Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում Մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութեր ձեռք բերելու և դիտելու համար հարուցվել է հանրային քրեական հետապնդում Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համագործակցության տարեկան ծրագրերը ՆԳՆ ՄՔԾ-ում ներդրվել է կենդանի հերթի համակարգ՝ նույնականացման քարտի ծառայության համար ԱՄՆ սենատը մերժել է Թրամփի լիազորությունները սահմանափակող օրինագիծը Ապրիլի 25-ին Հանրապետության հրապարակ տանող փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի Բնակարանային գողությունը կատարել է տանտիրոջ 25-ամյա որդին Տեղահանված բազմաթիվ լիբանանցիներ վերադառնալու տեղ չեն ունենա 2026-ի հունվար-մարտին 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատ արտահանումը դեպի ԵՄ աճել է 90%-ով Անօրինական միգրացիա՝ 42 հազար դոլարի դիմաց Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը Եվրոպայի առաջնությունում 7-րդն է Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդալակիրներ

Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունումՄանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութեր ձեռք բերելու և դիտելու համար հարուցվել է հանրային քրեական հետապնդումՊաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համագործակցության տարեկան ծրագրերըՆԳՆ ՄՔԾ-ում ներդրվել է կենդանի հերթի համակարգ՝ նույնականացման քարտի ծառայության համարԱՄՆ սենատը մերժել է Թրամփի լիազորությունները սահմանափակող օրինագիծըԱպրիլի 25-ին Հանրապետության հրապարակ տանող փողոցներում երթևեկությունը կսահմանափակվիԲնակարանային գողությունը կատարել է տանտիրոջ 25-ամյա որդինՏեղահանված բազմաթիվ լիբանանցիներ վերադառնալու տեղ չեն ունենա2026-ի հունվար-մարտին 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատ արտահանումը դեպի ԵՄ աճել է 90%-ովԱնօրինական միգրացիա՝ 42 հազար դոլարի դիմացԾանրորդ Ռաֆիկ Հարությունյանը Եվրոպայի առաջնությունում 7-րդն էՍուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդալակիրներ2027 թ. նոյեմբերի 1-ից կգործեն մթնոլորտային օդի որակի գնահատման նոր չափանիշներ ու մեթոդաբանություններԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը դիտորդական առաքելություն է ուղարկելու ՀայաստանԲազեյանն ու Հարությունյանը դուրս մնացին պայքարիցՀիմնանորոգվում է Բարձրաշեն-Նուբարաշեն ավտոճանապարհի մի հատվածըԴանիայում երկու գնացք են բախվել Պետության սեփականությանը կամ տիրապետմանը վերադարձվել է 291 միլիարդ 726 միլիոն դրամի կամ շուրջ 773 միլիոն դոլարի գույք, դրամական միջոցՏուապսեի նավթային տերմինալում հրդեհը շարունակվում էԲնակարանային գողության մեղադրանքով Իրանի իրավապահ մարմինների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Քասախ գյուղումՍլովակիան կրկին նավթ է ստացել «Դրուժբա» խողովակաշարովԱպրիլի 24-ի ցերեկն առանձին շրջաններում տեղումները կլինեն ինտենսիվՈւրախ եմ, որ շանս ունեմ, որպեսզի մեր ընտանիքը պահպանվիՄարտին Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԱՄՆ հատուկ բանագնացը ՖԻՖԱ-ին առաջարկել է Իրանին փոխարինել Իտալիայի հավաքականովԼամին Յամալը չի կարողացել ավարտել «Սելտայի» դեմ հանդիպումը«Լացիոն» նվաճեց Իտալիայի գավաթի եզրափակիչի ուղեգիրԴիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեցվել էՇրջայց «Արմավիր» քրեակատարողական հիմնարկումՉհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն ՀարինՀԱՊԿ-ում աշխատանքներն ակտիվացնելու վերաբերյալ միջոցներ չենք ձեռնարկի. ՓաշինյանՀՀ ՇՄ նախարարը Փարիզում մասնակցում է «Մեծ յոթնյակի» երկրների շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանըՄենք պետք է մեր ավիացիոն կարգավորումները համապատասխանեցնենք բոլոր ժամանակակից ստանդարտներինԵս ներկա եմ ամեն տեղ ՀՀ-ում. Փաշինյանը «խորոված փարթիին» մասնակցելու մասինՎարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինՊապիկյանն ու Կոբախիձեն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերիԻրանի հետ բանակցություններում «ժամանակային ճնշում» չկա16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիրԹուրքիան ուժեղացնում է Միջին միջանցքըՀայաստանի մի շարք շրջաններում սպասվում է քամու ուժգնացումՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարարին կից հասարակական խորհրդի երկրորդ նիստըՎթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանումԼիբանանի հարավում զոհվել է լրագրող Ամալ ԽալիլըԿառավարությունը փոփոխություններ է նախատեսում ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային ապահովման աջակցության ծրագրումՄեկ օրում բացահայտվել է 193 հանցագործություն. ՆԳՆՀաստատվել են 2025-2026 ուսումնական տարվա ավարտական և պետական ավարտական քննությունների ժամկետներըԿառավարության 2026 թվականի ապրիլի 23-ի հերթական նիստըԻրաքի Հանրապետության ներքին գործերի նախարարության պատվիրակությունը հյուրընկալվել է Քննչական կոմիտեումԹայվանը ԱՄՆ-ի հետ ստորագրել է 6,6 մլրդ դոլարի սպառազինության գնման խոշոր պայմանագրերՄարսելի Palais du Pharo-ն լուսավորվել է հայկական դրոշի գույներով
Մամուլ

Ալեն Սիմոնյանի նախագծին սեփական թիմում են անգամ անլուրջ վերաբերվում

«Իրատես» թերթը գրում է. «Երկրի համար առաջնային բոլոր խնդիրները «լուծելուց», մարդկանց սոցիալական վիճակը բարելավելուց հետո իշխանությունները լծվել են քաղաքացիներին տուգանելու սրբազան գործին: Դիմակների, գույքահարկի թեման դեռ չմարսած՝ քաղաքացիների վզին շրջիկ առեւտրի հարկն են ուզում փաթաթել, որ նրանք էլ ավելի մեծ խանդավառությամբ «դմփ-դմփ-հու» անեն:

Չբավարարելով «անգրագետ պողոսների» համար օրական մի հարկ բստրելու մոլուցքը՝ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանն անցել է լրատվամիջոցներին: Իշխանություններն առաջարկում են անտրամաբանական չափերի տուգանք սահմանել այն լրատվամիջոցների համար, որոնք վիրավորանք կտարածեն: Թե ո՞րն է իշխանության պատկերացրած վիրավորանքը կամ զրպարտությունը, հարցի մյուս կողմն է:

Եթե «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների համար հայհոյանքն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասած «ասֆալտներին փռելը, «պատերին ծեփելը» բռնության կոչեր չեն, ապա խիստ տարակուսելի է, թե Ազգային ժողովում հնչած «անբարոյականի տղա» արտահայտությունն ինչքանով է վիրավորական հենց Ալեն Սիմոնյանի համար:

Մենք, իհարկե, չենք խրախուսում վիրավորական խոսքը, ավելին՝ կողմ ենք, որ դրա տարածման համար ոչ թե հարյուր հազարների, այլ միլիոնների հասնող տուգանք սահմանվի լրատվամիջոցների համար:

Կողմ ենք նաեւ, որ իշխանությունները կյանքի կոչեն լրատվամիջոցների ֆինանսավորման աղբյուրները պարզող նախագիծը: Բայց երկու դեպքում էլ դրանք պետք է հետադարձ ուժ ունենան եւ բացահայտեն, թե, օրինակ, Փաշինյանների ընտանիքին պատկանող, «Հայկական ժամանակ» օրաթերթը տարիներ ի վեր ֆինանսավորման ինչ աղբյուրներ է ունեցել:

Մյուս օրենքի հետադարձ ուժով էլ պետք է վեր հանել հայաստանյան մամուլում տեղ գտած վիրավորական բոլոր արտահայտություններն ու դրանց հեղինակներին, որոնց մի մասն այսօր փափուկ աթոռների է բազմած, եւ միլիոնների հասնող տուգանքներ սահմանել:

«Իրատեսի» տեղեկություններով՝ փոխխոսնակի նախագիծն Ազգային ժողովի լիագումար նիստերի օրակարգում չի ներառվելու: Իմքայլականներից ոմանք, ամեն դեպքում, հասկացել են դրա «ջուր» լինելու հանգամանքն ու հորդորել նրան` առանց աղմուկի ասպարեզից կորցնել այն: «Ոչնչի մասին նախագիծ է, դրա ի՞նչը քննարկենք: Եթե իմանայինք, որ այդ նախագծով վիրավորանքի դեմն ինչ-որ կերպ առնելու ենք, դեռ կարելի էր մտածել, բայց դա որեւէ հարց չի լուծելու»,- մեզ հետ զրույցում ասաց «Իմ քայլի» պատգամավորներից մեկը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում