«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենը ազատման դիմում է գրել
Այսօր տեղեկություն ստացանք, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Մացակյանը աշխատանքից ազատման դիմում է գրել։ Մեզ ասացին՝ նրան պարտադրել են, որ դիմում գրի գնա։ Կարծես թե շրջակա միջավայրի նորանշանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանի ցանկությամբ է, նա չի ցանկացել աշխատել Մացակյանի հետ։
Տեղեկությունը Hraparak.am-ի հետ զրույցում հաստատեց Վահե Մացակյանը՝ ասելով․ «Այո։ Ես գրել եմ, բայց հրամանը ստորագրված չի, հրամանը կստորագրվի, ես կազատվեմ ու ինչքան պետք է՝ ես հարցազրույց կտամ»։
Հարցին՝ ո՞վ է իրեն ասել, որ դիմում գրի, Մացակյանն ասաց՝ ոչ ոք չի ասել, ինքն է իր ցանկությամբ գրել։
Ինչ-որ խնդիրնե՞ր են եղել նախարարի կամ մյուսների հետ։ «Դե, մի քիչ համ առողջական խնդիրներ կան, համ մի քիչ ներքին խնդիրներ կան, ասում եմ՝ հրամանը կստորագրվի, ես Ձեզ խոսք եմ տալիս՝ երկար հարցազրույց կտամ»,-ասաց նա։
Իսկ նախարարի՞ ցանկությամբ է դա եղել, Մացակյանն ասաց․ «Չեմ կարող ասել, ինքը դեռ իր ցանկությունը չի հայտնել»։


















































Այս տարի Քաղաքացու օրը նշվում է ապրիլի 25-ին:
Իրանը կմասնակցի ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին
Ձերբակալվել են Սմբատ Լպուտյանն ու Մանկավարժական համալսարանի պրոռեկտորը
Խարդախությամբ 300 հազար դոլար էր հափշտակել․ ՔՈԳՎ ծառայողները հայտնաբերել են հետախուզվող կնոջը
Սերժ Սարգսյանի և ՓԲԸ-ի միջև կնքված հողամասի առուվաճառքի գործարքը ճանաչվել է անվավեր. կբռնագանձվի 78....
Ռուսական ԱԹՍ հարվածից վիրավորվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդականը
Ֆրանսիայի Անտոնի քաղաքում բացվել է Երևանի Դավթաշեն թաղամասի անունը կրող փողոց
Ավտոերթով պայմանավորված՝ վաղը՝ ժամը 8:00-14:00-ը, երթևեկությունը կսահմանափակվի Մ-1-Ուջան հատման հատվ...
Ալեն Սիմոնյանն այցելել է Թուրքիայի (Կ. Պոլսի) Հայոց Պատրիարքություն․ արքեպիսկոպոս Մաշալյանի հետ հարց...
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը կրկին հարվածել են Տուապսեի նավահանգստին