Ռոմանոս Պետրոսյանն այսօր նամակ է ուղղել Արարատ Միրզոյանին
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն այսօր նամակ է ուղղել Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին՝ ԱԺ 5-րդ նստաշրջանում օրենսդիր մարմնի բոլոր ներկայացուցիչներին մաղթելով արդյունավետ և արգասաբեր աշխատանք։
Նախարար Պետրոսյանն իր նամակում, մասնավորապես նշել է․
Հիմք ընդունելով Կառավարության ծրագրով ամրագրված առաջնահերթ ուղղություններից մեկը` շրջակա միջավայրի նախարարությունը ձեռնամուխ է եղել մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային արտադրանքի գործածության աստիճանական կրճատման գործընթացին։
Ինչպես հայտնի է` օրենսդրական փոփոխությունների արդյունքում 2022 թվականի հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում, շրջիկ առևտրի կետերում արգելվելու է թաղանթի մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքը (իրացումը)՝ բացառությամբ երկրորդային հումքից պատրաստված տոպրակների ու պարկերի, ինչպես նաև կշռափաթեթավորման համար նախատեսված պարկերի։ Սա կարելի է դիտարկել որպես առաջին և կարևորագույն քայլ ուղղված շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա բացասական ազդեցություն ունեցող այդ ապրանքատեսակի ծավալների կրճատմանը։
Կարևորելով այլընտրանքային, բազմակի օգտագործման պարկերի և տոպրակների օգտագործման մշակույթի վերականգնման անհրաժեշտությունը՝ Ձեզ ենք տրամադրում բազմակի օգտագործման տոպրակը՝ որպես անվտանգ շրջակա միջավայրի խորհրդանիշ։
Բազմակի օգտագործման տոպրակների կիրառման Ձեր անձնական օրինակը հիմք կհանդիսանա Հայաստանի Հանրապետությունում նոր մշակույթի ձևավորման համար։
ԱԺ նախագահին ուղղված նամակին կցվել են 132 կանաչ՝ բազմակի օգտագործման տոպրակներ, որոնք ուղարկվել են Ազգային ժողով։ Նախարար Պետրոսյանի կարգադրությամբ բազմակի օգտագործման տոպրակների մեկական օրինակ կփոխանցվի Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների պատգամավորներին՝ Շրջակա միջավայրի նախարարի կողմից ուղղված նամակի հետ միասին։


















































Այս տարի Քաղաքացու օրը նշվում է ապրիլի 25-ին:
Իրանը կմասնակցի ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին
Ձերբակալվել են Սմբատ Լպուտյանն ու Մանկավարժական համալսարանի պրոռեկտորը
Խարդախությամբ 300 հազար դոլար էր հափշտակել․ ՔՈԳՎ ծառայողները հայտնաբերել են հետախուզվող կնոջը
Սերժ Սարգսյանի և ՓԲԸ-ի միջև կնքված հողամասի առուվաճառքի գործարքը ճանաչվել է անվավեր. կբռնագանձվի 78....
Ֆրանսիայի Անտոնի քաղաքում բացվել է Երևանի Դավթաշեն թաղամասի անունը կրող փողոց
Ավտոերթով պայմանավորված՝ վաղը՝ ժամը 8:00-14:00-ը, երթևեկությունը կսահմանափակվի Մ-1-Ուջան հատման հատվ...
Ռուսական ԱԹՍ հարվածից վիրավորվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդականը
Ալեն Սիմոնյանն այցելել է Թուրքիայի (Կ. Պոլսի) Հայոց Պատրիարքություն․ արքեպիսկոպոս Մաշալյանի հետ հարց...
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը կրկին հարվածել են Տուապսեի նավահանգստին