Դատարանը հետաձգեց դատախազության եւ ՀՔԾ-ի որոշումների դեմ ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի ու «Հայրենիքի» բողոքների քննությունը
Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանի, ՀՅԴ ներկայացուցիչ Լիլիթ Գալստյանի եւ ԲՀԿ ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանի կողմից ներկայացված բողոքների քննությունը հետաձգվեց՝ աշխատանքային ժամի ավարտի պատճառով։
Նշենք, որ նրանց պաշտպանը դեմ էր բողոքի քննության հետաձգմանը։ Նա պնդում էր, որ աշխատանքային ժամի ավարտին դեռ 40 րոպե կան, եւ, որ իրենք կհասցնեն ներկայացնել իրենց բողոքը։ Այնուամենայնիվ դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց նոյեմբերի 6-ին։
Փաստաբանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դատարանն անհիմն մերժեց իրենց միջնորդությունը՝ դատական նիստը շարունակելու վերաբերյալ. «Մինչեւ բուն քննարկմանն անդրադառնալը անհրաժեշտ է նախ լսել բողոքի բովանդակությունը, որը բավականին ծավալուն է, 40 րոպեն բավական ժամանակահատված էր, որպեսզի կարողանայի ներկայացնել բողոքի բովանդակությունը»։
Նա նշեց, որ եթե հետագայում դատարանին ինքնաբացարկի հիմքեր լինեն, ապա կներկայացնեն։
«Քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը անկհայտ ապօրինի որոշում է եւ դատարանին նյութերը չտրամադրելը գուցե ժամանակ շահելու համար է»,- ասաց նա։
Նշենք, որ դեռեւս հունիսի 30-ին «Հայրենիք»-ը, ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն իշխանության յուրացման եւ սահմանադրական կարգի տապալման դեպքերի առթիվ հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել ՀՀ Հատուկ քննչական ծառայություն։ ՀՔԾ-ն, սակայն, մերժել էր քրեական գործի հարուցումը։
Հանցագործության մասին քաղաքական երեք ուժերի հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը մերժել էր նաեւ դատախազությունը, ինչին հաջորդել էր կուսակցությունների ներկայացուցիչների բողոքը առաջին ատյանի դատարան։


















































Երևանում 18-ամյա երիտասարդը բանկում ձևակերպել է ոսկու գրավով վարկ․ ոսկին կեղծ է եղել
Թուրքիայում դպրոցների վրա զինված հարձակումների գործով ձերբակալվել է 83 մարդ
Շենգավիթի համայնքային ոստիկանները ձերբակալել են դանակի սպառնալիքով բանկի աշխատակցից գումար պահանջած ...
Ծննդյան օրվա առթիվ Ալլա Պուգաչովան ամբողջ ընտանիքին հավաքել է Կիպրոսում
Կնոջ մահվան պատճառը բժշկական միջամտությունն է, ոչ թե ոստիկանների բռնությունը
Մուսոյի հետ պայքարում Ֆերմին Լոպեսի քիթը կոտրվել է
Ձերբակալվել են սպանության համար մեղադրվող եղբայրները
Իրանը կմասնակցի ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին
Ծանրամարտի երիտասարդական ԱԱ․ Հայաստանի հավաքականների կազմերը հայտնի են
Հայ կինոյի օրը կանցկացվի «Անահիտ» մրցանակաբաշխությունը