Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութեր ձեռք բերելու և դիտելու համար հարուցվել է հանրային քրեական հետապնդում Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համագործակցության տարեկան ծրագրերը ՆԳՆ ՄՔԾ-ում ներդրվել է կենդանի հերթի համակարգ՝ նույնականացման քարտի ծառայության համար ԱՄՆ սենատը մերժել է Թրամփի լիազորությունները սահմանափակող օրինագիծը Ապրիլի 25-ին Հանրապետության հրապարակ տանող փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի Բնակարանային գողությունը կատարել է տանտիրոջ 25-ամյա որդին Տեղահանված բազմաթիվ լիբանանցիներ վերադառնալու տեղ չեն ունենա 2026-ի հունվար-մարտին 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատ արտահանումը դեպի ԵՄ աճել է 90%-ով Անօրինական միգրացիա՝ 42 հազար դոլարի դիմաց Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը Եվրոպայի առաջնությունում 7-րդն է Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդալակիրներ 2027 թ. նոյեմբերի 1-ից կգործեն մթնոլորտային օդի որակի գնահատման նոր չափանիշներ ու մեթոդաբանություններ

Մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութեր ձեռք բերելու և դիտելու համար հարուցվել է հանրային քրեական հետապնդումՊաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համագործակցության տարեկան ծրագրերըՆԳՆ ՄՔԾ-ում ներդրվել է կենդանի հերթի համակարգ՝ նույնականացման քարտի ծառայության համարԱՄՆ սենատը մերժել է Թրամփի լիազորությունները սահմանափակող օրինագիծըԱպրիլի 25-ին Հանրապետության հրապարակ տանող փողոցներում երթևեկությունը կսահմանափակվիԲնակարանային գողությունը կատարել է տանտիրոջ 25-ամյա որդինՏեղահանված բազմաթիվ լիբանանցիներ վերադառնալու տեղ չեն ունենա2026-ի հունվար-մարտին 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատ արտահանումը դեպի ԵՄ աճել է 90%-ովԱնօրինական միգրացիա՝ 42 հազար դոլարի դիմացԾանրորդ Ռաֆիկ Հարությունյանը Եվրոպայի առաջնությունում 7-րդն էՍուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդալակիրներ2027 թ. նոյեմբերի 1-ից կգործեն մթնոլորտային օդի որակի գնահատման նոր չափանիշներ ու մեթոդաբանություններԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը դիտորդական առաքելություն է ուղարկելու ՀայաստանԲազեյանն ու Հարությունյանը դուրս մնացին պայքարիցՀիմնանորոգվում է Բարձրաշեն-Նուբարաշեն ավտոճանապարհի մի հատվածըԴանիայում երկու գնացք են բախվել Պետության սեփականությանը կամ տիրապետմանը վերադարձվել է 291 միլիարդ 726 միլիոն դրամի կամ շուրջ 773 միլիոն դոլարի գույք, դրամական միջոցՏուապսեի նավթային տերմինալում հրդեհը շարունակվում էԲնակարանային գողության մեղադրանքով Իրանի իրավապահ մարմինների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Քասախ գյուղումՍլովակիան կրկին նավթ է ստացել «Դրուժբա» խողովակաշարովԱպրիլի 24-ի ցերեկն առանձին շրջաններում տեղումները կլինեն ինտենսիվՈւրախ եմ, որ շանս ունեմ, որպեսզի մեր ընտանիքը պահպանվիՄարտին Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԱՄՆ հատուկ բանագնացը ՖԻՖԱ-ին առաջարկել է Իրանին փոխարինել Իտալիայի հավաքականովԼամին Յամալը չի կարողացել ավարտել «Սելտայի» դեմ հանդիպումը«Լացիոն» նվաճեց Իտալիայի գավաթի եզրափակիչի ուղեգիրԴիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեցվել էՇրջայց «Արմավիր» քրեակատարողական հիմնարկումՉհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն ՀարինՀԱՊԿ-ում աշխատանքներն ակտիվացնելու վերաբերյալ միջոցներ չենք ձեռնարկի. ՓաշինյանՀՀ ՇՄ նախարարը Փարիզում մասնակցում է «Մեծ յոթնյակի» երկրների շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանըՄենք պետք է մեր ավիացիոն կարգավորումները համապատասխանեցնենք բոլոր ժամանակակից ստանդարտներինԵս ներկա եմ ամեն տեղ ՀՀ-ում. Փաշինյանը «խորոված փարթիին» մասնակցելու մասինՎարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինՊապիկյանն ու Կոբախիձեն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերիԻրանի հետ բանակցություններում «ժամանակային ճնշում» չկա16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիրԹուրքիան ուժեղացնում է Միջին միջանցքըՀայաստանի մի շարք շրջաններում սպասվում է քամու ուժգնացումՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարարին կից հասարակական խորհրդի երկրորդ նիստըՎթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանումԼիբանանի հարավում զոհվել է լրագրող Ամալ ԽալիլըԿառավարությունը փոփոխություններ է նախատեսում ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային ապահովման աջակցության ծրագրումՄեկ օրում բացահայտվել է 193 հանցագործություն. ՆԳՆՀաստատվել են 2025-2026 ուսումնական տարվա ավարտական և պետական ավարտական քննությունների ժամկետներըԿառավարության 2026 թվականի ապրիլի 23-ի հերթական նիստըԻրաքի Հանրապետության ներքին գործերի նախարարության պատվիրակությունը հյուրընկալվել է Քննչական կոմիտեումԹայվանը ԱՄՆ-ի հետ ստորագրել է 6,6 մլրդ դոլարի սպառազինության գնման խոշոր պայմանագրերՄարսելի Palais du Pharo-ն լուսավորվել է հայկական դրոշի գույներովԳյուլագարակի նախկին ղեկավարի խորհրդականի կողմից հափշտակված 8 հողամասը վերադարձվել է համայնքին
Հայաստան

Հայաստանը Եվրոպա է, բայց Ռուսաստանը մեր դաշնակիցն է․ Զոհրաբ Մնացականյան

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել իսպանական EFE լրատվական գործակալությանը, որի պատրաստած հոդվածը ներկայացնում ենք ստորև։

«Հայաստանը Եվրոպա է, միևնույն ժամանակ Ռուսաստանը մեր դաշնակիցն է»,- EFE-ին վստահեցնում է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, ով խոստովանում է, որ այդ հավասարակշռությունը շատ բարդ է ցանկացած երկրի համար, սակայն այն կենսական է Հայաստանի՝ Ադրբեջանին դիմակայող և Թուրքիայի հետ թշնամություն ունեցող երկրի անվտանգությունն ապահովելու համար:

«Ասում են, որ մենք միաժամանակ երկու նժույգ ենք վարում: Ոչ: Մենք վարում ենք մեկ նժույգ՝ Հայաստանի նժույգը»,- վստահեցնում է նախարարը տեսակոնֆերանսի միջոցով տրված հարցազրույցի ընթացքում:

Հավասարակշռություն Ռուսաստանի և ԵՄ–ի միջև

Մնացականյանն ընդգծեց, որ Հայաստանի արտաքին
քաղաքականության հիմնական առանցքն է՝ չկառուցել մի գործընկերոջ հետ հարաբերությունները մյուսի հաշվին, որովհետև այդ «անպատասխանատու» գործունեությունը միայն կավելացնի «անկայունությունը» տարածաշրջանում:

«Մենք շատ կարևոր, դաշնակցային, բազմաթիվ ընդհանուր շահերի վրա հիմնված հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ»,- նշեց նա և հիշատակեց անվտանգությունը, քանի որ Ռուսաստանը ռազմաբազա ունի կովկասյան այս երկրի տարածքում:

Նախարար Մնացականյանը նաև շեշտեց, որ Երևանն ունի յուրահատուկ հարաբերություններ ԵՄ անդամ մի շարք երկրների հետ՝ Ֆրանսիայից մինչև Հունաստան, իսկ Բրյուսելը նպաստում է ժողովրդավարական արժեքների և իրավական պետության զարգացմանը մի երկրում, որտեղ 2018թ. տեղի է ունեցել խաղաղ հեղափոխություն:

«Եվրոպական միությունը չափազանց կարևոր գործընկեր է, որի հետ համագործակցությունը ներառում է առևտրատնտեսական, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ոլորտները»,- նշում է ՀՀ ԱԳ նախարարը:

Զոհրաբ Մնացականյանը պնդում է, որ «Հայաստանը Եվրոպայի մաս է» կամ ավելի առանձնահատուկ կերպով ասած՝ «Եվրոպայի արևելյան ճակատը»:

«Ոմանք դա ընկալում են որպես հակասություն: Իհարկե, դա շատ դժվար հավասարակշռություն է: Ինչպե՞ս գտնել այդ հավասարակշռությունը: Սակայն դա մի բան է, որը բխում է Հայաստանի շահերից»,- վստահեցնում է ՀՀ ԱԳ նախարարը:

Զուգահեռներ Բելառուսի հետ

Մնացականյանը չի ընդունում համեմատություններ 2018թ. վարչապետ Նիկոլ Փաշինյանին իշխանության բերած հեղափոխության և մեկ այլ հետխորհրդային երկրում՝ Բելառուսում տեղի ունեցող բազմամարդ հակակառավարական ցույցերի միջև, բայց զուգահեռությունն անխուսափելի է:

Բելառուսի մասին հարցին պատասխանելիս նա կարծիք է հայտնում, որ Հայաստանի հեղափոխությունից դասը, որ կարելի է քաղել, այն է, որ «դա մի գործընթաց էր, որ վերաբերում էր բացառապես հայերին և ուրիշ ոչ ոքի»:

«Լավագույն դասն այն է, որ մենք մերժում ենք աշխարհաքաղաքականությունը Հայաստանում: Այն, ինչի հասել ենք, բացառապես մերն է, և բավարարված ենք դրանով»,- ընդգծեց նա:

Եվ բանն այն է, որ Երևանի հիմնական դաշնակից Մոսկվան չմիջամտեց Հայաստանի ցույցերին, որդեգրեց չմիջամտելու քաղաքականություն, ինչը սկզբում շփոթմունքի մեջ գցեց վերլուծաբաններին:

«Հուսով ենք, որ Բելառուսում լուծում կգտնվի: Սակայն առանցքայինն այն է, որ այդ լուծումը բելառուսական հասարակության, Բելառուսի քաղաքացիների ձեռքում է»,- նշեց Զոհրաբ Մնացականյանը:

Նա հիշեցրեց, որ Հայաստանն ու Բելառուսն ունեն «շատ լավ հարաբերություններ» ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով:

Բախումներ Ադրբեջանի հետ

Լեռնային Ղարաբաղի շուրջ հարևան Ադրբեջանի հետ լարվածությունը չի նվազում:

Նախարարը «շատ վտանգավոր» որակեց հուլիսի կեսերին տեղի ունեցածը, երբ երկու երկրների սահմանին՝ Տավուշի մարզում, տեղի ունեցան ռազմական գործողություններ, որոնց ընթացքում զոհվեցին շուրջ 20 զինծառայողներ և քաղաքացիական անձինք:

«Թիրախավորում էին ոչ միայն մեր դիրքերը, այլև՝ քաղաքացիական բնակչությունը: Չորս օրերի ընթացքում հետ էինք մղում գրոհները և սանձում ագրեսիան»,- հայտարարեց ՀՀ ԱԳ նախարարը:

Նախարարը կարծում է, որ գրոհների շարժառիթն իր բնակչության շրջանում «հակահայկական ոգին» սերմանելու և «ռազմական ճանապարհով խնդիրը լուծելու»՝ Ադրբեջանի ղեկավարության ցանկությունն է:

«Միգուցե փորձարկում էին մեր զինված ուժերի պաշտպանությունն այդ դիրքերում: Մենք շահագրգիռ չենք, որ լինի ռազմական էսկալացիա»,- նշում է ՀՀ ԱԳ նախարարը:

Այս առնչությամբ Մնացականյանը հավաստիացնում է, որ Հայաստանի կառավարությունը միշտ «շատ հստակ» է եղել:

«Չկա խնդրի ռազմական լուծում: Ռազմական լուծման տարբերակը նշանակում է բախում և պատերազմ տարածաշրջանում, տոտալ ապակայունություն: Եվ դա տարբերակ չէ»,- վստահեցնում է Զոհրաբ Մնացականյանը և ընդգծում, որ ինչպես Հայաստանը, այնպես էլ Լեռնային Ղարաբաղը ունեն «բավարար կարողություն» պաշտպանվելու:

«Համավարակի ընթացքում բոլորս, նաև՝ Լեռնային Ղարաբաղը, պահպանել ենք հրադադարը: Ադրբեջանը չարեց դա: Հայաստանը շարունակում է լինել Լեռնային Ղարաբաղի անվտանգության միակ երաշխավորը: Հայաստանն ունի պաշտպանվելու և Ադրբեջանին հակադարձելու բավարար կարողություններ»,- վստահեցնում է ՀՀ ԱԳ նախարարը:

Խաղաղություն և հիմնախնդրի կարգավորում Լեռնային Ղարաբաղում

Երևանը կարծում է, որ տարածաշրջանային կայունության համար լավագույնը կլիներ ամրապնդել 1994–ից գործող հրադադարի ռեժիմը՝ «վերահսկողության մեխանիզմներով», որոնց շնորհիվ հնարավոր կլիներ խուսափել էսկալացիայից և «նշել» հրադադարի խախտման պատասխանատու կողմին:

«Սակայն Բաքուն միշտ խուսափում է դրանից: Լավ կանեին՝ ընդունեին այն: Հիմա առաջնայինը լարվածության թուլացումն է: Այն ամենակարևորն է»,- ընդգծեց նախարարը:

Նա նաև քննադատեց Ադրբեջանի դիրքորոշումը, որը կարծես թե Հայաստանին է «լավություն» անում` ռազմական գործողություններ չվերսկսելով: «Եվ որ այդ պատճառով մենք պետք է զիջումների գնանք բանակցություններում: Հակառակ դեպքում՝ պատերազմ կլինի: Մենք մերժել ենք այդ դիրքորոշումը: Մենք չենք բանակցի որևէ նախապայմանի կամ սպառնալիքի ներքո»,- ասաց նա: Բայց նաև կարծիք հայտնեց, որ խաղաղ բանակցությունների վերսկսումը ոչ միայն «հնարավոր» է, այլև՝ «անհրաժեշտ»:

«Խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա: Մենք լիովին պատրաստ ենք շարունակելու դրանք հնարավորինս շուտ»,- ասաց նա և հիշեցրեց, որ վերջին շփումը եղել է հունվար ամսին, իսկ այնուհետև գործընթացն ընդհատվել է COVID19-ի պատճառով:

Իշխանության գալուց ի վեր Փաշինյանը պնդում է, որ պետք է լինի «լուծում»՝ «ընդունելի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և ժողովուրդների համար: «Չի կարող լինել լուծման այնպիսի տարբերակ, որը կլինի Հայաստանի կամ Լեռնային Ղարաբաղի հաշվին»,- նշեց Զոհրաբ Մնացականյանը:

Վերոնշյալի առնչությամբ Հայաստանն ունի երկու առաջնայնություն՝ Լեռնային Ղարաբաղի՝ «առանց սահմանափակումների» ինքնորոշման իրավունքի ճանաչում և անվտանգության համաձայնագրեր, որոնք կկանխարգելեն ռազմական գործողությունների վերսկսումը:

«Մեզ համար առաջնայինը Լեռնային Ղարաբաղի ֆիզիկական և էքզիստենցիալ անվտանգությունն է: Բայց անվտանգությունը մի հարց է, իսկ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը՝ մեկ այլ հարց»,- շեշտեց ՀՀ ԱԳ նախարարը: Եվ պաշտպանեց խաղաղ գործընթացում Լեռնային Ղարաբաղի իշխանությունների մասնակցությունը, քանի որ նրանք իրենց ժողովրդից մանդատ են ստացել բանակցելու համար:

Թուրքիան՝ անկայունության արտահանող

Նախարար Մնացականյանն ընդգծում է, որ Թուրքիան կարևոր երկիր է ողջ Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգության համար, բայց այնքան էլ լավատես չէ նրա հետ հարաբերությունների կարգավորման հնարավորության հարցում, քանի որ Անկարան շարունակում է չճանաչել Օսմանյան կայսրության կողմից իրագործած ցեղասպանությունը և մերժում միլիոնավոր հայերի արդարության իրավունքը:

Զոհրաբ Մնացականյանը մեղադրում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին 2009թ. ֆուտբոլային դիվանագիտության հետ ի հայտ եկած հնարավորությունից չօգտվելու համար:

«Թուրքիայի հաշտության քաղաքականությունն այսօր ցույց տվել է իր սահմանափակումները»,-նշում է ՀՀ ԱԳ նախարարը:

Հայաստանը կարծում է, որ Թուրքիան զարգացնում է «անկայունության և ագրեսիայի քաղաքականություն», և մինչ բոլոր երկրները հանդես էին գալիս հուլիսյան բախումների դադարեցման կոչերով, Անկարան արեց ճիշտ հակառակը՝ բորբոքելով հակամարտությունը և աջակցելով Բաքվի ռազմական մանիպուլյացիաներին:

Մնացականյանը հայտարարում է, որ Ցեղասպանության ժխտումը, սպառնալիքները, տնտեսական շրջափակումը և Բաքվին լիակատար աջակցությունը «սպառնալիք են հանդիսանում Հայաստանի անվտանգության համար»:

«Մինչ Թուրքիան ասում է, որ ցանկանում է զրո խնդիր հարևանների հետ, իրականում իր բոլոր հարևանների համար հանդիսանում է անկայունության և ագրեսիվության աղբյուր, և փորձ է արվում այդ քաղաքականությունն արտահանել Հարավային Կովկաս: Մենք չենք կարող անտարբեր մնալ դրան»,-շեշտում է ՀՀ ԱԳ նախարարը: