Ինչպե՞ս ստացվեց, որ այսօր Զանգելանի շրջանի այս հատվածը պետք է զիջենք․ Կապանի քաղաքապետ
Եթե հայտարարության մեջ հստակ նշված է, որ Հայաստանի ու Ադրբեջանի զորքերը կանգնում են այնտեղ, որտեղ գտնվում են, ապա ինչպես ստացվեց, որ այսօր Զանգելանի շրջանի այս հատվածը պետք է զիջենք, թող պատասխանեն։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 17-ին, Սյունիքում ճանապարհ փակած քաղաքացիների հետ զրույցում նշեց Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանը։
«Մեզ առաջնահերթ հողերը չեն հետաքրքրում, մեզ առաջնահերթ անվտանգությունն է հետաքրքրում, էդ բնագծերը, որ մենք զբաղեցրած ենք, զբաղեցրել ենք անվտանգության ապահովման համար։ Անվտանգության գոտի ենք չէ՞ ստեղծել։ Պետք է հասկանալ՝ անվտանգության ապահովման հետ կապված հետագայի քայլերն ինչպե՞ս պետք է լինի։ Պարզապես ասել, որ սահմանապահները կանգնելու են, դա բավարար չի»,- ընդգծեց քաղաքապետը։


















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Թրամփի խոսքերը Մակրոնի՝ պաշտոնից շուտափույթ hեռացման մասին, ստիպում են մտածել նրա հասցեին վենեսուելա...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին