Իշխանությունն ամեն գնով փորձում է օր առաջ կյանքի կոչել ապօրինի ծագման գույքի բռնագանձման մասին օրենքը
«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, ՀՀ իշխանությունները, հասկանալով, որ վերջին շրջանում երկրում ստեղծված համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ չեն կարողանալու պետբյուջե մուտքեր ապահովել, եւ տնտեսական ավելի մեծ անկումն անխուսափելի է, ամեն գնով փորձում են օր առաջ կյանքի կոչել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» մասին օրենքը։
Մասնավորապես, մենք տեղեկություններ ունենք, որ համապատասխան մարմնին հստակ հանձնարարվել է առաջիկա հնարավոր կարճ ժամկետում ակտիվ ու կազմակերպված մշակել աշխատանքային պլան եւ իշխանություններին ներկայացնել հստակ քայլերի մեխանիզմ։
Ի դեպ, նշենք, որ այս օրենքի կիրառելիությունը, բացի նրանից, որ բավականին լուրջ գործիքակազմ է պահանջելու, նաեւ տեւական պրոցեսներով է անցնելու, եւ չի բացառվում, որ որոշ գործերի քննություն նույնիսկ տարիներ տեւի։
Ըստ այդմ, փորձագետների կարծիքով, եթե իշխանությունները մտադիր են «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» օրենքն իրենց համար դարձնել տնտեսական փրկօղակ, այդքան էլ հեշտ ու արագ իրականացվող գործընթաց չի լինելու։
Թերթի հետ զրույցում ոլորտային հայտնի մասնագետներից մեկը նշել է, որ այս օրենքի կիրառումը ոչ թե օգնելու է օրվա իշխանություններին, այլ անմիջական ազդեցություն է ունենալու երկրից կապիտալի արտահոսքի վրա, քանզի մարդիկ վաղ թե ուշ հասկանալու են, որ երկրում առողջ մթնոլորտն ուղղակի բացակայում է, տնտեսության նկատմամբ չկա վստահություն, քանզի կա մտահոգություն, որ գործ ունենանք ոչ թե իրական ապօրինությունների բացահայտման, այլ անցանկալիների դեմ պայքարի միջոցի հետ։
Նրա խոսքով, սա արտաքին աշխարհում ՀՀ վարկանիշի անկման վրա լուրջ ազդեցություն է ունենալու եւ գրեթե ի սպառ վերացնելու է առանց այդ էլ գոյություն չունեցող ներդրումների հոսքը դեպի ՀՀ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Այս տարի Քաղաքացու օրը նշվում է ապրիլի 25-ին:
Իրանը կմասնակցի ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին
Ձերբակալվել են Սմբատ Լպուտյանն ու Մանկավարժական համալսարանի պրոռեկտորը
Խարդախությամբ 300 հազար դոլար էր հափշտակել․ ՔՈԳՎ ծառայողները հայտնաբերել են հետախուզվող կնոջը
Սերժ Սարգսյանի և ՓԲԸ-ի միջև կնքված հողամասի առուվաճառքի գործարքը ճանաչվել է անվավեր. կբռնագանձվի 78....
Ռուսական ԱԹՍ հարվածից վիրավորվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդականը
Ֆրանսիայի Անտոնի քաղաքում բացվել է Երևանի Դավթաշեն թաղամասի անունը կրող փողոց
Ավտոերթով պայմանավորված՝ վաղը՝ ժամը 8:00-14:00-ը, երթևեկությունը կսահմանափակվի Մ-1-Ուջան հատման հատվ...
Ալեն Սիմոնյանն այցելել է Թուրքիայի (Կ. Պոլսի) Հայոց Պատրիարքություն․ արքեպիսկոպոս Մաշալյանի հետ հարց...
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը կրկին հարվածել են Տուապսեի նավահանգստին