IYDU- ն կոչ է անում վերսկսել բանակցությունները` ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո. հայտարարություն
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության մեկ այլ գործընկեր՝ IYDU-ը (International Young Democrat Union, Միջազգային երիտասարդական դեմոկրատական միություն) հայտարարություն է տարածել` կոչ անելով Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«IYDU- ն կոչ է անում վերսկսել բանակցությունները` ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո
Միջազգային երիտասարդական դեմոկրատական միությունը (IYDU), աջակենտրոն երիտասարդական կազմակերպությունների գլոբալ դաշինքը, կոչ է անում խաղաղ ճանապարհով լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:
IYDU- ն ի գիտություն է ընդունել շփման գծում ռազմական անձնակազմի կուտակման եւ հուլիսից տեղի ունեցած բախումները՝ վերջին օրերին բռնության էական սրմամբ, ինչը հանգեցնում է զինվորականների եւ խաղաղ բնակիչների մահվան:
«Իրավիճակը չի կարող ունենալ ռազմական լուծում, այլ միայն դիվանագիտական, ինչը բոլոր հետագա գործողությունների համար նախապայման պետք է լինի: Որպես առաջին քայլ՝ մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել կրակը եւ զորքերը վերադարձնել մինչեւ 2020 թ. սեպտեմբերի 27-ը զբաղեցրած դիրքերը: Որպես դրա առանձնահատուկ մաս, Ադրբեջանը պետք է առանց հապաղելու դադարեցնի իր ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում», - ասել է Բրունո Կազուհիրոն, IYDU-ի նախագահը:
IYDU- ն կոչ է անում բոլոր կողմերին հարգել իրենց առկա միջազգային պարտավորությունները, իսկ Ադրբեջանին՝ դադարեցնել տարածաշրջանում ռազմական գործողությունները, ինչը խախտում է հրադադարի մասին համաձայնագիրը:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ բանակցային գործընթացին վերադարձը միակ իրատեսական, խաղաղ ճանապարհն է առաջ ընթանալու համար: Հակամարտությունը կարող է կարգավորվել միայն միջազգային իրավունքի, մասնավորապես` ՄԱԿ-ի կանոնադրության, 1975 թ. ԵԱՀԿ-ի Հելսինկյան եզրափակիչ ակտի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի 2009 թ. Հիմնարար սկզբունքներով ամրագրված սկզբունքների համաձայն կնքված քաղաքական համաձայնագրի միջոցով: Բանակցային գործընթացը պետք է վերսկսվի անհապաղ եւ առանց նախապայմանների: Մինսկի խմբի երեք համանախագահներն արդեն հայտարարել են դրան նպաստելու պատրաստակամության մասին», - ասել է IYDU-ի փոխնախագահ Յուհո Մակի-Լոհիլուոման»։


















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Թրամփի խոսքերը Մակրոնի՝ պաշտոնից շուտափույթ hեռացման մասին, ստիպում են մտածել նրա հասցեին վենեսուելա...
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին