Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութեր ձեռք բերելու և դիտելու համար հարուցվել է հանրային քրեական հետապնդում Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համագործակցության տարեկան ծրագրերը ՆԳՆ ՄՔԾ-ում ներդրվել է կենդանի հերթի համակարգ՝ նույնականացման քարտի ծառայության համար ԱՄՆ սենատը մերժել է Թրամփի լիազորությունները սահմանափակող օրինագիծը Ապրիլի 25-ին Հանրապետության հրապարակ տանող փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի Բնակարանային գողությունը կատարել է տանտիրոջ 25-ամյա որդին Տեղահանված բազմաթիվ լիբանանցիներ վերադառնալու տեղ չեն ունենա 2026-ի հունվար-մարտին 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատ արտահանումը դեպի ԵՄ աճել է 90%-ով Անօրինական միգրացիա՝ 42 հազար դոլարի դիմաց Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը Եվրոպայի առաջնությունում 7-րդն է Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդալակիրներ 2027 թ. նոյեմբերի 1-ից կգործեն մթնոլորտային օդի որակի գնահատման նոր չափանիշներ ու մեթոդաբանություններ

Մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութեր ձեռք բերելու և դիտելու համար հարուցվել է հանրային քրեական հետապնդումՊաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համագործակցության տարեկան ծրագրերըՆԳՆ ՄՔԾ-ում ներդրվել է կենդանի հերթի համակարգ՝ նույնականացման քարտի ծառայության համարԱՄՆ սենատը մերժել է Թրամփի լիազորությունները սահմանափակող օրինագիծըԱպրիլի 25-ին Հանրապետության հրապարակ տանող փողոցներում երթևեկությունը կսահմանափակվիԲնակարանային գողությունը կատարել է տանտիրոջ 25-ամյա որդինՏեղահանված բազմաթիվ լիբանանցիներ վերադառնալու տեղ չեն ունենա2026-ի հունվար-մարտին 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատ արտահանումը դեպի ԵՄ աճել է 90%-ովԱնօրինական միգրացիա՝ 42 հազար դոլարի դիմացԾանրորդ Ռաֆիկ Հարությունյանը Եվրոպայի առաջնությունում 7-րդն էՍուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդալակիրներ2027 թ. նոյեմբերի 1-ից կգործեն մթնոլորտային օդի որակի գնահատման նոր չափանիշներ ու մեթոդաբանություններԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը դիտորդական առաքելություն է ուղարկելու ՀայաստանԲազեյանն ու Հարությունյանը դուրս մնացին պայքարիցՀիմնանորոգվում է Բարձրաշեն-Նուբարաշեն ավտոճանապարհի մի հատվածըԴանիայում երկու գնացք են բախվել Պետության սեփականությանը կամ տիրապետմանը վերադարձվել է 291 միլիարդ 726 միլիոն դրամի կամ շուրջ 773 միլիոն դոլարի գույք, դրամական միջոցՏուապսեի նավթային տերմինալում հրդեհը շարունակվում էԲնակարանային գողության մեղադրանքով Իրանի իրավապահ մարմինների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Քասախ գյուղումՍլովակիան կրկին նավթ է ստացել «Դրուժբա» խողովակաշարովԱպրիլի 24-ի ցերեկն առանձին շրջաններում տեղումները կլինեն ինտենսիվՈւրախ եմ, որ շանս ունեմ, որպեսզի մեր ընտանիքը պահպանվիՄարտին Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԱՄՆ հատուկ բանագնացը ՖԻՖԱ-ին առաջարկել է Իրանին փոխարինել Իտալիայի հավաքականովԼամին Յամալը չի կարողացել ավարտել «Սելտայի» դեմ հանդիպումը«Լացիոն» նվաճեց Իտալիայի գավաթի եզրափակիչի ուղեգիրԴիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեցվել էՇրջայց «Արմավիր» քրեակատարողական հիմնարկումՉհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն ՀարինՀԱՊԿ-ում աշխատանքներն ակտիվացնելու վերաբերյալ միջոցներ չենք ձեռնարկի. ՓաշինյանՀՀ ՇՄ նախարարը Փարիզում մասնակցում է «Մեծ յոթնյակի» երկրների շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանըՄենք պետք է մեր ավիացիոն կարգավորումները համապատասխանեցնենք բոլոր ժամանակակից ստանդարտներինԵս ներկա եմ ամեն տեղ ՀՀ-ում. Փաշինյանը «խորոված փարթիին» մասնակցելու մասինՎարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինՊապիկյանն ու Կոբախիձեն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերիԻրանի հետ բանակցություններում «ժամանակային ճնշում» չկա16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիրԹուրքիան ուժեղացնում է Միջին միջանցքըՀայաստանի մի շարք շրջաններում սպասվում է քամու ուժգնացումՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարարին կից հասարակական խորհրդի երկրորդ նիստըՎթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանումԼիբանանի հարավում զոհվել է լրագրող Ամալ ԽալիլըԿառավարությունը փոփոխություններ է նախատեսում ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային ապահովման աջակցության ծրագրումՄեկ օրում բացահայտվել է 193 հանցագործություն. ՆԳՆՀաստատվել են 2025-2026 ուսումնական տարվա ավարտական և պետական ավարտական քննությունների ժամկետներըԿառավարության 2026 թվականի ապրիլի 23-ի հերթական նիստըԻրաքի Հանրապետության ներքին գործերի նախարարության պատվիրակությունը հյուրընկալվել է Քննչական կոմիտեումԹայվանը ԱՄՆ-ի հետ ստորագրել է 6,6 մլրդ դոլարի սպառազինության գնման խոշոր պայմանագրերՄարսելի Palais du Pharo-ն լուսավորվել է հայկական դրոշի գույներովԳյուլագարակի նախկին ղեկավարի խորհրդականի կողմից հափշտակված 8 հողամասը վերադարձվել է համայնքին
Հայաստան

Եթե ճարտարապետը երկու տարին մեկ փոխվում է, ի՞նչ գիտելիքներով է գալիս․ Գուրգեն Մուշեղյան

ՀՀ վաստակավոր ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը կարծում է՝ Երեւանը պետք է ունենա գլխավոր ճարտարապետ, բայց նա պետք է լինի իրազեկ եւ տեղեկացված մեկը։

«Սովետական միության գոյության ամբողջ ընթացքում ունեցել ենք ընդամենը 7 գլխավոր ճարտարապետ, իսկ դրանից հետո 30 տարիներին ունեցել ենք 20-25 գլխավոր ճարտարապետ։ Եթե այդ ճարտարապետը ամիսը կամ երկու տարին մեկ փոխվում է, ի՞նչ գիտելիքներով է գալիս լինելու գլխավոր ճարտարապետ։ Օրինակ՝ առաջին գլխավոր ճարտարապետին փոխարինել է նրա տեղակալը, նրան էլ հետո իր տեղակալը, որովհետեւ աշխատել են, տիրապետել են քաղաքին։ Պետք է տիրապետել, բայց հիմա նույնիսկ ինստիտուտներ չկան, որ այդ ինստիտուտներում մասնագետներ ձեւավորվեն»,- NEWS.am-ի հետ զրույցում նշեց նա։

Քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել է, որ ինքը կարծում է, թե մայրաքաղաքին գլխավոր ճարտարապետ անհրաժեշտ չէ։ Գուրգեն Մուշեղյանի կարծիքով՝ փորձում են կապիտալիստական երկրների օրինակով շարժվել, որտեղ գլխավոր ճարտարապետի փոխարեն որոշումները կայացնում են հանձնաժողովները։ Երեւանի պարագայում, սակայն, նախնական լուրջ աշխատանք է անհրաժեշտ տանել։

«Կապիտալիստական երկրներում գլխավոր ճարտարապետ գոյություն չունի, բայց գոյություն ունի կարգ ու կանոն քաղաքաշինական խնդիրները լուծելու համար։ Այսինքն՝ արվում է գլխավոր հատակագիծ, դրա հիման վրա արվում է գոտեւորման նախագիծ, դրա հիման վրա արվում է մանրամասն հատակագծման նախագիծ, որտեղ քաղաքի յուրաքանչյուր հատվածն առանձնացվում է՝ որն ինչ նպատակի համար պետք է ծառայի եւ ինչ է այնտեղ թույլատրվում անել, ոչ թե մարդկանց ցանկությամբ, որ ես ուզում եմ այստեղ տուն կառուցել, այս կառուցել, այն կառուցել։ Երեւանի գլխավոր հատակագիծը, որ հաստատվել է 2005թ․, որով պետք է ղեկավարվեին, հսկայական փոփոխությունների է ենթարկվել, հիմա արդեն հիմքեր չունեն։ Այնպիսի բաներ են կառուցվել, որ այդ տեղում, ենթադրենք, դա նախատեսված չեն եղել։ Դրա համար պետք է ունենալ հաստատված փաստաթուղթ»,- ասաց նա՝ նշելով, որ նման պարագայում միայն կարող է գլխավոր ճարտարապետը դերակատարություն չունենալ։

Գուրգեն Մուշեղյանի խոսքով՝ եթե այլ երկրների օրինակն են փորձելու կիրառել Երեւանում, ապա նախ պետք է ուսումնասիրեն, թե ինչպես է կարգավորվում ոլորտն այդ պարագայում։

«Օրինակ, եթե դրսում քաղաքացին դիմում է՝ ֆունկցիոնալ փոփոխություն կատարելու տան հետ, հատուկ հանձնաժողով կա։ Նա գալիս է մասնագետներով, իրազեկում են հարեւաններին՝ արդյոք նրանք համաձայն են, թե ոչ, քննարկում են, ապա տալիս են համաձայնությունը»,- ասաց նա։