Հայ զինվորականների թիմը երրորդ տեղն է զբաղեցրել Բանակային միջազգային խաղերի մրցումներից մեկում
Ռուսաստանի զինվորականների թիմը հաղթել է Բանակային միջազգային խաղերի «Անվտանգ միջավայր» քիմիական հետախուզական անձնակազմի մրցույթում, երկրորդ տեղը բաժանել են Չինաստանի եւ Բելառուսի թիմերը, երրորդը` Ուզբեկստանի եւ Հայաստանի ռազմական փորձագետները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Գավաթներն ու մեդալները հաղթողներին հանձնել է Ռուսաստանի պետքարտուղար - պաշտպանության փոխնախարար Նիկոլայ Պանկովը:
«Բանակային միջազգային խաղերը զարգանում, կատարելագործվում են, եւ այսօր մենք տեսնում ենք, որ մրցումները ավելի բարդացել են, բայց մասնակիցների պատրաստվածությունը թույլ է տալիս բոլորին, առանց բացառության, հաջողությամբ հաղթահարել խոչընդոտները»,- պարգեւատրման արարողության ժամանակ ասել է Պանկովը:
Նա ընդգծել է, որ «չնայած ոչ սովորական իրավիճակին, Բանակային միջազգային խաղերը ընթանում են ամբողջ թափով»: «Մասնակիցների հսկայական քանակ, այդ թվում՝ շատ լավ ներկայացված են արտասահմանյան բանակները: Մենք դրանում առաջին հերթին տեսնում ենք ոչ թե մրցակցություն, այլ բարեկամության եւ ռազմատեխնիկական համագործակցության կապերն ամրապնդելու իրական հնարավորություն»,- ասել է փոխնախարարը:
Նրա խոսքերով՝ փոխգործակցության այս ձեւաչափը տարբեր պետությունների բանակների զինծառայողներին հնարավորություն է տալիս ավելի լավ հասկանալ միմյանց, բարեկամանալ եւ զարգացնել համագործակցությունը:
Մրցույթին մասնակցել են ինը երկրների թիմեր՝ Ռուսաստան, Չինաստան, Բելառուս, Հայաստան, Վիետնամ, Ուզբեկստան, Լաոս, Կամբոջա եւ Մոզամբիկ: Մրցումների ժամանակ ռազմական քիմիկոսները իրենց հմտությունները ցուցադրել են հատուկ երթուղում, որը հագեցած է եղել պայմանական վարակված հողի նմուշառման վայրերով, տեղանքում եւ սարքավորումների վրա որոնել են ռադիոակտիվ աղբյուրներ, որոշել են օդում թունավոր նյութերի առկայությունը եւ կատարել են տեխնիկայի հատուկ մշակում:
«Պեսոչնոյե» զորակայանի ճանապարհները, որտեղ ավանդաբար անցկացվում է «Անվտանգ միջավայր» մրցույթը, հնարավորինս մոդելավորում են որպես տեխնածին վթարի գոտի:


















































Այս տարի Քաղաքացու օրը նշվում է ապրիլի 25-ին:
Իրանը կմասնակցի ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին
Ձերբակալվել են Սմբատ Լպուտյանն ու Մանկավարժական համալսարանի պրոռեկտորը
Խարդախությամբ 300 հազար դոլար էր հափշտակել․ ՔՈԳՎ ծառայողները հայտնաբերել են հետախուզվող կնոջը
Սերժ Սարգսյանի և ՓԲԸ-ի միջև կնքված հողամասի առուվաճառքի գործարքը ճանաչվել է անվավեր. կբռնագանձվի 78....
Ռուսական ԱԹՍ հարվածից վիրավորվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդականը
Ֆրանսիայի Անտոնի քաղաքում բացվել է Երևանի Դավթաշեն թաղամասի անունը կրող փողոց
Ավտոերթով պայմանավորված՝ վաղը՝ ժամը 8:00-14:00-ը, երթևեկությունը կսահմանափակվի Մ-1-Ուջան հատման հատվ...
Ալեն Սիմոնյանն այցելել է Թուրքիայի (Կ. Պոլսի) Հայոց Պատրիարքություն․ արքեպիսկոպոս Մաշալյանի հետ հարց...
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը կրկին հարվածել են Տուապսեի նավահանգստին