Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ Երկրաշարժ Մարտունի քաղաքից 8 կմ հարավ-արևելք Իրանը Անվտանգության խորհրդի նոր քարտուղար է նշանակել Հայաստանի նախագահն ու Կորեայի դեսպանը քննարկել են էներգետիկայի և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հնարավորությունը Հայ-վրացական երիտասարդական ճամբարին մասնակցում են ԿԳՄՍ նախարարի տեղակալն ու մի խումբ հայ երիտասարդներ Համերգ՝ նվիրված Էլժբետա Պենդերեցկայի հիշատակին Մահացել է Մեծ Բրիտանիայի ամենատարեց սուպերմոդելը Ռոման Ավակյանը կմասնակցի Ֆրանսիայում կայանալիք մրցաշարին «Հոգևոր քարտեզի արահետներով». հայկական ձեռագրական արվեստը կներկայացվի Իսպանիայում Հայաստանի հավաքականը շարունակում է նախապատրաստվել Բելառուսի հետ խաղին Ուղերձս հստակ է՝ ուշադի՛ր եղեք, միստեր Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 23-ից 24-ը

Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջԵրկրաշարժ Մարտունի քաղաքից 8 կմ հարավ-արևելքԻրանը Անվտանգության խորհրդի նոր քարտուղար է նշանակելՀայաստանի նախագահն ու Կորեայի դեսպանը քննարկել են էներգետիկայի և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հնարավորությունըՀայ-վրացական երիտասարդական ճամբարին մասնակցում են ԿԳՄՍ նախարարի տեղակալն ու մի խումբ հայ երիտասարդներՀամերգ՝ նվիրված Էլժբետա Պենդերեցկայի հիշատակինՄահացել է Մեծ Բրիտանիայի ամենատարեց սուպերմոդելըՌոման Ավակյանը կմասնակցի Ֆրանսիայում կայանալիք մրցաշարին«Հոգևոր քարտեզի արահետներով». հայկական ձեռագրական արվեստը կներկայացվի ԻսպանիայումՀայաստանի հավաքականը շարունակում է նախապատրաստվել Բելառուսի հետ խաղինՈւղերձս հստակ է՝ ուշադի՛ր եղեք, միստերՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 23-ից 24-ըՀաստատվել է Իսպանիայի Լա Լիգայի շրջանակում կայանալիք Էլ Կլասիկոյի ժամանակացույցըԵս ցանկանում եմ կրկին հաղթել. ՄբապեԻրանում 30 մարդ է ձերբակալվել Իսրայելին և ԱՄՆ-ին գաղտնի տվյալներ փոխանցելու կասկածանքովՓակվելու է Վ. Փափազյանից մինչև Վ. Վաղարշյան փողոցի խաչմերուկն ընկած հատվածըՍիրիական բանակը հայտարարել է Իրաքի տարածքից իր բազայի հրթիռակոծման մասինՄարտի 25-28-ը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ. ջերմաստիճանը կնվազիՆարեկ Սամսոնյանի տնային կալանքը փոխարինվել է վարչական հսկողության՝ հրապարակային խոսքի արգելքի պայմանովԱլեն Սիմոնյանը և Կորեայի դեսպանն անդրադարձել են միջխորհրդարանական կապերի զարգացմանըՇատ վատ բան է, անթույլատրելի բան է ասում, խայտառակ բան է ասում․․․ իր երեխաներն ե՞ն գնալու՝ կռվենՌոբերտ Աբիսողոմոնյանը և Կաորի Իշիկավան մտքեր են փոխանակել Հայաստանի և ՄԱԿ Կանայք կառույցի միջև առկա ոլորտային համագործակցության շուրջՎթար Փարպի գյուղի մոտ. այրվել է ավտոմեքենա, կան տուժածներՀՀ-ից ԱՄԷ արտահանվող 270 ապրանքից 217-ի համար կարող է սահմանվել մուտքի արտոնյալ ռեժիմ. նախագիծՊետական բյուջեի ծախսերը հունվար-փետրվարին կազմել են 351.9 մլրդ դրամՈւրախ կլինենք Մայիսի 9-ին տեսնել բարեկամ երկրների ղեկավարներին. ՊեսկովՆախակրթարաններ հաճախելու հնարավորություն կունենան նաև 4 տարեկան երեխաներըԻրաքյան հում նավթով բեռնված հսկայական սուպերտանկերն «աննկատ» անցել է Հորմուզի նեղուցովՄիացյալ Թագավորությունում աճում է հակասեմականությունըՆոր Սահմանադրության ընդունումը Հայաստանի շահերի համար է. Ալեն ՍիմոնյանԵՄ-ն և Ավստրալիան ազատ առևտրի և պաշտպանության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրեր են ստորագրելԹել Ավիվում բնակելի թաղամաս է հրթիռակոծվելՄարտի 26-ին Վեդի քաղաքում, Գոռավան, Ուրցաձոր, Դաշտաքար բնակավայրերում կդադարեցվի գազամատակարարումըՄերձավորարևելյան հակամարտության ընթացքում 2100 երեխա է զոհվել կամ վիրավորվել. ՅՈՒՆԻՍԵՖԵգիպտոսը սկսել է ակտիվ միջնորդություն ԱՄՆ-Իրան հնարավոր բանակցությունների համարՀՀ-ն Պրաhայում ճանաչել է իր սեփական տարածքը, դրանով պահպանել է ՀՀ-ն գաղութացումից, ծայրագավառ դառնալուցՊուշկինի թունելը հոսանքազրկվել էՈստիկանության գվարդիայի ծառայողները ձերբակալել են գազային ատրճանակով սպառնացող անձինՄեր երաշխավորը Ղարաբաղի բնակչությանն ասաց՝ «դավայ, դուրս եկեք»Իսրայելի ավիահարվածներից փլուզվել է Լիբանանի Դալաֆա կամուրջըԱրմինե Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվիԱվետիսյանի «Սերմիկը» գրքի ինտերակտիվ ընթերցանությունՉգիտեմ ՀՀ-ում քանի ղեկավար կա, որ երբևէ որևէ մեկից ներողություն է խնդրելՀամայնքային ոստիկանները Արշալույս գյուղի բնակչի տանը թմրամիջոց են հայտնաբերել. կատարվում է նախաքննությունՊետք է տարածաշրջանում այնպիսի հարաբերություններ կառուցենք, որ որևիցե մեկը չմտածի մյուսի վրա հարձակվելու մասին. Ալեն ՍիմոնյանՎաղաժամկետ մարվեցին ՀԷՑ-ի վարկային ամբողջ պարտավորությունները տեղական բանկերից մեկի մասով՝ շուրջ 9 մլն դոլար. Ռոմանոս ՊետրոսյանԱդրբեջանն ակնկալում է, որ Իրանը հետաքննի Նախիջևանի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումները. Բայրամովը՝ ԱրաղչիինՀայաստանյան քաղաքական դաշտում երկու օրակարգ կա, մեկը խաղաղությունն է, մյուսը՝ պատերազմը. Ալեն Սիմոնյան5G թարմացում․ զգուշացե՛ք, խարդախություն էԵրևանի ծննդատներից մեկում ծննդկան է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ
Մամուլ

«Կոմերսանտ». Ուխտասարի վերջին օրը

Լեռնային Ղարաբաղում սկսվել է հետպատերազմյան կարգավորման ամենացավոտ փուլը` տարածքների բաժանումը: Չճանաչված Արցախի Հանրապետության մի ամբողջ շրջաններ անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ. դրանց հայ բնակիչները ստիպված են լքել իրենց տներն ու հեռանալ` իրենք էլ չգիտեն, թե ուր: «Կոմերսանտի» թղթակից Ալեքսանդր Չեռնիխը վերադարձել է Ուխտասար գյուղ. մեկ ամիս առաջ նա այնտեղ էր պատերազմի ընթացքում: Ինչպես պարզվել է, նրան հաջողվել է հասնել գյուղի գոյության վերջին օրը:

«Այն, ինչ ունեինք, մեր իշխանությունները չկարողացան պահել»

Նոյեմբերի վերջին Ստեփանակերտը ծածկված էր խիտ մառախուղներով: Տեսանելիությունը մի քանի մետրից ավել չէր, բայց գուցե դա ավելի լավ էր. սպիտակավուն մշուշը նրբորեն ծածկում է ռմբակոծված պատերն ու այրված ավտոմեքենաները: Եթե ​​ուշադիր չես նայում, քաղաքը սովորական քաղաք է: Գեղեցիկ: Սակայն գլխավոր հրապարակում անզոր է նույնիսկ մշուշը: Փախստականներով ավտոբուսներն այստեղ են ժամանում յուրաքանչյուր կես ժամը մեկ: Ոմանք տուն են վերադառնում տարհանումից հետո, ոմանք եկել են Ստեփանակերտ, քանի որ իրենց տունն այլեւս չունեն: Տասնյակ մարդիկ տուփեր, պայուսակներ, հսկայական վանդակավոր պայուսակներ են բեռնաթափում` անընդհատ բախվելով միմյանց մառախուղի մեջ: Նորածինները ճչում են, իսկ մեծահասակները` լաց լինում` գրկախառնվելով իրենց հարազատների հետ: «Ես գնացել էի Երեւան, որտեղ իմ ծանոթների ծանոթները պատերազմի ընթացքում մեզ անվճար բնակարան էին տրամադրել,- պատմում է Դիանան:- Մեր հարեւանների հետ (նկատի ունի Ադրբեջանը) ոչ մի երաշխիք չկա, որ այս խաղաղությունը երկար կտեւի: Ես գիտեմ, թե ինչի մասին եմ խոսում, նրանց պատճառով ես արդեն երեք անգամ փախստական ​​եմ»: Դիանան ծնվել է Խորհրդային Բաքվում, Սումգայիթի ջարդերից հետո նրա ընտանիքը 1988 թվականին փախել էր քաղաքից: «Մայրիկս Շահումյանից էր, մենք որոշեցինք տեղափոխվել այնտեղ: 1992-ին մեզ այնտեղից էլ վտարեցին,- հիշում է կինը,- մենք սկսեցինք ապրել Ստեփանակերտում, բայց պատերազմն այստեղ էլ հասավ: Նա խոստովանում է, որ այժմ ցանկանում է Ղարաբաղից Հայաստան գնալ, եւ միգուցե` ավելի հեռու. «Այն, ինչ մենք ունեինք, մեր իշխանությունները չկարողացան պահել: Ամոթ է եւ ցավալի, որ ամեն ինչ այսպես ավարտվեց»:

Քաղաքում փախստականները հատկապես շատ են հարեւան Ասկերանի շրջանից. Ադրբեջանում այն Աղդամ են կոչում: Աղդամ ուրվական քաղաքը եւ դրա հարակից տարածքներն առաջիններից էին, որ պետք է անցնեին Ադրբեջանին: Ղարաբաղյան առաջին պատերազմից անցած երեք տասնամյակի ընթացքում այս շրջանը բնակեցվել էր հայերով, եւ այժմ նրանք զանգվածաբար լքում են գյուղերը: Վերջնաժամկետը նոյեմբերի 20-ն է:

«Հիմա` ուր պատահի»

Հենց այդտեղ` հրապարակում, մենք տաքսու վարորդ ենք գտնում, որը համաձայնում է մեզ տանել լքված շրջան: Ստեփանակերտի կենտրոնից մենք ընդամենը կես ժամում հասնում ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) նոր սահման: «Արցախն այնքան փոքր է դարձել,- հառաչում է տաքսու վարորդը:- Աղդամ հասնելուց մի քանի կիլոմետր առաջ մենք շրջվում ենք դեպի հողային ճանապարհ եւ գնում դեպի Ուխտասար գյուղ: Այն ընդամենը քսան տարեկան է, այստեղ վերաբնակիչներ են ապրում: Պետությունը վարկեր էր տրամադրում տներ կառուցել ցանկացողներին` սահմանամերձ տարածքները բնակեցնելու համար. մարդիկ աստիճանաբար տեղավորվում էին, այգիներ էին տնկում, երեխաներ ծնում եւ թաղում ծերերին: Վերաբնակիչները բնիկներ էին դարձել, մի սերունդ էր մեծացել, որի համար Ուխտասարն իրենց հայրենիքն էր դարձել:

Մենք այստեղ արդեն եղել էինք մեկ ամիս առաջ` պատերազմի ընթացքում: Այդ ժամանակ գյուղում անընդհատ դղրդյուն էր. Ադրբեջանը գնդակոծում էր մոտակայքում գտնվող ՀՕՊ զորամասը, հայերը պատասխան կրակ էին բացում: Ուխտասարն ամբողջովին դատարկ էր. կանանց եւ երեխաներին տարհանել էին, տղամարդիկ գնացել էին ռազմաճակատ, գյուղում մնացել էր մի քանի ալեհեր տարեց: Նրանք լրագրողներին խաղող եւ նուռ էին հյուրասիրում, հաճույքով լուսանկարվում էին կալաշնիկովներով եւ հպարտորեն պատմում էին, թե ինչպես են ամեն գիշեր գնում լեռնանցքները պահելու: Ռազմական կեցվածքով այս հզոր պապիկները համոզված էին մոտալուտ հաղթանակի մեջ եւ պահանջում էին, որպեսզի պատերազմից հետո լրագրողները պարտադիր հյուր գան իրենց` «գինի խմելու, նուռ ուտելու»:

Գյուղի մատույցներում հանդիպում ենք նրանցից մեկին: Ընդամենը մեկ ամսվա ընթացքում Խաչիկը տասը տարով ծերացել էր. ուսերը կուչ էին եկել, հայացքը խամրել էր, ձեռքսեղմումը` թուլացել: Նա այլեւս չէր ցանկանում խոսել լրագրողների հետ: «Եւ ո՞ւր հիմա: Հիմա` ուր պատահի,- զայրացած պատասխանում է նա` իրերը բանակային պարկի մեջ տեղավորելով։- Քաղաքական գործիչները մեզ այդքան ասում էին` «մեր Ղարաբաղը, մեր հայ ժողովուրդը»: Դե ինչ, շնորհակալություն Ղարաբաղի համար, շնորհակալություն հայ ժողովրդի համար: Վերջ, բավական է. Դավաճանեցին մեզ, վաճառեցին»: Կատուն պտտվում է նրա ոտքերի տակ, տան պատին կալաշնիկով է հենած: Խաչիկը վերցնում է այն, գլխով անում, հրաժեշտ տալիս ու մտնում տուն: Գործընկերոջ բջջային հեռախոսը զանգում է. SMS է եկել ռուսական օպերատորից` «Բարի գալուստ Ադրբեջան»:

«Սրանում ոչ մի արդարություն չկա»

Մենք շրջեցինք ամբողջ գյուղով, եւ երբ սկսեց մթնել, այնուամենայնիվ, գտանք ուրախ ծերուկ Սամվելի տունը, որը հոկտեմբերին անվերջ պատմում էր իր խորհրդային պատանեկության մասին եւ «պատերազմից հետո» հյուր հրավիրում։ Դարպասները լայնորեն բաց են, բակում բեռնատար է կանգնած՝ թափքը բեռնված է կահույքով, պլաստիկե տակառներով, ինչ-որ կապուկներով։ Ծերունին դանդաղորեն դեպի մեզ է գալիս այգու միջով, մենք գրկախառնվում ենք։ «Ես ձեզ ճանաչեցի իհարկե,- գլխով է անում նա։ - Շնորհակալություն, որ եկաք։ Կներեք, չիգիտեմ, թե ձեզ հիմա ինչ պատմեմ։ Սիրտս շատ է ցավում։ Ես հիմա ամոթահար եմ, որ ստիպված եմ այս կերպ հեռանալ։ Ամոթ է կյանքի ավարտին անտուն մնալը։ Մեզ հետ ճիշտ չվարվեցին։ Եթե որեւէ մեկը մտածում է, որ սրանում արդարություն կա, լսեք ծեր մարդուն՝ սրանում ոչ մի արդարություն չկա»։

Զբոսնում ենք այգում։ Ամռանն այն խնամված էր, իսկ հիմա ամեն ինչ վկայում է հապշտապ հավաքելու մասին՝ ամենուր լաթեր են թափված, տախտակներ, ոտքերիդ տակ չփչփում են խուրմայի փաթփաթված հատիկները, որը ոչ մեկը չի հավաքել։ «Հիմա ուր պիտի գնամ՝ չգիտեմ։ Քսան տարի այստեղ եմ ապրել, հույս ունեի այստեղ էլ մահանամ,- հոգոց է քաշում ծերունին։ - Ընկերս իր մետ Ասկերան է կանչել, ասաց՝ արի այստեղ, հետո կտեսնենք։ Մեքենա տվեց, որ իրերը տանեմ․․․»։

Սամվելը մեկ ամիս առաջ լեռներն էր գնացել պարեկելու լեռնանցքները, իսկ հիմա նա դանդաղ դեգերում է, հաճախ է կանգնում։ Փորձում եմ պապիկին օգնել արմունկից բռնելով, բայց նա վճռականորեն հրաժարվում է․ «Ինքս գլուխ կհանեմ»։ Մոտենում ենք դատարկ աղավնանոցին։ Ներսում երկու ստվարաթղթե տուփ է, որոնցից լսվում է անհանգիստ ծղրտոց։ Սամվելը խոնարհվում եւ քիչ բացում է տուփը։ Դուրս է գալիս հետաքրքրասեր թռչնի գլուխը։ Ծերունին շոյում է փետուրները, աղավնին երանությամբ աչքերը կկոցում է։ Սամվելը չի դիմանում եւ սկսում է հեծկլտալ: «Շանը վերցնում եմ, կատվին վերցնում եմ․․․ աղավնիներին էլ, ահա, վերցնում եմ։ Իսկ որտե՞ղ եմ նրանց այնտեղ պահելու։ Անգամ չգիտեմ․․․ Աղավնիներին շատ եմ սիրում, չեմ կարող առանց նրանց ապրել․․․ Առանց աղավնու չեմ կարող, այո․․․»։

Նա կտրուկ հոգոց է քաշում ու փակում տուփը։ Այնուհետեւ մոտենում է այգու կենտրոնի ծառին։ Նոյեմբերի վերջն է, իսկ այն դեռեւս մանր սպիտակ ծաղիկներով է ծածկված։ «Զկեռենի է, իմ սիրելի ծառն է։ Հավանաբար, հարկավոր է կտրել, որ թշնամուն ոչինչ բաժին չհասնի։ Բայց ձեռքս չի գնում։ Նրան այսքան մեծացրել եմ, այնքան խնամել։ Ինչպես հիմա կտրեմ...»։ Նա շրջվում է տան կողմը․ «Տունն էլ է անհրաժեշտ վառել։ Բայց սիրտս թույլ չի տալիս։ Դա վատ է, սխալ է»։