Եւս մեկ ծանր հարված Հայաստանի անվտանգությանը
Սեպտեմբերի մեկին մեկնարկեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «իԳործ» սփյուռքահայ մասնագետների ծրագիրը: Առաջին փուլով 24 մասնագետներն արդեն Հայաստանում են:
Առաջին հայացքից թվում է, թե ինչ լավ, ինչ բարի ծրագիր է, բայց միայն առաջին հայացքից: Մի՞թե իրեն հարգող պետությունը օտարերկրացիներին կտեղավորի պետության կառավարման ամենաբարձր դիրքերում: Ի՞նչ կապ ունի հայ են, թե հայ չեն: Սրանք գրական-գեղարվեստական ձեւակերպումներ են, երբ խոսքը վերաբերում է պետության անվտանգությանը:
Ո՞վ են նրանք Կանադայի, Դանիայի, Ռուսաստանի, Լիբանանի, Ֆրանսիայի, Նորվեգիայի եւ Իսրայելի քաղաքացիները, որոնց մենք այսպես հանգիստ վստահում ենք պետության կառավարումը: Մի՞թե այս աստիճան անլրջացել ենք ու կորցրել անգամ ինքնապաշտպանական բնազդները:
Մենք տեսանք, համոզվեցինք, թե ով է Զարեհ Սինանյանը: Հիմա պատկերացրեք, թե ինչ մակարդակ պետք է ունենան նրա կողմից բերված, այսպես կոչված, մասնագետները:
Օտարերկրացիներն աշխատանքի են անցել վարչապետի աշխատակազմում, Առողջապահության, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի, Շրջակա միջավայրի, Արդարադատության, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների, Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի Էկոնոմիկայի նախարարություններում, Կենտրոնական բանկում, Կրթության տեսչական մարմնում, Մարդու իրավունքների պաշտպանի, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակներում:
Անվտանգությունից բացի, սա վիրավորանք է, ապտակ հայաստանցի մասնագետներին: Այնքան կիրթ, լավ գիտելիքներ ստացած երիտասարդներ ունենք, որ գործ են փնտրում, այնքան փորձառու մասնագետներ ունենք, որ նորմալ գործ են փնտրում, բայց երկիրը օտարերկրացիներին է տեղավորում կառավարման համակարգում, դրանից բխող բոլոր բացասական կողմերով:
Վստահաբար, այդ օտարերկրացիները Հայաստանում չեն ապրելու, մշտական բնակություն չեն հաստատելու: Կատարելու են իրենց տրված առաջադրանքները եւ հեռանան: Իսկ ո՞վ է պատասխան տալու պետությանը հասցրած այս ծանր հարվածի համար: Կամ ո՞վ է ասելու, թե ինչ են անելու նրանք, որ չեն կարող անել հայաստանցիները:
Իհարկե, նրանք կասեն, որ սա Հայաստան վերադառնալու առաջին քայլն է, եւ որ սիրում են Հայաստանը, բայց սրանք միայն դատարկ խոսքեր են: Հայրենիք վերադառնում են առանց առաջին կամ երկրորդ քայլի, հայրենիք վերադառնում են եւ վերջ:
Իսկ իրականությունն այն է, փաստն այն է, որ Իսրայելի քաղաքացին կամ Կանադայի քաղաքացին տեղավորվում է կառավարությունում եւ ...
Վարդան Մխիթարյան
Top-News.am


















































Այս տարի Քաղաքացու օրը նշվում է ապրիլի 25-ին:
Իրանը կմասնակցի ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին
Ձերբակալվել են Սմբատ Լպուտյանն ու Մանկավարժական համալսարանի պրոռեկտորը
Խարդախությամբ 300 հազար դոլար էր հափշտակել․ ՔՈԳՎ ծառայողները հայտնաբերել են հետախուզվող կնոջը
Սերժ Սարգսյանի և ՓԲԸ-ի միջև կնքված հողամասի առուվաճառքի գործարքը ճանաչվել է անվավեր. կբռնագանձվի 78....
Ռուսական ԱԹՍ հարվածից վիրավորվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդականը
Ֆրանսիայի Անտոնի քաղաքում բացվել է Երևանի Դավթաշեն թաղամասի անունը կրող փողոց
Ավտոերթով պայմանավորված՝ վաղը՝ ժամը 8:00-14:00-ը, երթևեկությունը կսահմանափակվի Մ-1-Ուջան հատման հատվ...
Ալեն Սիմոնյանն այցելել է Թուրքիայի (Կ. Պոլսի) Հայոց Պատրիարքություն․ արքեպիսկոպոս Մաշալյանի հետ հարց...
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը կրկին հարվածել են Տուապսեի նավահանգստին