«Ֆեյք մամա»-ն վերադառնում է նոր «Ֆեյք»-ով. առաջին մանրամասները «Ֆեյք պապա» սիթքոմի մասին
«Ֆեյք մամա» սիթքոմի ստեղծագործական ու դերասանական կազմը` Մկրտիչ Արզումանյանի, Արփի Գաբրիելյանի, Միհրան Ծառուկյանի ու Արթուր Հարությունյանի գլխավոր դերակատարմամբ` հոկտեմբերից կվերադառնան «Արմենիա» հեռուստաընկերության աշնանային եթեր, բայց այս անգամ` նոր «ֆեյք» հերոսով:
«Ֆեյք պապա»` այսպես է անվանվել սիթքոմի նոր եթերարջանը, իսկ համանուն հերոսին մարմնավորում է Մկրտիչ Արզումանյանը, որը NEWS.am STYLE-ի հետ զրույցում առաջին մանրամասներն է հայտնել նախագծի ստեղծագործական ընթացքի ու իր կերպարի՝ Վրեժի նոր գծերի մասին:
«Նախագծի գաղափարն առաջացել է «Արմենիա» հեռուստաընկերության ստեղծագործական կազմի մոտ` մի քանի ամիս առաջ: Երկար խորհրդակցելուց, սցենարային գծեր ճշտելուց հետո եկանք այն եզրակացության, որ «Ֆեյք մամա»-ն պետք է ունենա երկրորդ մաս: Սա, իհարկե, պատասխանատու որոշում է, քանի որ սիթքոմի առաջին եթերաշրջանը բավական հաջողված էր ու սիրված, եւ շատ կարեւոր է, որ երկրորդն էլ նմանատիպ ուշադրության արժանանա: Այժմ սցենարային աշխատանքներ են կատարվում, որոշ ժամանակ անց արդեն կսկսվեն նկարահանումները: Հուսով եմ` այս նախագծով էլ կկարողանանք դրական լիցքեր փոխանցել մեր հեռուստադիտողին»,-նշեց դերասանը:
«Ֆեյք պապա»-ն առաջին եթերաշրջանի շարունակական գիծը կպահպանի, բայց հերոսները կհայտնվեն նոր` զավեշտալի ու արկածային իրավիճակներում.
«Մեր ստեղծագործական թիմին այս եթերաշրջանում միացել է նաեւ իմ վաղեմի ընկերը` շատ լավ մասնագետ Աշոտ Աբրահամյանը, որի հետ բազմաթիվ նախագծեր ենք իրականացրել` «Ալաբալանիցա», «Կարգին սերիալ», «Գոշա», «Փախիր կամ ամուսնացիր», եւ շատ ուրախ եմ, որ այս նախագծում էլ միասին ենք աշխատելու»:
Ինչ վերաբերում է կերպարային փոփոխություններին` դերասանը նշում է` Վրեժը կվերադառնա նորություններով.
«Փոփոխություններ, իհարկե, կան, առանց դրանց հնարավոր չէ: Նա մարդ է, որն ունի բազմաթիվ խնդիրներ. այդ կերպարին առանց այդ խնդիրների հնարավոր չէ պատկերացնել: Այստեղ իրավիճակներն էլ այլ են, դերասանական խաղի առումով անընդհատ մտածում եմ նորություններ անելու մասին, ինչին կնպաստի նաեւ սցենարը, որը շատ հետաքրքիր է, իրավիճակային յուրահատուկ զարգացումներ ունի, ստիպում է անել այնպիսի բաներ, որոնք չեմ արել առաջին մասում»:
«Ֆեյք պապա» սիթքոմը միակ նախագիծը չէ, որի շուրջ այս պահին աշխատում է Մկրտիչ Արզումանյանը: Դերասանը կարանտինային ընթացքն անցկացրել է ստեղծագործելով, որի արդյունքը տեսանելի կլինի առաջիկայում.
«Կան շատ լավ նախագծեր, որոնք ընթացքի մեջ են, շուտով դրանք կհանձնեմ թղթին: Բայց ինձ համար ամենացավոտ թեման այսօր թատրոնների վերաբացումն է, պարզապես առանց բեմի արդեն «խեղդվում եմ». նախապատրաստական փուլում կա մի քանի թատերական նախագիծ, անհամբերությամբ սպասում եմ թատրոնների վերաբացմանը, որ կարողանամ դրանք իրականացնել: Կա եւս մեկ շատ լավ նորություն, որի մասին կխոսեմ փոքր-ինչ ուշ»:


















































Այս տարի Քաղաքացու օրը նշվում է ապրիլի 25-ին:
Իրանը կմասնակցի ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին
Ձերբակալվել են Սմբատ Լպուտյանն ու Մանկավարժական համալսարանի պրոռեկտորը
Խարդախությամբ 300 հազար դոլար էր հափշտակել․ ՔՈԳՎ ծառայողները հայտնաբերել են հետախուզվող կնոջը
Սերժ Սարգսյանի և ՓԲԸ-ի միջև կնքված հողամասի առուվաճառքի գործարքը ճանաչվել է անվավեր. կբռնագանձվի 78....
Ռուսական ԱԹՍ հարվածից վիրավորվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդականը
Ֆրանսիայի Անտոնի քաղաքում բացվել է Երևանի Դավթաշեն թաղամասի անունը կրող փողոց
Ավտոերթով պայմանավորված՝ վաղը՝ ժամը 8:00-14:00-ը, երթևեկությունը կսահմանափակվի Մ-1-Ուջան հատման հատվ...
Ալեն Սիմոնյանն այցելել է Թուրքիայի (Կ. Պոլսի) Հայոց Պատրիարքություն․ արքեպիսկոպոս Մաշալյանի հետ հարց...
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը կրկին հարվածել են Տուապսեի նավահանգստին