Նիկոլ Փաշինյանը երեխաներին կոչ արեց չսովորել
Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով իր առջեւ, տարօրինակ դասավորությամբ շարված աշակերտների առաջ, հայտարարեց, թե 21-րդ դարում առանց կրթության ոչինչ անել հնարավոր չէ: Իսկ հետո այնպիսի նախադասություն ասաց, որով հերքեց իր իսկ ասածը:
«Մտածեցի, որ մեր երեխաները հիմա շատ քննադատաբար են վերաբերվում ամեն ինչին, եւ նա, ով քննադատաբար է վերաբերվում, այս նախադասությունն իր մեջ վերլուծելով, կարող է օրինակ արձագանքելն այսպես. Առանց կրթության հնարավոր է «Յաշիկ» Մերսեդես առնել: Այո, այս նախադասությունը կարող է գոյություն ունենալ: Բայց եթե հնարավոր է առանց կրթության ձեռք բերել G կարգի մերսեդես, առանց կրթության հնարավոր չէ ստեղծել G կարգի Մերսեդես»:
Մարդը, այդ թվում երեխան բնազդաբար ձգտում է լավ ապրել, ապահով լինել, միաժամանակ չտանջվել, չչարչարվել: Իսկ եթե երկրի առաջին պաշտոնյայից լսում ես, որ առանց սովորելու, առանց կրթության կարող ես թանկարժեք ավտոմեքենա գնել, ապա ինչու չարչարվել միայն նրա համար, որ այդ ավտոմեքենան ստեղծես դպրոցում վատ սովորողների, կրթություն չստացածների համար:
Նիկոլ Փաշինյանը կանգնեց երեխաների առաջ ու ասաց՝ մի սովորեք երեխաներ, միեւնույնն է, դուք առանց սովորել կարող եք թանկարժեք ավտոմեքենաներ գնել, լցնել ձեր սառնարանները: Նա կարող էր շարունակել եւ ասել, թե կարող եք խուսափել զինվորական ծառայությունից այս կամ այն եղանակով եւ բարձր պաշտոններ ստանալ, կարող եք չծառայեք, իսկ հետո փողով գնել զինվորական գրքույկը:
Կարող եք կրթությունից, գիտությունից, մշակույթից, սպորտից հազարավոր կիլոմետրերով հեռու լինեք, բայց զբաղեցնեք ԿԳՄՑ նախարարի պաշտոնը, կարող եք...
Վարդան Մխիթարյան
Top-News.am


















































Այս տարի Քաղաքացու օրը նշվում է ապրիլի 25-ին:
Իրանը կմասնակցի ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին
Ձերբակալվել են Սմբատ Լպուտյանն ու Մանկավարժական համալսարանի պրոռեկտորը
Խարդախությամբ 300 հազար դոլար էր հափշտակել․ ՔՈԳՎ ծառայողները հայտնաբերել են հետախուզվող կնոջը
Սերժ Սարգսյանի և ՓԲԸ-ի միջև կնքված հողամասի առուվաճառքի գործարքը ճանաչվել է անվավեր. կբռնագանձվի 78....
Ռուսական ԱԹՍ հարվածից վիրավորվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդականը
Ֆրանսիայի Անտոնի քաղաքում բացվել է Երևանի Դավթաշեն թաղամասի անունը կրող փողոց
Ավտոերթով պայմանավորված՝ վաղը՝ ժամը 8:00-14:00-ը, երթևեկությունը կսահմանափակվի Մ-1-Ուջան հատման հատվ...
Ալեն Սիմոնյանն այցելել է Թուրքիայի (Կ. Պոլսի) Հայոց Պատրիարքություն․ արքեպիսկոպոս Մաշալյանի հետ հարց...
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը կրկին հարվածել են Տուապսեի նավահանգստին