Փաշինյանն արձակուրդում է, բայց շնորհավորում է Ուզբեկստանի նախագահին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոեւին՝ երկրի Անկախության օրվա առթիվ։
«Հարգելի Շավքաթ Միրոմոնի,
Ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ուզբեկստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։
Պետականության անկախության հռչակումից ի վեր Ուզբեկստանը զգալի հաջողությունների է հասել քաղաքական եւ սոցիալ-տնտեսական ոլորտներում, ինչպես նաեւ ամրապնդել է երկրի հեղինակությունը միջազգային ասպարեզում:
Համոզված եմ, որ մեր երկրների ժողովուրդների բարեկամական եւ փոխվստահելի հարաբերությունները հետագայում եւս կնպաստեն տարբեր ոլորտներում միջպետական փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը` ի շահ մեր ժողովուրդների:
Հարգելի Շավքաթ Միրոմոնի,
օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն եւ բարեկեցություն, իսկ Ուզբեկստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն եւ բարգավաճում», - նշված է վարչապետի ուղերձում։

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...