Գարիկ Խարլամովը վերաթողարկվող «Դե, սպասիր» մուլտֆիլմում կհնչյունավորի գայլին
Հումորիստ Գարիկ Խարլամովը վերաթողարկվող «Դե, սպասիր» («Ну, погоди!») մուլտֆիլմում կհնչյունավորի գայլին, գրում է lenta.ru կայքը:
Աղբյուրը մանրամասնում է, որ Խարլամովի «մասնակցությամբ» սերիան ծրագրվում է թողարկել 2020 թվականի դեկտեմբերին: Հայտնի է, որ մուլտֆիլմը ստեղծողները ծրագրում են ոչ թե շարունակել, այլ ժամանակակից միտումներով վերաթողարկել այն:
«Ակնհայտ էր, որ «Դե, սպասիր» մուլտֆիլմի վերաթողարկման համար գայլի կերպարին պետք է հնչյունավորի վառ, խարիզմատիկ տեմբր, իսկ դերասանը պետք է 100-տոկոսանոց ճանաչելիություն ունենա ինչպես մանկական, այնպես էլ մեծերի լսարանի կողմից. նա պետք է նաև կատակերգական տաղանդ ունենա»,- դերասանի ընտրությունն այսպես է մեկնաբանել ստուդիայի գլխավոր պրոդյուսեր Յուլյա Օսետինսկայան:
Մուլտֆիլմի վերաթողարկման մասին առաջին անգամ հայտնի է դարձել 2019 թվականին: Հայտնի է, որ այն նկարահանվելու է 3D տեխնիկայով, ծրագրվում է ընդհանուր 52 սերիա թողարկել:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, «Союзмультфильм» կինոստուդիայի տնօրեն Բորիս Մաշկովցևը հայտնել է, որ «Դե, սպասիր» («Ну, погоди!») մուլտֆիլմի նոր սերիաներում գայլը չի ծխելու, դրա փոխարեն նախատեսվում է այլ խորհրդանշաններով կերտել հերոսի կերպարը:
Ավելի վաղ կինոստուդիան մուլտսերիալի շարունակության 3 նոր հերոսների կերպարներ էր ներկայացրել, որոնք կլինեն փորսուղ Տիմը, ոզնի Շուն և եղջերու Ուլյան։


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
ՀՀ-ն Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցով չի դիմել. Գալուզին
Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը
Ճապոնիայում 100 տարեկանից բարձր անձանց թիվը հասել է գրեթե 108 000-ի