Հանրային հեռուստաընկերության լրատվականը չի անդրադարձել ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին
Հանրային հեռուստաընկերության լրատվականը սեպտեմբերի 16-ին չի անդրադարձել Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների ու անվտանգության աշխատակցի միջև միջադեպին, գրում է «Մեդիա պաշտպան»–ը։
Խմբակցության պատգամավորները փորձել էին ԱԺ նիստերի դահլիճ տանել «Քայլ արա, դուխով հեռացիր»՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող պաստառը։ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը թույլ չէր տվել, հրահանգել էր անվտանգության աշխատակցին ներս չթողնել, աշխատակիցը հրել էր Գևորգ Գորգիսյանին։ Սակայն ԱԺ նախագահը ներս հրավիրեց պաստառով պատգամավորներին։
Ավելի ուշ, իշխանական պատգամավորներ Ալեն Սիմոնյանն ու Հրաչյա Հակոբյանը հենց նիստի ժամանակ լուսանկարվել էին պաստառի հետ։ Հանրայինը չի ներկայացրել այս միջադեպը, բացի այդ թռուցիկ անդրադարձել ԱԺ դիմաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության՝ կրթության նախարարի հրաժարականը պահանջող ակցիային։
Ելույթ ունեցավ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը, որն ի դեպ նշեց, որ Արայիկ Հարությունյանին միակ պաշտպանողը կմնա Պետրոս Ղազարյանը։ Խաժակյանը նշեց, որ կրթության ոլորտի ձախողումներն այնքան ցցուն են, որ եթե Արայիկ Հարությունյանը հեղափոխության դեմքերից չլիներ, ապա արդեն մի քանի անգամ հրաժարական ներկայացրած կլիներ։ Լրատվականը մի քանի վայրկյան է տրամադրել ակցիային, Խաժակյանի ելույթից որևէ հատված չի ներկայացվել։ Լրատվականը չի ներկայացրել նաև ՀՅԴ երիտասարդական միության քայլերթը՝ կրթության նախարարի հրաժարականի պահանջով։
Բացի այդ, լրատվականը չի անդրադարձել Րաֆֆու փողոցում ոստիկանի ու մի կնոջ միջև տեղի ունեցած միջադեպին, որը լայն քննարկումների առիթ դարձավ։ Դիմակի պատճառով ոստիկանը քաշքշել էր կնոջը, նրան բռնի ուժով բերման ենթարկել, այնուհետ պարզ դարձավ, որ ոստիկանության պետի կողմից նշանակվել է ծառայողական քննություն։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն անընդունելի է համարում նման կողմնապահ և ընտրովի լրատվությունը։ Հանրային միջոցներից ֆինանսավորվող հեռուստաընկերությունը պարտավոր է ներկայացնել հանրային հնչեղություն ստացած խնդիրները բոլոր դիտակետերից։


















































Այս տարի Քաղաքացու օրը նշվում է ապրիլի 25-ին:
Իրանը կմասնակցի ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին
Ձերբակալվել են Սմբատ Լպուտյանն ու Մանկավարժական համալսարանի պրոռեկտորը
Խարդախությամբ 300 հազար դոլար էր հափշտակել․ ՔՈԳՎ ծառայողները հայտնաբերել են հետախուզվող կնոջը
Սերժ Սարգսյանի և ՓԲԸ-ի միջև կնքված հողամասի առուվաճառքի գործարքը ճանաչվել է անվավեր. կբռնագանձվի 78....
Ֆրանսիայի Անտոնի քաղաքում բացվել է Երևանի Դավթաշեն թաղամասի անունը կրող փողոց
Ավտոերթով պայմանավորված՝ վաղը՝ ժամը 8:00-14:00-ը, երթևեկությունը կսահմանափակվի Մ-1-Ուջան հատման հատվ...
Ռուսական ԱԹՍ հարվածից վիրավորվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդականը
Ալեն Սիմոնյանն այցելել է Թուրքիայի (Կ. Պոլսի) Հայոց Պատրիարքություն․ արքեպիսկոպոս Մաշալյանի հետ հարց...
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը կրկին հարվածել են Տուապսեի նավահանգստին