Արայիկ Հարությունյանի նման անձը տեղ չունի ԿԳՄՍ նախարարի պաշտոնում
ԿԳՄՍ նախարարությունը որդեգրել է մի քաղաքականություն, որի հիմնական դրույթներից է արհամարհանքը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Պահանջատեր դիմորդ» նախաձեռնության անդամ Հայկ Բաբալյանը։
«Տասն օր շարունակ դիմորդները պահանջում էին հանդիպում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ, քանի որ կային մի շարք չպարզաբանված հարցեր։ Նա պարտավոր էր ընդունել դիմորդներին ու նրանց ծնողներին։ Ի պատասխան՝ արհամարհական վերաբերմունք ենք ստացել, ինչը մեզ համար անընդունելի է»,-ասաց նա։
Հայկ Բաբալյանի դիտարկմամբ՝ թեև այսօրվա իշխանության հռչակած արժեքներից է ժողովրդավարությունը, բայց Արայիկ Հարությունյանի քայլերը ցույց են տալիս, որ նա այդ արժեքների կրողը չէ։
«Արայիկ Հարությունյանի նման անձը այսօր տեղ չունի ԿԳՄՍ նախարարի պաշտոնում, և մենք ամեն ինչ անելու ենք, որ նա լքի այդ պաշտոնը։ Երբ հասարակական տարբեր շերտեր պահանջում են նրա հրաժարականը, ի վերջո այդ ալիքը հասնելու է գագաթնակետին, և այլ տարբերակ չի մնալու, քան հրաժարականը»,-նշեց նա։
Հայկ Բաբալյանի խոսքով՝ «Պահանջատեր դիմորդ» շարժման շարքերը համալրվում են նոր ուսանողներով, որոնք թեև չունեն ընդունելության խնդիր, բայց պատրաստ են աջակցել։ «Պահանջատեր դիմորդներով ստեղծել ենք մի նախաձեռնություն «Երիտասարդների ձայնը» անունով, որի պայքարի «մեխերից» մեկը լինելու է կրթական ոլորտի բարեփոխումների վերաբերյալ։ Բուհերում համախմբվածության պրոցես է, որից հետո անելու ենք մեր քայլերը»,-ասաց Հայկ Բաբալյանը։
Հիշեցնենք, որ բուհեր չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները, մինչ դատական հայցեր ներկայացնելը, մի շարք բողոքի ակցիաներ են իրականացրել՝ պահանջելով վերանայել ընդունելության արդյունքները։ Նրանք դիմել էին Վարչական դատարան՝ չեղյալ համարելու Կառավարության որոշումը, որը դատարանը վարույթ է ընդունել։


















































Այս տարի Քաղաքացու օրը նշվում է ապրիլի 25-ին:
Իրանը կմասնակցի ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին
Ձերբակալվել են Սմբատ Լպուտյանն ու Մանկավարժական համալսարանի պրոռեկտորը
Խարդախությամբ 300 հազար դոլար էր հափշտակել․ ՔՈԳՎ ծառայողները հայտնաբերել են հետախուզվող կնոջը
Սերժ Սարգսյանի և ՓԲԸ-ի միջև կնքված հողամասի առուվաճառքի գործարքը ճանաչվել է անվավեր. կբռնագանձվի 78....
Ռուսական ԱԹՍ հարվածից վիրավորվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդականը
Ֆրանսիայի Անտոնի քաղաքում բացվել է Երևանի Դավթաշեն թաղամասի անունը կրող փողոց
Ավտոերթով պայմանավորված՝ վաղը՝ ժամը 8:00-14:00-ը, երթևեկությունը կսահմանափակվի Մ-1-Ուջան հատման հատվ...
Ալեն Սիմոնյանն այցելել է Թուրքիայի (Կ. Պոլսի) Հայոց Պատրիարքություն․ արքեպիսկոպոս Մաշալյանի հետ հարց...
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը կրկին հարվածել են Տուապսեի նավահանգստին