Կառավարիչների անգործությունը միացրել է մահվան հոսքագծերը
«Կորոնավիրուսից այսօր մահեցել է ութ պացիենտ», «կորոնավիրուսից այսօր մահացել է հինգ պացիենտ», «ավտովթարից այսօր մահացել է երեք հոգի»: Մեր աչքը, մեր ականջը սովորում է այս լրահոսին, մենք դադարում ենք դիմադրել, դադարում ենք մտածել, հասկանալ պատճառները, փորձել փոխել իրավիճակը:
Կորոնավիրուսից զոհերի թիվը գերազանցում է հազարը, ավտովթարներից 2019-ին զոհվել է 341, իսկ այս տարվա առաջին կեսին 122 մարդ, եւ սա այն դեպքում, երբ կարանտինի հետեւանքով երթեւեկությունն անհամեմատ թեթեւ էր եւ քիչ ծանրաբեռնված:
Խաղաղ պայմաններում մեկուկես տարում կորոնավիրուսից մահացել է ավելի քան հազար, իսկ ավտովթարներից 463 մարդ: Սա այն դեպքում, երբ երկրի իրական բնակչությունը մոտ երեք միլիոն է:
Այս սարսափելի վիճակագրությանը եկավ լրացնելու մեկ այլ սարսափելի եւ Հայաստանի պատմության մեջ չտեսնված իրադարձություն. օգոստոսի 31-ից սեպտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 46 դեպք (մեթանոլ), որից 20-ը մահվան ելքով: Աշխարհագրությունը լայն է՝ 29-ը արձանագրվել է Արմավիրի մարզում՝ 10 մահվան ելքով, 15-ը Երեւանում՝ 8-ը մահվան ելքով, 2-ը Կոտայքի մարզում՝ 2 մահվան ելքով:
Փորփրեք արխիվները եւ կհամոզվեք, որ Հայաստանում ալկոհոլային նման սարսափելի թունավորում չի եղել անգամ իննսունականների սկզբներին, երբ գրեթե տասը հոգուց մեկը տանն օղու արտադրամաս էր հիմնել:
Ակնհայտ է, որ Հայաստանում ինչ-որ կարեւոր մեխանիզմ խափանվել է. եւ այդ մեխանիզմը պետական կառավարման համակարգն է։ Երկու տարի խափանված լինելուց հետո, այն վերածվել է պարզապես մահաբեր մեքենայի: Այս կառավարությունում յուրաքանչյուրն իր սխալների, իր չարած աշխատանքի հետեւանքով, իր կամքից անկախ միացրել է մահերի հոսքագիծը։
Առողջապահության նախարարը տապալեց համավարակի դեմ պայքարը՝ մահերի թիվը կանգ չի առնում, ոստիկանությունը չի նկատում լկտի երրթևեկությունը, փողոցային «բեսպրեդելշիկներին», ոստիկանությունն ուրիշ գործերով է զբաղված, վերահսկողական բազմաթիվ մարմինները չեն ֆիքսում մեթանոլի անարգել վաճառքը երկրով մեկ: Զավեշտ է, բայց մահերի առաջին դեպքերից հետո պետությունը չի կարողանում կանգնեցնել թունավոր սպիրտի շրջանառությունը եւ օգտագործումը։
Կարելի է ասել, որ արմավիրցի Աշոտն է մեղավոր, կամ չինական վիրուսը, կամ հարբած վարորդ եսիմ-ով, բայց դա ճշմաչտությունը չէ:
Պետական կառավարման վերին օղակն իր անգործությամբ միացրել է մահվան հոսքագծերը:
Հանրությունը, քաղաքացիական հասարակությունը, քաղաքական ուժերը այս իրավիճակը պետք է լավ ընկալեն եւ փորձեն կանգնեցնել մեքենան: Անաշխատունակության գինը մարդկային կյանքերն են: Մահերի չդադարող վիճակագրությունը լրահոս չէ, որ կարդանք անցնենք։
Գեղամ Նազարյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»


















































Այս տարի Քաղաքացու օրը նշվում է ապրիլի 25-ին:
Իրանը կմասնակցի ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին
Ձերբակալվել են Սմբատ Լպուտյանն ու Մանկավարժական համալսարանի պրոռեկտորը
Խարդախությամբ 300 հազար դոլար էր հափշտակել․ ՔՈԳՎ ծառայողները հայտնաբերել են հետախուզվող կնոջը
Սերժ Սարգսյանի և ՓԲԸ-ի միջև կնքված հողամասի առուվաճառքի գործարքը ճանաչվել է անվավեր. կբռնագանձվի 78....
Ռուսական ԱԹՍ հարվածից վիրավորվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդականը
Ֆրանսիայի Անտոնի քաղաքում բացվել է Երևանի Դավթաշեն թաղամասի անունը կրող փողոց
Ավտոերթով պայմանավորված՝ վաղը՝ ժամը 8:00-14:00-ը, երթևեկությունը կսահմանափակվի Մ-1-Ուջան հատման հատվ...
Ալեն Սիմոնյանն այցելել է Թուրքիայի (Կ. Պոլսի) Հայոց Պատրիարքություն․ արքեպիսկոպոս Մաշալյանի հետ հարց...
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը կրկին հարվածել են Տուապսեի նավահանգստին