Ձգտում են օգտագործել Ամուլսարի թեման և ԱԺ-ում սեփական շահերը սպասարկող առանձին քաղաքական միավոր ստեղծել
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, վերջին շրջանում նորից բավական ակտիվացել է Ամուլսարի հանքի շահագործման թեման, որը գործող իշխանությունների համար դարձել է իսկական փորձաքար, քանի որ, ըստ էության, ոչ մի լուծման տարբերակ չունեն, եւ այդ մասին բացահայտ ակնարկել է նաեւ Նիկոլ Փաշինյանը։
Փաստացի անցյալ տարի թեմայի հետ կապված այդպես էլ վերջնական եզրակացություն չհրապարակվեց, եւ կարգավորման շուրջ կողմերի միջեւ համաձայնեցում չեղավ, ավելին՝ իշխանությունը թեմայի հետ կապված ուղղակի փակուղում է, ինչի պատճառով պարբերաբար սրացումներ են լինում տարածքի բնակիչների եւ շահագործողների միջեւ։
Այս առիթով «Փաստ» թերթին մանրամասներ են հայտնի դարձել, համաձայն որոնց, այս օրերին Ամուլսարի հանքի շահագործման շուրջ ընթացող բողոքի ցույցերում փորձում են որոշակի դերակատարում ստանալ արեւմտյան ֆինանսավորմամբ կառույցները։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, թեման, այսպես կոչված, սորոսականները այս փուլում շրջանառում են այն պատճառով, որ ներկայումս որոշակի տարաձայնություններ ունեն Նիկոլ Փաշինյանի հետ. տեղեկություններ կան, որ նրանք ակտիվ աշխատանքներ են տանում նաեւ իշխանական խմբակցությունում։
Այն, որ, այսպես կոչված, սորոսականները իշխող խմբակցությունում զգալի ներգրավվածություն ունեն, գաղտնիք չէ:
Հիմա կուլիսներում լուրեր են շրջանառվում, որ նրանք ձգտում են օգտագործել Ամուլսարի թեման եւ այս հարցով շահագրգիռ պատգամավորներին համախմբել մեկ ընդհանուր «թիմում» եւ ԱԺ-ում ստեղծել իրենց շահերը սպասարկող «սեփական օգտագործման» քաղաքական առանձին միավոր»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Այս տարի Քաղաքացու օրը նշվում է ապրիլի 25-ին:
Իրանը կմասնակցի ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին
Ձերբակալվել են Սմբատ Լպուտյանն ու Մանկավարժական համալսարանի պրոռեկտորը
Խարդախությամբ 300 հազար դոլար էր հափշտակել․ ՔՈԳՎ ծառայողները հայտնաբերել են հետախուզվող կնոջը
Սերժ Սարգսյանի և ՓԲԸ-ի միջև կնքված հողամասի առուվաճառքի գործարքը ճանաչվել է անվավեր. կբռնագանձվի 78....
Ռուսական ԱԹՍ հարվածից վիրավորվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդականը
Ֆրանսիայի Անտոնի քաղաքում բացվել է Երևանի Դավթաշեն թաղամասի անունը կրող փողոց
Ավտոերթով պայմանավորված՝ վաղը՝ ժամը 8:00-14:00-ը, երթևեկությունը կսահմանափակվի Մ-1-Ուջան հատման հատվ...
Ալեն Սիմոնյանն այցելել է Թուրքիայի (Կ. Պոլսի) Հայոց Պատրիարքություն․ արքեպիսկոպոս Մաշալյանի հետ հարց...
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը կրկին հարվածել են Տուապսեի նավահանգստին