենց այնտեղ էլ բոլորը պետք է կանգ առնեն: Այս կապակցությամբ ենթակառուցվածքների հետ կապված կան բազմաթիվ տեխնիկական հարցեր կան»,- ասել է նա:
«Բայց հաշվի առնելով, որ զինված ուժերը կանգնել են այնտեղ, որտեղ նրանք կանգնած էին ստորագրման պահին, ենթակառուցվածքային որոշակի դժվարություններ առաջացան ինչպես ադրբեջանական, այնպես էլ հայկական կողմի համար: Բայց դա պետք է հանգիստ պարզել` բանակցային գործընթացի ընթացքում, քանի որ այս եռակողմ հայտարարությունը տալիս է դրա բոլոր հիմքերը եւ բոլոր հնարավորությունները: Քանի որ այնտեղ նշվում է, որ զինադադարի հասնելուց հետո հաջորդ փուլը պետք է լինի տարածաշրջանում հարաբերությունների լիակատար կարգավորումը` տնտեսական եւ ենթակառուցվածքային ներուժի բացահայտմամբ: Սա վերաբերում է նաեւ ճանապարհային եւ երկաթուղային հաղորդակցություններին եւ այլն: Սա վերաբերում է նաեւ Նախիջեւանին, սա վերաբերում է նաեւ հաղորդակցությանը Հայաստանի հարավի եւ հյուսիսի միջեւ»,- հավելել է Վլադիմիր Պուտինը:


















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Թրամփի խոսքերը Մակրոնի՝ պաշտոնից շուտափույթ hեռացման մասին, ստիպում են մտածել նրա հասցեին վենեսուելա...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին