ԿԽՄԿ ներկայացուցիչները չեն հանդիպել սպա Գուրգեն Ալավերդյանին և անհրաժեշտ աջակցություն չեն ցուցաբերել
Որքան ուշանում է մեր սպայի հետ ԿԽՄԿ հանդիպումներն ու շփումները, այնքան մեծանում է զինծառայողի նկատմամբ ճնշումներն ու համապատասխան կոնվենցիայով սահմանված իրավունքների իրացման հետ կապված խնդիրները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:
«Հայ զինծառայող Գուրգեն Ալավերդյանի Ադրբեջանում հայտնվելուց 20 օր է անցել: Այս միջադեպի առնչությամբ, Ադրբեջանը քաղաքական, իրավական, քարոզչական բնույթի տարբեր գործողություններ է իրականացրել: Դրանք սովորական պրիմիտիվ բնույթի միջոցառումներ են, որոնք որպես կանոն Ադրբեջանն իրականացնում է, սակայն այս պահին դրա մանրամասների վրա կանգ չեմ առնի:
Հիշեցնեմ, որ ՊՆ հաղորդմամբ, օգոստոսի 22-ին,մարտական հենակետը ստուգելու ընթացքում սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել էր:
Այս պահին ամենամեծ խնդիրն այն է, որ առ այս պահը թեմայով զբաղվող Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները չեն հանդիպել մեր զինծառայողին և անհրաժեշտ աջակցություն չեն ցուցաբերել:
Ու սա այն դեպքում, երբ «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» Ժնևյան կոնվենցիայում հստակ սահմանվում է նման իրավիճակներում ԿԽՄԿ ներկայացուցիչների այցերի, ռազմագերիների ու նրա ընտանիքի անդամների իրավունքների հետ կապված բոլոր մանրամասները:
Ըստ այդմ՝ նրանք արդեն պետք է հանդիպած լինեին զինծառայողի հետ, նրա առողջական վիճակի և առհասարակ նրա շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ մանրամասներ փոխանցեին Ալավերդյանի ընտանիքի անդամներին, իսկ որոշակի տեղեկություններ նաև հանրայնացնել:
Որքան ուշանում է մեր սպայի հետ ԿԽՄԿ հանդիպումներն ու շփումները, այնքան մեծանում է զինծառայողի նկատմամբ ճնշումներն ու համապատասխան կոնվենցիայով սահմանված իրավունքների իրացման հետ կապված խնդիրները:
Ադրբեջանի քարոզչական չստացված հնարքները մի կողմ, սակայն մեր զինծառայողի անվտանգության հետ կապված հարցերը որպես առաջնահերթություն ունենալով, պետք է գործադրել բոլոր հնարավոր և անհնար քայլերը՝ օր առաջ Ալավերդյանի հետ կապի դուրս գալու և նրան միջազգային իրավական պաշտպանության տակ վերցնելու համար»:


















































Այս տարի Քաղաքացու օրը նշվում է ապրիլի 25-ին:
Իրանը կմասնակցի ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին
Ձերբակալվել են Սմբատ Լպուտյանն ու Մանկավարժական համալսարանի պրոռեկտորը
Խարդախությամբ 300 հազար դոլար էր հափշտակել․ ՔՈԳՎ ծառայողները հայտնաբերել են հետախուզվող կնոջը
Սերժ Սարգսյանի և ՓԲԸ-ի միջև կնքված հողամասի առուվաճառքի գործարքը ճանաչվել է անվավեր. կբռնագանձվի 78....
Ռուսական ԱԹՍ հարվածից վիրավորվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդականը
Ֆրանսիայի Անտոնի քաղաքում բացվել է Երևանի Դավթաշեն թաղամասի անունը կրող փողոց
Ավտոերթով պայմանավորված՝ վաղը՝ ժամը 8:00-14:00-ը, երթևեկությունը կսահմանափակվի Մ-1-Ուջան հատման հատվ...
Ալեն Սիմոնյանն այցելել է Թուրքիայի (Կ. Պոլսի) Հայոց Պատրիարքություն․ արքեպիսկոպոս Մաշալյանի հետ հարց...
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը կրկին հարվածել են Տուապսեի նավահանգստին