Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ամենաիրատեսական տարբերակն է ֆիքսել ներկայիս դիրքերը և անցնել դիվանագիտական գործընթացներին Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման շրջանակներում քննարկվել են ֆրանսիական կողմի ներգրավվածության հարցեր ՀՀ գյուղերը ցեխի միջից հանելը շատ կարևոր քաղաքական, տնտեսական խնդիր ենք համարում. Փաշինյան ԱՄՆ փոխնախագահն ու այլ պաշտոնյաներ ուղևորվում են Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցությունների. ԶԼՄ Երևանում կանցկացվի «Երևանյան երկխոսության» 3-րդ համաժողովը Ջրային խնդիրներն առաջիկա 5 տարում լինելու են մեր 5 առաջնահերթությունների մեջ 500 դրամ արժեքով մետաղադրամները շարունակում են մնալ շրջանառության մեջ. ԿԲ Մոսկվայում տեղի է ունեցել Միխայիլ Գալուզինի և Գուրգեն Արսենյանի հանդիպումը Պետգույքի կառավարման կոմիտեն օտարման է ներկայացրել 34 անշարժ գույք Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 20-ից 21-ը ԿԳՄՍ-ն ՀՀ անկախության 35-ամյակի միջոցառումների հայեցակարգային առաջարկներ է հավաքում ԵՊՀ-ում կայացավ «AI Conf 2026» համաժողովը

Ամենաիրատեսական տարբերակն է ֆիքսել ներկայիս դիրքերը և անցնել դիվանագիտական գործընթացներինՍիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման շրջանակներում քննարկվել են ֆրանսիական կողմի ներգրավվածության հարցերՀՀ գյուղերը ցեխի միջից հանելը շատ կարևոր քաղաքական, տնտեսական խնդիր ենք համարում. ՓաշինյանԱՄՆ փոխնախագահն ու այլ պաշտոնյաներ ուղևորվում են Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցությունների. ԶԼՄԵրևանում կանցկացվի «Երևանյան երկխոսության» 3-րդ համաժողովըՋրային խնդիրներն առաջիկա 5 տարում լինելու են մեր 5 առաջնահերթությունների մեջ500 դրամ արժեքով մետաղադրամները շարունակում են մնալ շրջանառության մեջ. ԿԲՄոսկվայում տեղի է ունեցել Միխայիլ Գալուզինի և Գուրգեն Արսենյանի հանդիպումըՊետգույքի կառավարման կոմիտեն օտարման է ներկայացրել 34 անշարժ գույքՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 20-ից 21-ըԿԳՄՍ-ն ՀՀ անկախության 35-ամյակի միջոցառումների հայեցակարգային առաջարկներ է հավաքումԵՊՀ-ում կայացավ «AI Conf 2026» համաժողովըՇրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը կմասնակցի G7-ի շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանըԱմիրյան փողոցն ուզում են անվանակոչել Պապ թագավորի անվամբԴա վարորդի պայմանագրային պարտավորությունն էԱՄՆ սենատորները նախազգուշացնում են Meta-ին և Alphabet-ին. Մոսկվան փորձում է միջամտել Հայաստանի ընտրություններինՆոր Նորքի 7-րդ զանգվածի ջրամատակարարումը 7 ժամով կդադարեցվիՔԿՀ տեսակցության գնացած քաղաքացու մոտից թմրամիջոցի նմանվող զանգված է հայտնաբերվելԳազի գնի բարձրացման հետ կապված խոսակցությունները չափազանցված ենԵԹԿՊԻ-ն և ֆրանսիական «CinéFabrique»-ը ստորագրել են համագործակցության հուշագիրԵրևան քաղաքի ավագանու նիստԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը Միասնական ազգային սահմանադրական կուսակցության ցուցակի 2-րդ համարն էԾանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանն այսօր մեկ մասնակից ունիԱլեն Սիմոնյանի և մի խումբ անձանց միջև միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ. նախաքննությունն ավարտվել էՆոր Գեղի գյուղում այրվել է Tesla մակնիշի ավտոմեքենաԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՄեկ օրով կդադարեցվի Սյունիքի որոշ բնակավայրերի ջրամատակարարումըԴանակահարել են ավտոբուսի վարորդինՀՀ-ում ճանապարհները հիմնականում անցանելի են, Լարսը բաց էԻրանի հետ բանակցությունների երկրորդ փուլին եւս ԱՄՆ պատվիրակությունը գլխավորում է փոխնախագահ ՎենսըԱրարատ Միրզոյանը բելգիացի գործընկերոջ հետ քննարկել է Հարավային Կովկասի նոր իրողություններըԱրմեն Գրիգորյանը կմասնակցի «Դելֆի տնտեսական ֆորում»-ինՀայտնաբերվել է 393 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՀօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 26 մլն 789 հզր դրամ. Դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էՔննարկվել է Թբիլիսիի փողոցներից մեկը Շառլ Ազնավուրի անվամբ անվանակոչելու հարցը1000 նոր սոցբնակարանի ապահովման ծրագիրԵրևանի Արտաշատի խճուղում ավտոմեքենա է այրվել․ կա տուժած«Հանրապետություն» կուսակցությունը հրապարակել է նախընտրական ցուցակի առաջին 30 համարների անուններըՌոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի ամբիոնից ներկայացրել է Հայաստանի մոտեցումները կայուն զարգացման վերաբերյալԴավիթ Առաքելյանը Ստամբուլում մասնակցել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարների ասոցիացիայի նիստինՖրանսիայի Լիլա քաղաքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողությունԻրանը չի քննարկում հարստացված ուրանը երկրից դուրս բերելու հարցը. TasnimԻսրայելը խոստովանել է, որ իր զինվորը կոտրել է Հիսուսի արձանը ԼիբանանումՂալիբաֆը կմասնակցի Իսլամաբադում կայանալիք բանակցություններին, եթե Վենսը ժամանի. The New York TimesՄալխաս Ամոյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ, Մանվել Խաչատրյանը կպայքարի բրոնզի համարՀԱՄԱՍ-ն ավարտել է Գազայի հատվածում իշխանության լիակատար փոխանցման բոլոր նախապատրաստական աշխատանքները. NYTԵԱ․ Մալխաս Ամոյանը կիսաեզրափակչում էՍերժ Սարգսյանի և ՓԲԸ-ի միջև կնքված հողամասի առուվաճառքի գործարքը ճանաչվել է անվավեր. կբռնագանձվի 78.86 մլն դրամԴոնալդ Թրամփի կազմակերպած գագաթնաժողովում պատմական առաջընթաց է գրանցվել Ադրբեջանի և Հայաստանի միջև. ԱլիևՊարտադիր ժամկետային ծառայության համար ոչ պիտանի ճանաչված անձը հետազոտություն է անցել զինծառայությունից ազատվելու նպատակ հետապնդող անձի փոխարեն
Հայաստան

2020թ. հունվար-օգոստոսին 7 տոկոսով աճել է պետական հատվածի միջին վարձատրությունը և կրկնակի անգամ արագ, քան մասնավոր հատվածում

Tert.am-ը ներկայացնում է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի հոդվածը, որում հեղինակն անդրադառնում է իշխանության՝ մինչև 2050 թվականը վերափոխման ռազմավարությանը և համեմատականներ անցկացնում դրա և պաշտոնական վիճակագրության տվյալների մեջ:

«Օրվա իշխանությունը 2050 թվականի համար «ամենայն լրջությամբ» խոստացել է՝ միջին աշխատավարձի 7-ապատկում, 2,5 միլիոն մարդ լինելու է զբաղված, ՀՆԱ-ի 20-ապատկում, այսինքն՝ ՀՆԱ-ի տարեկան միջինը 10 տոկոսին մոտ աճի ապահովման խոստում:

Պաշտոնական վիճակագրության տվյալների համաձայն.

2018թ. ՀՆԱ-ի աճը կազմել է 5,2 տոկոս, 2019թ.՝ 7,6 տոկոս: 2020թ. հունվար-օգոստոսին տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 6,4 տոկոսով՝ 0,7 տոկոսային կետով ավել, քան հունվար-հուլիսին:

Նման տեմպերի պարագայում 2020թ. կունենանք տնտեսական ակտիվության ցուցանիշի 10 տոկոսին մոտ անկում, որը գրեթե կչեզոքացնի 2018-2019թթ. այս ցուցանիշի հավաքական աճը:

Սպառման ծավալների կրճատման տեմպը շարունակում է աճել: 2020թ. հունվար-օգոստոսին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ առևտրի շրջանառությունը կրճատվել է 11,5 տոկոսով, աճը 0,5 տոկոսային կետ: Այս նույն ցուցանիշը հունվար-հուլիսին կազմել է 11 տոկոս: Իսկ ծառայությունների ծավալը կրճատվել է 10,8 տոկոսով, աճը հունվար-հուլիսի նկատմամբ 1,5 տոկոսային կետ:

Ի դեպ, պաշտոնական վիճակագրությամբ պարզվում է նաև, որ 2020թ. հունվար-օգոստոսին առևտրի և ծառայությունների ոլորտներում ինտենսիվ աճել են աշխատողների թվաքանակն ու միջին ամսական աշխատավարձը՝ չնայած շրջանառության ծավալների էական կրճատումներին:

Օրերս էլ հայտարարվեց, որ ՀԴՄ շրջանառությունը կրճատվել է ընդամենը 2,5 տոկոսով:

Պարզ է՝ վիճակագրական այս ակնհայտ հակասությունը թվանկարչության հետևանք է:

Նախորդ տարվա համեմատ 2020թ. հունվար-օգոստոսի արդյունաբերական արտադրանքի ծավալի աճի ցուցանիշը կրճատվել է 0,4 տոկոսային կետով՝ ի համեմատ հունվար-հուլիսին գրանցված միևնույն ցուցանիշի: Ընդ որում, այս ոլորտում որոշակի աճը հիմնականում պայմանավորված է հանքարդյունաբերության ծավալների և տնտեսության կառուցվածքում դրա տեսակարար կշռի առաջանցիկ աճով:

Դրականն էլ այն է, որ ճանապարհաշինության ծավալների կտրուկ աճի արդյունքում 2020թ. օգոստոսին՝ նախորդ ամսվա համեմատ շուրջ 30 տոկոսով ավելացել է շինարարության ծավալը: Կրճատման տեմպերի որոշակի նվազում է արձանագրվել արտաքին առևտրաշրջանառության ծավալներում:

Տնտեսական անկման այս ցուցանիշների ֆոնին հատկանշական է նաև, որ 2020թ. հունվար-օգոստոսին 7 տոկոսով աճել է պետական հատվածի միջին վարձատրությունը՝ նաև բարձրաստիճանների խնդրահարույց պարգևատրումների հաշվին: Ընդ որում, պետական հատվածում միջին աշխատավարձը կրկնակի անգամ ավելի արագ է աճել, քան մասնավոր հատվածում՝ ի հակառակ օրվա իշխանությունների տված խոստումների»: