Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման շրջանակներում քննարկվել են ֆրանսիական կողմի ներգրավվածության հարցեր ՀՀ գյուղերը ցեխի միջից հանելը շատ կարևոր քաղաքական, տնտեսական խնդիր ենք համարում. Փաշինյան ԱՄՆ փոխնախագահն ու այլ պաշտոնյաներ ուղևորվում են Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցությունների. ԶԼՄ Երևանում կանցկացվի «Երևանյան երկխոսության» 3-րդ համաժողովը Ջրային խնդիրներն առաջիկա 5 տարում լինելու են մեր 5 առաջնահերթությունների մեջ 500 դրամ արժեքով մետաղադրամները շարունակում են մնալ շրջանառության մեջ. ԿԲ Մոսկվայում տեղի է ունեցել Միխայիլ Գալուզինի և Գուրգեն Արսենյանի հանդիպումը Պետգույքի կառավարման կոմիտեն օտարման է ներկայացրել 34 անշարժ գույք Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 20-ից 21-ը ԿԳՄՍ-ն ՀՀ անկախության 35-ամյակի միջոցառումների հայեցակարգային առաջարկներ է հավաքում ԵՊՀ-ում կայացավ «AI Conf 2026» համաժողովը Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը կմասնակցի G7-ի շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը

Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման շրջանակներում քննարկվել են ֆրանսիական կողմի ներգրավվածության հարցերՀՀ գյուղերը ցեխի միջից հանելը շատ կարևոր քաղաքական, տնտեսական խնդիր ենք համարում. ՓաշինյանԱՄՆ փոխնախագահն ու այլ պաշտոնյաներ ուղևորվում են Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցությունների. ԶԼՄԵրևանում կանցկացվի «Երևանյան երկխոսության» 3-րդ համաժողովըՋրային խնդիրներն առաջիկա 5 տարում լինելու են մեր 5 առաջնահերթությունների մեջ500 դրամ արժեքով մետաղադրամները շարունակում են մնալ շրջանառության մեջ. ԿԲՄոսկվայում տեղի է ունեցել Միխայիլ Գալուզինի և Գուրգեն Արսենյանի հանդիպումըՊետգույքի կառավարման կոմիտեն օտարման է ներկայացրել 34 անշարժ գույքՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 20-ից 21-ըԿԳՄՍ-ն ՀՀ անկախության 35-ամյակի միջոցառումների հայեցակարգային առաջարկներ է հավաքումԵՊՀ-ում կայացավ «AI Conf 2026» համաժողովըՇրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը կմասնակցի G7-ի շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանըԱմիրյան փողոցն ուզում են անվանակոչել Պապ թագավորի անվամբԴա վարորդի պայմանագրային պարտավորությունն էԱՄՆ սենատորները նախազգուշացնում են Meta-ին և Alphabet-ին. Մոսկվան փորձում է միջամտել Հայաստանի ընտրություններինՆոր Նորքի 7-րդ զանգվածի ջրամատակարարումը 7 ժամով կդադարեցվիՔԿՀ տեսակցության գնացած քաղաքացու մոտից թմրամիջոցի նմանվող զանգված է հայտնաբերվելԳազի գնի բարձրացման հետ կապված խոսակցությունները չափազանցված ենԵԹԿՊԻ-ն և ֆրանսիական «CinéFabrique»-ը ստորագրել են համագործակցության հուշագիրԵրևան քաղաքի ավագանու նիստԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը Միասնական ազգային սահմանադրական կուսակցության ցուցակի 2-րդ համարն էԾանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանն այսօր մեկ մասնակից ունիԱլեն Սիմոնյանի և մի խումբ անձանց միջև միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ. նախաքննությունն ավարտվել էՆոր Գեղի գյուղում այրվել է Tesla մակնիշի ավտոմեքենաԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՄեկ օրով կդադարեցվի Սյունիքի որոշ բնակավայրերի ջրամատակարարումըԴանակահարել են ավտոբուսի վարորդինՀՀ-ում ճանապարհները հիմնականում անցանելի են, Լարսը բաց էԻրանի հետ բանակցությունների երկրորդ փուլին եւս ԱՄՆ պատվիրակությունը գլխավորում է փոխնախագահ ՎենսըԱրարատ Միրզոյանը բելգիացի գործընկերոջ հետ քննարկել է Հարավային Կովկասի նոր իրողություններըԱրմեն Գրիգորյանը կմասնակցի «Դելֆի տնտեսական ֆորում»-ինՀայտնաբերվել է 393 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՀօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 26 մլն 789 հզր դրամ. Դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էՔննարկվել է Թբիլիսիի փողոցներից մեկը Շառլ Ազնավուրի անվամբ անվանակոչելու հարցը1000 նոր սոցբնակարանի ապահովման ծրագիրԵրևանի Արտաշատի խճուղում ավտոմեքենա է այրվել․ կա տուժած«Հանրապետություն» կուսակցությունը հրապարակել է նախընտրական ցուցակի առաջին 30 համարների անուններըՌոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի ամբիոնից ներկայացրել է Հայաստանի մոտեցումները կայուն զարգացման վերաբերյալԴավիթ Առաքելյանը Ստամբուլում մասնակցել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարների ասոցիացիայի նիստինՖրանսիայի Լիլա քաղաքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողությունԻրանը չի քննարկում հարստացված ուրանը երկրից դուրս բերելու հարցը. TasnimԻսրայելը խոստովանել է, որ իր զինվորը կոտրել է Հիսուսի արձանը ԼիբանանումՂալիբաֆը կմասնակցի Իսլամաբադում կայանալիք բանակցություններին, եթե Վենսը ժամանի. The New York TimesՄալխաս Ամոյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ, Մանվել Խաչատրյանը կպայքարի բրոնզի համարՀԱՄԱՍ-ն ավարտել է Գազայի հատվածում իշխանության լիակատար փոխանցման բոլոր նախապատրաստական աշխատանքները. NYTԵԱ․ Մալխաս Ամոյանը կիսաեզրափակչում էՍերժ Սարգսյանի և ՓԲԸ-ի միջև կնքված հողամասի առուվաճառքի գործարքը ճանաչվել է անվավեր. կբռնագանձվի 78.86 մլն դրամԴոնալդ Թրամփի կազմակերպած գագաթնաժողովում պատմական առաջընթաց է գրանցվել Ադրբեջանի և Հայաստանի միջև. ԱլիևՊարտադիր ժամկետային ծառայության համար ոչ պիտանի ճանաչված անձը հետազոտություն է անցել զինծառայությունից ազատվելու նպատակ հետապնդող անձի փոխարենԳետերում ջրի մակարդակի բարձրացման վտանգ․ փրկարարները անցել են արտակարգ ռեժիմով ծառայության
Հայաստան

Նախկինում ՍԴ-ում ճգնաժամ չի եղել, այդ հիմա է այնտեղ ճգնաժամ. հունիսի 18-ից ՍԴ-ն որոշում չի կարողացել կայացնել

Ամեն ինչ իրականում շատ պարզ է․ նախկինում ճգնաժամ չի եղել բացարձակապես, այսպես կոչված, «սահմանադրական փոփոխություններին», որոնք ակնհայտորեն Սահմանադրությանը հակասող ճանապարհով են իրականացվել, հաջորդեց սահմանադրական ճգնաժամ, որն այս պահին էլ ես չեմ կարող ասել, որ հաղթահարվել է, որովհետև ՍԴ-ն 2020 թվականի հունիսի 18-ից ի վեր որոշում չի կարողացել կայացնել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց սահմանադրագետ, փաստաբան Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ՍԴ դատավորների ընտրությամբ ՍԴ-ում ճգնաժամը լուծվեց:

Իսկ թե ինչ կլինի հաջորդիվ, Վարդևանյանը նշեց, որ կան որոշակի լեգիտիմության հետ կապված խնդիրներ, ժամանակը ցույց կտա, թե ինչ կարող է լինել:

Դիտարկմանը՝ իշխանությունը հակառակն է պնդում, այդ նախկինում կար լեգիտիմության հետ կապված խնդիր, որ ՍԴ նախկին նախագահը իրավունք չուներ ՍԴ նախագահ լինել, Վարդևանյանն ասաց. «Այդ պնդումներն իրականությանը չեն համապատասխանում: Դա իրավական հարց է, իսկ իրավական հարցերի պատասխանները իրավական ճանապարհով է պետք ստանալ, այլ ոչ թե քաղաքական կամ այլ բնույթի գնահատականներով»:

Վարդևանյանը պնդեց՝ սահմանադրական և իրավական տեսանկյունից որևէ խնդիր՝ լեգիտիմության, օրինականության, ՍԴ-ն չի ունեցել բացարձակապես: «Նույնիսկ միջազգային փորձի տեսանկյունից ՍԴ կազմը իրենից ենթադրում էր բավականին հարմոնիզացված կազմ, այնքանով, որ 96 թվականի ձևավորման պահից կային դատավորներ, որոնք պաշտոնավարել են, դրանով իսկ իրենց անկախության մակարդակը շատ ավելի բարձր էր: Այսօր ունենք մի իրավիճակ, որ ՍԴ կազմի գերակշիռ մեծամասնությունը քաղաքական գործընթացներով պայմանավորված է ձևավորվել, ոչ թե սահմանադրական տրամաբանությունից բխող ճանապարհով»,- շեշտեց փաստաբանը:

Իսկ թե ինչ կարծիք ունի ՍԴ նորընտիր դատավորների մասին, Վարդևանը խուսափեց այս պահին կարծիք հայտնելուց: «Որոշ նորընտիր դատավորների ճանաչում եմ, մի քանիսի գործունեությունը գիտեմ և կարող եմ մի բան ասել՝ ՍԴ դատավորների թեկնածուների ելույթները լսեմ եմ ԱԺ-ում, մի քանիսը բավականին զսպված և հավասարակշիռ ելույթներ էին, կային նաև ելույթներ, առանց կոնկրետացնելու, թե ում մասին եմ ասում, որտեղ ակնհայտ հենց սահմանադրական մոտեցումների խեղաթյուրում էր նկատվում»,- նշեց նա:

Վարդևանյանի խոսքով՝ դատական համակարգը շատ ավելի զուսպ, հավասարակշիռ համակարգ է և ցնցումներով միայն հետ է գնում և երբեք առաջ չի գնում այդ ցնցումներով: «Եթե ուսումնասիրեք այն ռեֆորմները, որոնք նախկինում տեղի են ունեցել, եղել են շատ լավ ռեֆորմներ, եղել են նաև ռեֆորմներ, որոնցից հենց նախաձեռնողները հրաժարվել են: Օրինակ՝ ժամանակին, երբ ստեղծվեց շատ կտրուկ մոտեցմամբ մասնագիտացված դատարաններ՝ քրեական և քաղաքացիական, շատ կարճ ժամանակ անց դրանից հրաժարվեցին հենց նախաձեռնողները, որովհետև դատական համակարգը, միջազգային լավագույն փորձն էլ է դա հուշում, կտրուկ փոփոխություններով դրական արդյունքի չի հասնում, դատական համակարգի խնդիրներն այնքան պարզ և հստակ են, որոնցից և ոչ մեկը, սակայն, վերաբերելի չէր ՍԴ-ին»,- նկատեց նա:

Փաստաբանն ընդգծեց, որ ամենահիմնականը դատավորների թվաքանակի խնդիրն է. «Մենք խնդիր ունենք դատավորների գերծանրաբեռնվածության, որի մասին չի խոսվում, այդ խնդիրներն է պետք լուծել: Դատավորների աշխատավարձի վարձատրության չափը պետք է կտրուկ վերանայվի: Եթե ուսումնասիրենք նույն ԱՄՆ-ի փորձը, դատավորները ամենաբարձր վարձատրվող պաշտոնյաներից են, նույնիսկ գործադիր իշխանությունում բարձր պաշտոններ զբաղեցողներից ավելի բարձր են վարձատրվում, և դա ճիշտ է ու արդար է: Մենք այսպիսի խնդիրներ ունենք, որոնք պետք է լուծենք և հավատացեք՝ ՍԴ-ում չէր, որ կար այդ խնդիրը: ՍԴ-ն մշտապես հստակ ժամկետներում է որոշումներում կայացրել, այլ ոչ թե ողջամիտ ժամկետում՝ ինչպես ընդհանուր իրավասության դատարաններում է լինում: ՍԴ-ն 96 թվականից անցել էր կայացման լրջագույն ճանապարհ և այդ պայմաններում այդպիսի վերաբերմունքը բարձրագույն դատարանի նկատմամբ չի կարող խոսել դրական մոտեցման մասին: Էլ չասեմ, որ, իհարկե, նույն ՍԴ-ում երեք նոր դատավոր ընտրվեց այն պայմաններում, որ, օրինակ՝ Ալվինա Գյուլումյանի լիազորությունների դադարեցման հարցը առնվազն վիճահարույց է»,- հայտարարեց նա:

Դիտարկմանը՝ շատ մասնագետներ նշում են՝ նման պայմաններում ՍԴ դատարանի դատավորներ ընտրված մարդիկ չեն կարող լիարժեք արդարադատություն իրականացնել ՍԴ-ում, կիսո՞ւմ է այս կարծիքը, Վարդևանյանն արձագանքեց. «Ես առհասարակ կատեգորիկ գնահատականներ չեմ սիրում հնչեցնել, կարող եմ մի բան ասել՝ իրավունքի տեսության մեջ կա մի սկզբունք՝ երկու սխալը երբեք ճիշտ չի լինում: Եթե դու ուզում ես նույնիսկ ճիշտ և դրական նպատակի հասնել սխալ ճանապարհով, հենց այդ ճիշտն ու դրականը դրանից տուժում են և տուժում են այն աստիճան, որ դառնում է կրկին սխալ: Այս պայմաններում, երբ մենք բոլորս գիտենք, թե ինչպիսի ճանապարհով տեղի ունեցան սահմանադրական փոփոխությունները, որոնք վերաբերում էին ՍԴ-ին ինքնին արդեն ստվերում են ցանկացած հնարավոր դրական փոփոխությունը: Այս պայմաններում դժվար է պատկերացնել՝ ինչպիսի զարգացումներ ենք ունենալու»:

Հարցին էլ՝ այս ամբողջ փոփոխություններից հետո, բացի այդ երեք անձին ՍԴ-ում փոխելուց, ի՞նչ ունեցանք, նա ասաց, որ իր համար ՍԴ-ն երբեք անձերով պայմանավորված կառույց չի եղել, այլ իր գործունեությամբ, իր որոշումներով, դրանց ուսումնասիրություններից ելնելով է, որ պետք է պատկերացում կազմվեր ՍԴ-ի մասին: «Երբ, օրինակ՝ շատ խոսվում է բարոյական վնասի ինստիտուտի մասին, Հայաստանում այն առհասարակ գոյություն չուներ մինչև ՍԴ-ն, կարելի է ասել պարտադրեց ԱԺ-ին ընդունել դրա վերաբերյալ երաշխիքները և կառուցակարգերը, քանի որ դրա բացակայությունը որակվել էր հակասահմանադրական, հետևաբար անձերով չպետք է դիտարկել ՍԴ-ն, իսկ արդյունավետության գործունեության տեսանկյունից պետք է կրկին հիշեցնեմ, որ հունիսի 18-ց ի վեր ՍԴ-ն որոշում չի կարողացել ընդունել: Վերջին շրջանում ՍԴ որոշումների վերաբերյալ պարզապես մասնագիտական համայնքին է պետք հարցնել՝ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանց մոտեցումները որակական և բովանդակային առումով շատ ավելի նմանվել էին հենց Եվրոպական դատարանի նախադեպային որոշումներին, ինչը միայն դրականի մասին է վկայում: Այսինքն՝ մենք այդտեղ էլ ունեինք բավականին լուրջ դրական դինամիկա»,- ընդգծեց փաստաբանը: