12-ամյա Սամվելը ֆրանսիական «Ձայնը» նախագծում հայերենով երգ է կատարել (վիդեոտեսանյութ)
Հայաստանից 12-ամյա Սամվելի կատարմամբ հայերեն երգը գրավել է Ֆրանսիայի մանկական «Ձայնը» նախածի ժյուրիին։ Պատրիկ Ֆիորին, Ջենիֆեր Բարտոլին եւ գնչու երգիչ Քենժի Ժիրակը չեն կարողացել զսպել հույզերը։
Սամվելը կատարել է Արաբո Իսպիրյանի «Տուն իմ հայրենի» երգը։ Տղան այս ստեղծագործությունն ընտրել է ի նշան հարգանքի իր արմատների հանդեպ, ինչպես նաեւ Պատրիկ Ֆիորիին մտովի Հայաստան տեղափոխվելու հնարավորություն տալու համար։ «Նա հայերենով է երգում»,- զարմանքով նշել է Պատրիկը։ Ամեն դեպքում, Սամվելին առաջինն ընտրել թ երգչուհի Ջենիֆեր Բարտոլին։
- Ես չգիտեի, որ սա հայերեն է, ես պարզապես վայելում էի մեղեդին… Ինչի՞ մասին է այս երգը,– հարցրել է նա։
- Սա օտարականի երգ է, որի հայրենիքը մնացել է սրտում,- պատասխանել է Սամվելը։
- Շատ լավ երգ է։ Ի դեպ, ես նույնիսկ չգիտեի, որ Պատրիկ Ֆիորին հայ է։ Իսկ առահասարակ այս երգն ինձ գնչուների արեւելյան երգեր հիշեցրեց,- նշել է ծագումով գնչու, Ֆրանսիայում հայտնի երգիչ Քենժի Ժիրակը։
- Հասկանո՞ւմ ես ինչի մասին եմ խոսում,- Պատրիկ Ֆիորիին դիմել է Քենժին։
- Իհարկե,- պատասխանել է նա։
Ֆիորիեն, որը Ջենիֆերից հետո սեղմել է կոճակը, եւս հիացած էր։ «Ես հպարատանում եմ քեզանով։ Հայաստանը երկիր է, որին ես հատկապես կապված եմ։ Այն իմ արմատների մի մասն է։ Քեզ առանձնացնում են համեստությունն ու լավ դաստիարակությունը»,- ասել է նա Սամվելին, որը նրա թիմն է ընտրել։ Ի պատասպան Պատրիկը հիացած ասել է. «Շատ, շատ բարեւ»։
Ի դեպ, Սամվելը Ֆրանսիա է տեղափոխվել, երբ նա վեց տարեկան է եղել եւ ապրում է Մարսելում։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ