Առաջարկվում է ավելացնել դատավորների կենսաթոշակները՝ այն դարձնելով աշխատավարձի 75%-ը
ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր քննարկեց դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին նախագծերի փաթեթ, որը ներկայացրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանը:
«Այն կարգը, որով սահմանվել է դատավորներին կենսաթոշակների վճարման կարգի չափի վերաբերյալ Սահմանադրական դատարանի կողմից հակասահմանադրական է ճանաչվել և անհրաժեշտություն կա կարգավորման է»,- ասաց նա և նշեց, որ այդ իսկ պատճառով էլ նախաձեռնել են այս նախագիծը:
Այսպիսով` պատգամավորը պարզաբանեց, որ առաջարկում են լրացում կատարելու, ըստ որի՝ դատավորի կենսաթոշակի չափը չի կարող պակաս լինել նրա՝ որպես դատավոր պաշտոնավորումը դադարելուն նախորդ 12 ամիսների ընթացքում հաշվարկված աշխատավարձի, այդ թվում հիմնական և լրացուցիչ աշխատավարձերի 75 տոկոսից:
«Այս կարգավորումը տարբեր օրենքներից է գալիս, նախկինում 55 տոկոս է եղել, որը Սահմանադրական դատարանը համարել է հակասահմանադրական: Եթե ՍԴ որոշումը չլիներ, ապա դատավորը 55 տոկոս էր ստանալու»,-ասաց նա:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանն ասաց, որ տեխնիկական խնդիրներ են նկատել և ներկայացրել են առաջարկներ: «Առաջարկվում է կենսաթոշակի երաշխավորված չափ, որը կկազմի զուտ աշխատավարձի 75 տոկոսը, իսկ պատգամավորների առաջարկով կեղտոտ աշխատավարձի 75 տոկոսն է, որը գործնականում նշանակում է մոտավորապես 100 տոկոս փոխհատուցման գործակից, իսկ դա Կառավարության համար ընդունելի չէ»,-ասաց նա:
Այսպիսով՝ հանձնաժողովի անդամները որոշեցին Կառավարության առաջարկներով լրամշակել նախագիծը և նախագծի քվեարկությունը երկու ամիս ժամկետով հետաձգել:


















































Այս տարի Քաղաքացու օրը նշվում է ապրիլի 25-ին:
Իրանը կմասնակցի ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին
Ձերբակալվել են Սմբատ Լպուտյանն ու Մանկավարժական համալսարանի պրոռեկտորը
Խարդախությամբ 300 հազար դոլար էր հափշտակել․ ՔՈԳՎ ծառայողները հայտնաբերել են հետախուզվող կնոջը
Սերժ Սարգսյանի և ՓԲԸ-ի միջև կնքված հողամասի առուվաճառքի գործարքը ճանաչվել է անվավեր. կբռնագանձվի 78....
Ռուսական ԱԹՍ հարվածից վիրավորվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդականը
Ֆրանսիայի Անտոնի քաղաքում բացվել է Երևանի Դավթաշեն թաղամասի անունը կրող փողոց
Ավտոերթով պայմանավորված՝ վաղը՝ ժամը 8:00-14:00-ը, երթևեկությունը կսահմանափակվի Մ-1-Ուջան հատման հատվ...
Ալեն Սիմոնյանն այցելել է Թուրքիայի (Կ. Պոլսի) Հայոց Պատրիարքություն․ արքեպիսկոպոս Մաշալյանի հետ հարց...
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը կրկին հարվածել են Տուապսեի նավահանգստին