Բաքուն և Երևանը ստուգում են Մոսկվայի չեզոքության կայունությունը. Независимая Газета-ի անդրադարձը
Ռուսական Независимая Газета-ն իր «Բաքուն և Երևանը ստուգում են Մոսկվայի չեզոքության կայունությունը» վերտառությամբ հոդվածում անդրադարձել է սեպտեմբերի 27-ից Լեռնային Ղարաբաղում վերսկսված ռազմական գործողություններին:
Հոդվածում դեպքերի ժամանակագրությունն ու հակամարտող կողմերի պաշտոնական տեսակետներն ու մեկնաբանությունները ներկայացնելուց հետո անցում է արվում փորձագիտական շրջանակներին:
Մասնավորապես, ՌԴ ռազմական գիտությունների ակադեմիայի պրոֆեսոր Վադիմ Կոզյուլինի կարծիքով՝ հակամարտությունը հուլիսին կողմերի միջև՝ Հայաստանի Տավուշի մարզի Մովսես և Ադրբեջանի Թովուզի շրջանի Աղդամ գյուղերի ուղղությամբ տեղի ունեցած բախումների հետևանքն է: Այն ժամանակ կողմերը հրետանային հարվածներով էին փոխանակվել: Այն ժամանակ այդ բախումների հետևանքը դարձավ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի այցը Բաքու: Ֆորմալ կերպով այդ այցը կապված էր «Ծովի գավաթ» միջազգային բանակային խաղերի մեկնարկի հետ, բայց փաստացիորեն կապված էր ռազմական հակամարտության լուծման հետ: Դրա մասին կարելի էր դատել առնվազն Շոյգուի փակ շփումից Ալիևի և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ: Հանդիպմանը հրավիրված էր ադրբեջանական բանակի գլխավոր շտաբի պետ Նաջմադդին Սադիկովը, որի ներկայությունը նախատեսված չէր արձանագրությամբ:
Հանդիպմանը նախորդել էին մի շարք իրադարձություններ, որոնք խոսում էին իրավիճակի լրջության մասին: Ակտիվ ռազմական գործողությունների նախօրեին Մոսկվան Հարավային ռազմական շրջանի մարտական պատրաստվածության անակնկալ ստուգում էր անցկացնում: Հայաստանում Գյումրիի ռազմաբազան Ռուսաստանի պատասխանատվության տակ է: Դրան զուգահեռ՝ Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ էին անցկացնում: Ըստ սցենարի, թուրք զինվորականները պետք է չեզոքացնեին Հայաստանում ռուսական ռազմական կոնտինգենտը, իսկ այդ ժամանակ ադրբեջանցիները պետք է հարձակվեին Լեռնային Ղարաբաղի վրա:
«Арсенал отечества» պարբերականի խմբագիր Վիկտոր Մուրախովսկին կարծիք է հայտնել, որ այս հակամարտությունը լուրջ հետևանքներ չի ունենա: Ռազմական վերլուծաբան Լեոնիդ Ներսիսյանը, ընդհակառակը, կարծում է, որ ռազմական գործողությունների մասշտաբներն աննախադեպ են և իր ուժգնությամբ գերազանցում են ոչ միայն 2016 թ. իրադարձությունները, այլև 1992-1994թթ. պատերազմը:
«Մարտերի ոչ ամբողջական օրվա ընթացքում ադրբեջանական կողմը կորցրել է 6 Տ-72 տանկ, 3 ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենա և ամենաքիչը մեկ ուղղաթիռ (հայկական կողմը նշում է 3 ուղղաթիռների մասին): Այդ ամենը նկարահանված է տարբեր տեսանյութերով»,-նշել է փորձագետը:
«Ադրբեջանը 1994 թվականի զինադադարի կնքումից հետո առաջին անգամ հարվածներ է հասցնում քաղաքացիական օբյեկտներին: Միևնույն ժամանակ ադրբեջանական կողմի հայտարարությունները առաջընթացի և նախկին ադրբեջանական ԽՍՀ Ջաբրայիլի շրջանում 4-6 բնակավայրերի գրավման մասին ապացուցված չեն: Կողմերի ուժերն այնքան էլ չեն տարբերվում: ՀՀ զինված ուժերն ու ԼՂՀ պաշտպանության բանակը ունեն ամենաքիչը 400 տանկ, իսկ Ադրբեջանի զինված ուժերը` շուրջ 500 (նրանցից 100-ը ժամանակակից Տ-90Ս, որը Հայաստանը չունի): Այսքան փոքր առավելությունը ռազմական գործողությունների սահմանափակ և հիմնականում բարձրալեռնային թատերաբեմում օգտագործելը գործնականում անհնար է»,-նշել է Ներսիսյանը:


















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Թրամփի խոսքերը Մակրոնի՝ պաշտոնից շուտափույթ hեռացման մասին, ստիպում են մտածել նրա հասցեին վենեսուելա...
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին