Ղարաբաղյան հակամարտությունը հնարավոր է կարգավորել միայն խաղաղ ճանապարհով․ Մերկել
Եվրոպական խորհուրդը հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատման օգտին, ռազմական մեթոդներով անհնար է հասնել հակամարտության կարգավորմանը, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մենք, իհարկե, հանդես ենք գալիս այն բանի օգտին, որ այստեղ հրադադար հաստատվի։ Սա այդ բարդ հակամարտության կարգավորումը խաղաղորեն քննարկելու միակ հնարավորությունն է, բայց հաստատապես ոչ ռազմական մեթոդներով»,- հայտարարել է Մերկելը Բրյուսելում ԵՄ առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով տեղի ունեցած մամուլի ասուլիսում։
Նրա խոսքով՝ եվրոպացի առաջնորդները քննարկել են ղարաբաղյան հակամարտության գոտում էսկալացիան եւ ձգտում են կրակի շտապ դադարեցման։ «Կարեւոր է, որ հրադադարի ռեժիմը հաստատվի հնարավորինս արագ»,- հայտարարել է Մերկելը, փոխանցում է Reuters-ը։


















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Թրամփի խոսքերը Մակրոնի՝ պաշտոնից շուտափույթ hեռացման մասին, ստիպում են մտածել նրա հասցեին վենեսուելա...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին