Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում Մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութեր ձեռք բերելու և դիտելու համար հարուցվել է հանրային քրեական հետապնդում Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համագործակցության տարեկան ծրագրերը ՆԳՆ ՄՔԾ-ում ներդրվել է կենդանի հերթի համակարգ՝ նույնականացման քարտի ծառայության համար ԱՄՆ սենատը մերժել է Թրամփի լիազորությունները սահմանափակող օրինագիծը Ապրիլի 25-ին Հանրապետության հրապարակ տանող փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի Բնակարանային գողությունը կատարել է տանտիրոջ 25-ամյա որդին Տեղահանված բազմաթիվ լիբանանցիներ վերադառնալու տեղ չեն ունենա 2026-ի հունվար-մարտին 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատ արտահանումը դեպի ԵՄ աճել է 90%-ով Անօրինական միգրացիա՝ 42 հազար դոլարի դիմաց Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը Եվրոպայի առաջնությունում 7-րդն է Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդալակիրներ

Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունումՄանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութեր ձեռք բերելու և դիտելու համար հարուցվել է հանրային քրեական հետապնդումՊաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համագործակցության տարեկան ծրագրերըՆԳՆ ՄՔԾ-ում ներդրվել է կենդանի հերթի համակարգ՝ նույնականացման քարտի ծառայության համարԱՄՆ սենատը մերժել է Թրամփի լիազորությունները սահմանափակող օրինագիծըԱպրիլի 25-ին Հանրապետության հրապարակ տանող փողոցներում երթևեկությունը կսահմանափակվիԲնակարանային գողությունը կատարել է տանտիրոջ 25-ամյա որդինՏեղահանված բազմաթիվ լիբանանցիներ վերադառնալու տեղ չեն ունենա2026-ի հունվար-մարտին 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատ արտահանումը դեպի ԵՄ աճել է 90%-ովԱնօրինական միգրացիա՝ 42 հազար դոլարի դիմացԾանրորդ Ռաֆիկ Հարությունյանը Եվրոպայի առաջնությունում 7-րդն էՍուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդալակիրներ2027 թ. նոյեմբերի 1-ից կգործեն մթնոլորտային օդի որակի գնահատման նոր չափանիշներ ու մեթոդաբանություններԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը դիտորդական առաքելություն է ուղարկելու ՀայաստանԲազեյանն ու Հարությունյանը դուրս մնացին պայքարիցՀիմնանորոգվում է Բարձրաշեն-Նուբարաշեն ավտոճանապարհի մի հատվածըԴանիայում երկու գնացք են բախվել Պետության սեփականությանը կամ տիրապետմանը վերադարձվել է 291 միլիարդ 726 միլիոն դրամի կամ շուրջ 773 միլիոն դոլարի գույք, դրամական միջոցՏուապսեի նավթային տերմինալում հրդեհը շարունակվում էԲնակարանային գողության մեղադրանքով Իրանի իրավապահ մարմինների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Քասախ գյուղումՍլովակիան կրկին նավթ է ստացել «Դրուժբա» խողովակաշարովԱպրիլի 24-ի ցերեկն առանձին շրջաններում տեղումները կլինեն ինտենսիվՈւրախ եմ, որ շանս ունեմ, որպեսզի մեր ընտանիքը պահպանվիՄարտին Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԱՄՆ հատուկ բանագնացը ՖԻՖԱ-ին առաջարկել է Իրանին փոխարինել Իտալիայի հավաքականովԼամին Յամալը չի կարողացել ավարտել «Սելտայի» դեմ հանդիպումը«Լացիոն» նվաճեց Իտալիայի գավաթի եզրափակիչի ուղեգիրԴիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեցվել էՇրջայց «Արմավիր» քրեակատարողական հիմնարկումՉհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն ՀարինՀԱՊԿ-ում աշխատանքներն ակտիվացնելու վերաբերյալ միջոցներ չենք ձեռնարկի. ՓաշինյանՀՀ ՇՄ նախարարը Փարիզում մասնակցում է «Մեծ յոթնյակի» երկրների շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանըՄենք պետք է մեր ավիացիոն կարգավորումները համապատասխանեցնենք բոլոր ժամանակակից ստանդարտներինԵս ներկա եմ ամեն տեղ ՀՀ-ում. Փաշինյանը «խորոված փարթիին» մասնակցելու մասինՎարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինՊապիկյանն ու Կոբախիձեն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերիԻրանի հետ բանակցություններում «ժամանակային ճնշում» չկա16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիրԹուրքիան ուժեղացնում է Միջին միջանցքըՀայաստանի մի շարք շրջաններում սպասվում է քամու ուժգնացումՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարարին կից հասարակական խորհրդի երկրորդ նիստըՎթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանումԼիբանանի հարավում զոհվել է լրագրող Ամալ ԽալիլըԿառավարությունը փոփոխություններ է նախատեսում ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային ապահովման աջակցության ծրագրումՄեկ օրում բացահայտվել է 193 հանցագործություն. ՆԳՆՀաստատվել են 2025-2026 ուսումնական տարվա ավարտական և պետական ավարտական քննությունների ժամկետներըԿառավարության 2026 թվականի ապրիլի 23-ի հերթական նիստըԻրաքի Հանրապետության ներքին գործերի նախարարության պատվիրակությունը հյուրընկալվել է Քննչական կոմիտեումԹայվանը ԱՄՆ-ի հետ ստորագրել է 6,6 մլրդ դոլարի սպառազինության գնման խոշոր պայմանագրերՄարսելի Palais du Pharo-ն լուսավորվել է հայկական դրոշի գույներով
Հայաստան

«Արսեն Թորոսյանի խղճին է 1120 մահ, բայց լայն ժպիտով կարողանում է գնալ եւ վայելել հանգիստը». Մանթաշյան

Մարդ, ում խղճին է 1120 մահ, լայն ժպիտով կարողանում է գնալ եւ վայելել հանգիստ, այն դեպքում, երբ այս մարդը պետք է արդեն մի քանի ամիս առաջվանից արեւը եւ պարզ երկինքը տեսներ ճաղավանդակների հետեւից նորմալ իշխանության պայմաններում: Այս մասին այսօր` օգոստոսի 31-ին, Հայելի ակումբում ասաց «Այլընտրանք» ՀԿ համահիմնադիր Նարեկ Մանթաշյանը` խոսելով ԱՆ Արսեն Թորոսյանի արձակուրդ մեկնելու մասին:

Նա նշում է, որ նման պայմաններուն վերջինիս արձակուրդ տրամադրելը եւս սխալ քայլ էր:

«Ինչ վերաբերում է խեղկատակների իշխանությանը, ցանկացած ձախողման համար չի կարող լինել այլ պատասխանատու, բացի Նիկոլ Փաշինյանից, մնացած բոլոր թեւի պաշտոնյաները ընդհամենը հանցակիցներ են»,- ասաց նա:

Նարեկ Մանթաշյանը նշում է, որ մինչեւ այսօր, բազմաթիվ անգամներ իշխանական քարողչամեքենան մեր ժողովրդին փորձում էր կորոնավիրուսը ներկահացնել որպես պատերազմ. «Եթե սա առողջապահական պատերազմ է հիվանդության դեմ, հետեւաբար առողջապահության նախարարը ի պաշտոնե դառնում է զինվորական շտաբի պետ եւ պատերազմի ամենաթեժ պահին երկրի գերագույն գլխավոր հրամանատարը ստորագրում է արձակուրդ հրաման նախարարին արձակուրդ ուղարկելու, այստեղ ցինիզմը ոչ միայն Արսեն Թորոսյանի արձակուրդ ուզելն է նաեւ նրան դա տրամադրելն է: Մարդ ում խղճին է 1120 մահ, լայն ժպիտով կարողանում է գնալ եւ վայելել հանգիստ, այն դեպքում, երբ այս մարդը պետք է արդեն մի քանի ամիս առաջվանից արեւը եւ պարզ երկինքը տեսներ ճաղավանդակների ետեւից նորմալ իշխանության պայմաններում»,- ասաց Մանթաշյանը:

Նա անդրադարձավ նաեւ ԿԳՄՍՆ Արայիկ Հարությունյանի գործունեությանը, հիշեցնելով նրա կենսագրությունից մի հատված ինչը վերջինիս գործունեության արտացոլումն է:

«Արայիկ Հարություննյանը եղել է հայ-թուրքական մերձեցման հանձնաժողովի ակտիվիստ երիտասարդական թեւում: Այն, որ մենք այսօր բազմիցս շշեշտում ենք, որ Հայաստանի այսօրվա իշխանությունները պանթուրքիզմի ծրագրի մի մասնիկն են եւ Հայաստանում դա փորձում են իրականացնել, հենց դրա վառ օրինակներից մեկն էլ այդ նախարարն է, ում տեղը ես վստահ եմ` աղբամանն է»,- ասաց Մանթաշյանն ու հավելեց, որ ի վերջո մենք հասնելու ենք այս կառավարության իշխանափոխությանը, քանի որ ըստ նրա` այսօր մեր երկիրը գնում է դեպի կործանման:

«Այլընտրանք» ՀԿ համահիմնադիր Նարեկ Մանթաշյանը խոսեց նաեւ արտաքին տնտեսական հարաբերությունների եւ պետական պարտքի մասին`ասելով, որ 2008 թվականին ՀՀ պետական պարտքը հնա-ի ընդամենը 14.6 տոկոսն էր.«2020 թվականին տարբեր կարգախոսներով իշխանության եկածները գրչի մեկ հարվածով փոխեցին օրենքը եւ հնա, պետական պարտք հարաբերակցությունը 60 տոկոսից թույլատրելին բարձրացնելու շեմը փոխեցին եւ այս տարվա եւս 1.2 մլրդ-ով ավելացրին մեր պետական պարտքը: Երբ 2008 թվականին 1998-ի համեմատությամբ մեր բյուջեն շնորհիվ Ռոբերտ Քոչարյանի աճել էր 10 անգամ` 300 մլն դոլարից դառնալով 3 մլրդ, այդ թվում բազմապատիկ անգամներ մեծացնելով հնա-ն, մենք 2008 թվականից մինչ այսօր պետբյուջեյի տեսանելի աճ չունենք, այլ ունենք միայն պետական պարտքի աճ»,- ասաց նա:

Մանթաշյանը կարծում է, որ տնտեսական այս ճգնաժամի պատճառը միայն կորոնավարակով չէ պայմանավորված, կորոնավիրուսը իշխանության եկածների ձախողումների քողարկման միջոց է ընդամենը: