Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կամերային երաժշտության տանը տրվել է Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի մեկնարկը ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ցանկում 1700 կամուրջ է. հաստատվել է կամուրջների հիմնանորոգման Ուրուգվայում ներկայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցված ՀՀ մշակութային ժառանգությունը Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ Երկրաշարժ Մարտունի քաղաքից 8 կմ հարավ-արևելք Իրանը Անվտանգության խորհրդի նոր քարտուղար է նշանակել Հայաստանի նախագահն ու Կորեայի դեսպանը քննարկել են էներգետիկայի և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հնարավորությունը Հայ-վրացական երիտասարդական ճամբարին մասնակցում են ԿԳՄՍ նախարարի տեղակալն ու մի խումբ հայ երիտասարդներ Համերգ՝ նվիրված Էլժբետա Պենդերեցկայի հիշատակին Մահացել է Մեծ Բրիտանիայի ամենատարեց սուպերմոդելը Ռոման Ավակյանը կմասնակցի Ֆրանսիայում կայանալիք մրցաշարին

Կամերային երաժշտության տանը տրվել է Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի մեկնարկըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՑանկում 1700 կամուրջ է. հաստատվել է կամուրջների հիմնանորոգմանՈւրուգվայում ներկայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցված ՀՀ մշակութային ժառանգությունըԻրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջԵրկրաշարժ Մարտունի քաղաքից 8 կմ հարավ-արևելքԻրանը Անվտանգության խորհրդի նոր քարտուղար է նշանակելՀայաստանի նախագահն ու Կորեայի դեսպանը քննարկել են էներգետիկայի և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հնարավորությունըՀայ-վրացական երիտասարդական ճամբարին մասնակցում են ԿԳՄՍ նախարարի տեղակալն ու մի խումբ հայ երիտասարդներՀամերգ՝ նվիրված Էլժբետա Պենդերեցկայի հիշատակինՄահացել է Մեծ Բրիտանիայի ամենատարեց սուպերմոդելըՌոման Ավակյանը կմասնակցի Ֆրանսիայում կայանալիք մրցաշարին«Հոգևոր քարտեզի արահետներով». հայկական ձեռագրական արվեստը կներկայացվի ԻսպանիայումՀայաստանի հավաքականը շարունակում է նախապատրաստվել Բելառուսի հետ խաղինՈւղերձս հստակ է՝ ուշադի՛ր եղեք, միստերՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 23-ից 24-ըՀաստատվել է Իսպանիայի Լա Լիգայի շրջանակում կայանալիք Էլ Կլասիկոյի ժամանակացույցըԵս ցանկանում եմ կրկին հաղթել. ՄբապեԻրանում 30 մարդ է ձերբակալվել Իսրայելին և ԱՄՆ-ին գաղտնի տվյալներ փոխանցելու կասկածանքովՓակվելու է Վ. Փափազյանից մինչև Վ. Վաղարշյան փողոցի խաչմերուկն ընկած հատվածըՍիրիական բանակը հայտարարել է Իրաքի տարածքից իր բազայի հրթիռակոծման մասինՄարտի 25-28-ը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ. ջերմաստիճանը կնվազիՆարեկ Սամսոնյանի տնային կալանքը փոխարինվել է վարչական հսկողության՝ հրապարակային խոսքի արգելքի պայմանովԱլեն Սիմոնյանը և Կորեայի դեսպանն անդրադարձել են միջխորհրդարանական կապերի զարգացմանըՇատ վատ բան է, անթույլատրելի բան է ասում, խայտառակ բան է ասում․․․ իր երեխաներն ե՞ն գնալու՝ կռվենՌոբերտ Աբիսողոմոնյանը և Կաորի Իշիկավան մտքեր են փոխանակել Հայաստանի և ՄԱԿ Կանայք կառույցի միջև առկա ոլորտային համագործակցության շուրջՎթար Փարպի գյուղի մոտ. այրվել է ավտոմեքենա, կան տուժածներՀՀ-ից ԱՄԷ արտահանվող 270 ապրանքից 217-ի համար կարող է սահմանվել մուտքի արտոնյալ ռեժիմ. նախագիծՊետական բյուջեի ծախսերը հունվար-փետրվարին կազմել են 351.9 մլրդ դրամՈւրախ կլինենք Մայիսի 9-ին տեսնել բարեկամ երկրների ղեկավարներին. ՊեսկովՆախակրթարաններ հաճախելու հնարավորություն կունենան նաև 4 տարեկան երեխաներըԻրաքյան հում նավթով բեռնված հսկայական սուպերտանկերն «աննկատ» անցել է Հորմուզի նեղուցովՄիացյալ Թագավորությունում աճում է հակասեմականությունըՆոր Սահմանադրության ընդունումը Հայաստանի շահերի համար է. Ալեն ՍիմոնյանԵՄ-ն և Ավստրալիան ազատ առևտրի և պաշտպանության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրեր են ստորագրելԹել Ավիվում բնակելի թաղամաս է հրթիռակոծվելՄարտի 26-ին Վեդի քաղաքում, Գոռավան, Ուրցաձոր, Դաշտաքար բնակավայրերում կդադարեցվի գազամատակարարումըՄերձավորարևելյան հակամարտության ընթացքում 2100 երեխա է զոհվել կամ վիրավորվել. ՅՈՒՆԻՍԵՖԵգիպտոսը սկսել է ակտիվ միջնորդություն ԱՄՆ-Իրան հնարավոր բանակցությունների համարՀՀ-ն Պրաhայում ճանաչել է իր սեփական տարածքը, դրանով պահպանել է ՀՀ-ն գաղութացումից, ծայրագավառ դառնալուցՊուշկինի թունելը հոսանքազրկվել էՈստիկանության գվարդիայի ծառայողները ձերբակալել են գազային ատրճանակով սպառնացող անձինՄեր երաշխավորը Ղարաբաղի բնակչությանն ասաց՝ «դավայ, դուրս եկեք»Իսրայելի ավիահարվածներից փլուզվել է Լիբանանի Դալաֆա կամուրջըԱրմինե Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվիԱվետիսյանի «Սերմիկը» գրքի ինտերակտիվ ընթերցանությունՉգիտեմ ՀՀ-ում քանի ղեկավար կա, որ երբևէ որևէ մեկից ներողություն է խնդրելՀամայնքային ոստիկանները Արշալույս գյուղի բնակչի տանը թմրամիջոց են հայտնաբերել. կատարվում է նախաքննությունՊետք է տարածաշրջանում այնպիսի հարաբերություններ կառուցենք, որ որևիցե մեկը չմտածի մյուսի վրա հարձակվելու մասին. Ալեն ՍիմոնյանՎաղաժամկետ մարվեցին ՀԷՑ-ի վարկային ամբողջ պարտավորությունները տեղական բանկերից մեկի մասով՝ շուրջ 9 մլն դոլար. Ռոմանոս Պետրոսյան
Արցախ

Ադրբեջանական իշխանությունները պետք է հրաժարվեն ռազմական շանտաժի և սպառնալիքների քաղաքականությունից

Սեպտեմբերի 21-ին Ադրբեջանի նախագահը, տեսաձևաչափով ելույթ ունենալով Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանում, հերթական անգամ հնչեցրել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ադրբեջանական կողմի անհիմն ենթադրությունները, որոնք նախկինում բազմաթիվ անգամ հերքվել են։ Հատկանշական է, որ ՄԱԿ-ում ելույթին նախորդել էր սեպտեմբերի 19-ին «Ապշերոն» նավթի հանքավայրում անցկացված միջոցառման շրջանակներում Ադրբեջանի նախագահի` բովանդակային առումով նույնատիպ հուզական հարցազրույցը։ Այս մասին ասվում է Արցախի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ։

«Հարցազրույցի ընթացքում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ Ադրբեջանի նախագահի հնչեցրած հայտարարությունները ցույց են տալիս Ադրբեջանի իշխանությունների շփոթվածության աստիճանը այն պայմաններում, երբ շանտաժի և սպառնալիքների վրա հիմնված Բաքվի վաղեմի ռազմավարությունն ապացուցել է իր սնանկությունը և ամբողջությամբ սպառել է իրեն:

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության էությունը խեղաթյուրելու, լիարժեք ձևաչափով բանակցությունների վերականգնումը խոչընդոտելու, Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դեմ տարածքային պահանջներն արդարացնելու նպատակով միջազգային իրավունքի նորմերը կանխակալ մեկնաբանելու և նոր ագրեսիա սանձազերծելու իրավունք վերապահելու Ադրբեջանի իշխանությունների բազմամյա պրակտիկան հակամարտության կարգավորման գործընթացը հասցրել է այն իրավիճակին, որում այժմ այն գտնվում է, ինչը, սակայն, պաշտոնական Բաքվին որևէ լրացուցիչ քաղաքական դիվիդենտ չապահովեց: Նույնքան անարդյունավետ էին Ադրբեջանի նախագահի կողմից հայտարարված՝ Հայաստանը և Արցախը մեկուսացնելու, հայկական երկու պետությունների տնտեսական աճը խոչընդոտելու քաղաքականությունը, ինչպես նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համատեքստում կրոնական թեման շահարկելու փորձերը։


Ակնհայտ է, որ, զրկվելով իր հիմնական գործիքից, այն է՝ սպառնալիքի և ուժային ճնշման միջոցով հասնել միակողմանի զիջումների, պաշտոնական Բաքուն իր հարմարավետության գոտուց դուրս է հայտնվել և փորձում է վերադառնալ այն իրավիճակին, որին ընտելացել է՝ ուժեղացնելով ռազմատենչ հռետորաբանությունը՝ ուղղված ոչ միայն հայկական երկու կողմերի, այլև, ընդհանրապես՝ կարգավորման գործընթացի դեմ։

Եթե ադրբեջանական իշխանություններն իրոք հետաքրքրված են տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմամբ, ապա նրանք պետք է հրաժարվեն ռազմական շանտաժի և սպառնալիքների քաղաքականությունից, ճանաչեն Արցախի ժողովրդի կողմից իրացված ինքնորոշման իրավունքի փաստը և նստեն բանակցային սեղանի շուրջ՝ իրենց իսկ կողմից սանձազերծված զինված հակամարտության հետևանքով առաջացած խնդիրներին լուծում գտնելու նպատակով։»,- ասված է հայտարարության մեջ։