Ինքն իրեն պետք է մեղադրի. Դավիթ Տոնոյանը՝ Ադրբեջանի նախագահի այն հայտարարության մասին, թե ՀՀ-ն տապալել է բանակցությունները
Եթե չի բանակցում, ուրեմն՝ գոյություն չունեն․ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ բանակցություններ գոյություն չունեն, տապալված են:
Դիտարկմանը, թե Իլհամ Ալիևը հայկական կողմին է մեղադրում, Տոնոյանն ասաց. «Հիմա ինքն իրեն չի մեղադրելու իրականության մեջ. ինքն իրեն պետք է մեղադրի, մեղադրում է հայկական կողմին»:
Անդրադառնալով այն դիտարկմանը, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը կոչ է արել վերդառնալ բանակցություններին, և թե ինչպիսի իրավիճակ է հուլիսյան դեպքերից հետո, Տոնոյանն ասաց. «Մենք ուժեղ ենք, տոկուն ենք և միայն ու միայն հաղթանակներ ենք ունենալու»:
Շնորհավորելով Հայաստանի երրորդ Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձը՝ պաշտպանության նախարարն ասաց. «Ես մեր ժողովրդին մաղթում եմ ուժ և տոկունություն՝ հաղթահարելու այն բոլոր փորձությունները, որոնք հնարավոր և կանխատեսելի են, և ես վստահ եմ, որ մեր ժողովուրդը միայն ու միայն հաղթանակներ է կրելու, որովհետև մեր ցանկացածը, կամեցածը միայն արդար է»:


















































Երևանում 18-ամյա երիտասարդը բանկում ձևակերպել է ոսկու գրավով վարկ․ ոսկին կեղծ է եղել
Թուրքիայում դպրոցների վրա զինված հարձակումների գործով ձերբակալվել է 83 մարդ
Շենգավիթի համայնքային ոստիկանները ձերբակալել են դանակի սպառնալիքով բանկի աշխատակցից գումար պահանջած ...
Ծննդյան օրվա առթիվ Ալլա Պուգաչովան ամբողջ ընտանիքին հավաքել է Կիպրոսում
Կնոջ մահվան պատճառը բժշկական միջամտությունն է, ոչ թե ոստիկանների բռնությունը
Մուսոյի հետ պայքարում Ֆերմին Լոպեսի քիթը կոտրվել է
Ձերբակալվել են սպանության համար մեղադրվող եղբայրները
Իրանը կմասնակցի ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին
Ծանրամարտի երիտասարդական ԱԱ․ Հայաստանի հավաքականների կազմերը հայտնի են
Հայ կինոյի օրը կանցկացվի «Անահիտ» մրցանակաբաշխությունը