Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում Մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութեր ձեռք բերելու և դիտելու համար հարուցվել է հանրային քրեական հետապնդում Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համագործակցության տարեկան ծրագրերը ՆԳՆ ՄՔԾ-ում ներդրվել է կենդանի հերթի համակարգ՝ նույնականացման քարտի ծառայության համար ԱՄՆ սենատը մերժել է Թրամփի լիազորությունները սահմանափակող օրինագիծը Ապրիլի 25-ին Հանրապետության հրապարակ տանող փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի Բնակարանային գողությունը կատարել է տանտիրոջ 25-ամյա որդին Տեղահանված բազմաթիվ լիբանանցիներ վերադառնալու տեղ չեն ունենա 2026-ի հունվար-մարտին 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատ արտահանումը դեպի ԵՄ աճել է 90%-ով Անօրինական միգրացիա՝ 42 հազար դոլարի դիմաց Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը Եվրոպայի առաջնությունում 7-րդն է Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդալակիրներ

Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունումՄանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութեր ձեռք բերելու և դիտելու համար հարուցվել է հանրային քրեական հետապնդումՊաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համագործակցության տարեկան ծրագրերըՆԳՆ ՄՔԾ-ում ներդրվել է կենդանի հերթի համակարգ՝ նույնականացման քարտի ծառայության համարԱՄՆ սենատը մերժել է Թրամփի լիազորությունները սահմանափակող օրինագիծըԱպրիլի 25-ին Հանրապետության հրապարակ տանող փողոցներում երթևեկությունը կսահմանափակվիԲնակարանային գողությունը կատարել է տանտիրոջ 25-ամյա որդինՏեղահանված բազմաթիվ լիբանանցիներ վերադառնալու տեղ չեն ունենա2026-ի հունվար-մարտին 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատ արտահանումը դեպի ԵՄ աճել է 90%-ովԱնօրինական միգրացիա՝ 42 հազար դոլարի դիմացԾանրորդ Ռաֆիկ Հարությունյանը Եվրոպայի առաջնությունում 7-րդն էՍուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդալակիրներ2027 թ. նոյեմբերի 1-ից կգործեն մթնոլորտային օդի որակի գնահատման նոր չափանիշներ ու մեթոդաբանություններԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը դիտորդական առաքելություն է ուղարկելու ՀայաստանԲազեյանն ու Հարությունյանը դուրս մնացին պայքարիցՀիմնանորոգվում է Բարձրաշեն-Նուբարաշեն ավտոճանապարհի մի հատվածըԴանիայում երկու գնացք են բախվել Պետության սեփականությանը կամ տիրապետմանը վերադարձվել է 291 միլիարդ 726 միլիոն դրամի կամ շուրջ 773 միլիոն դոլարի գույք, դրամական միջոցՏուապսեի նավթային տերմինալում հրդեհը շարունակվում էԲնակարանային գողության մեղադրանքով Իրանի իրավապահ մարմինների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Քասախ գյուղումՍլովակիան կրկին նավթ է ստացել «Դրուժբա» խողովակաշարովԱպրիլի 24-ի ցերեկն առանձին շրջաններում տեղումները կլինեն ինտենսիվՈւրախ եմ, որ շանս ունեմ, որպեսզի մեր ընտանիքը պահպանվիՄարտին Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԱՄՆ հատուկ բանագնացը ՖԻՖԱ-ին առաջարկել է Իրանին փոխարինել Իտալիայի հավաքականովԼամին Յամալը չի կարողացել ավարտել «Սելտայի» դեմ հանդիպումը«Լացիոն» նվաճեց Իտալիայի գավաթի եզրափակիչի ուղեգիրԴիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեցվել էՇրջայց «Արմավիր» քրեակատարողական հիմնարկումՉհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն ՀարինՀԱՊԿ-ում աշխատանքներն ակտիվացնելու վերաբերյալ միջոցներ չենք ձեռնարկի. ՓաշինյանՀՀ ՇՄ նախարարը Փարիզում մասնակցում է «Մեծ յոթնյակի» երկրների շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանըՄենք պետք է մեր ավիացիոն կարգավորումները համապատասխանեցնենք բոլոր ժամանակակից ստանդարտներինԵս ներկա եմ ամեն տեղ ՀՀ-ում. Փաշինյանը «խորոված փարթիին» մասնակցելու մասինՎարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինՊապիկյանն ու Կոբախիձեն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերիԻրանի հետ բանակցություններում «ժամանակային ճնշում» չկա16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիրԹուրքիան ուժեղացնում է Միջին միջանցքըՀայաստանի մի շարք շրջաններում սպասվում է քամու ուժգնացումՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարարին կից հասարակական խորհրդի երկրորդ նիստըՎթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանումԼիբանանի հարավում զոհվել է լրագրող Ամալ ԽալիլըԿառավարությունը փոփոխություններ է նախատեսում ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային ապահովման աջակցության ծրագրումՄեկ օրում բացահայտվել է 193 հանցագործություն. ՆԳՆՀաստատվել են 2025-2026 ուսումնական տարվա ավարտական և պետական ավարտական քննությունների ժամկետներըԿառավարության 2026 թվականի ապրիլի 23-ի հերթական նիստըԻրաքի Հանրապետության ներքին գործերի նախարարության պատվիրակությունը հյուրընկալվել է Քննչական կոմիտեումԹայվանը ԱՄՆ-ի հետ ստորագրել է 6,6 մլրդ դոլարի սպառազինության գնման խոշոր պայմանագրերՄարսելի Palais du Pharo-ն լուսավորվել է հայկական դրոշի գույներով
Հայաստան

Մեկ տարի շարունակ գաղտնալսել են ինձ, իմ վարորդին եւ Մարուքյանի վարորդին

 Ոստիկանության 6-րդ վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում հարցաքննության են կանչել Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին եւ նրա վարորդին։ Ասում են՝ «Լույս» խմբակցության վարորդն աշխատանքի չի գնացել, սակայն համայնքային բյուջեից աշխատավարձ է ստացել, որը փոխանցել է ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանի վարորդին, որը Խաժակյանի վարորդի ընկերն է։ Խոսքը մոտ 2.5 մլն դրամի չարաշահման մասին է։ Դարի «կոռուպցիոն սկանդալի» շուրջ hraparak.am-ը զրուցել է Դավիթ Խաժակյանի հետ, ով վկայի կարգավիճակ ունի։

- Ի՞նչ քրեական գործի մասին է խոսքը, ինչո՞ւ են Ձեզ հրավիրել 6-րդ վարչություն։

- «Լույս» խմբակցությունն ունի օրենքով իրեն ամրակցված ծառայողական մեքենա եւ վարորդ, որը նախատեսված է քաղաքապետարանի հաստիքացուցակով։ Վարորդը քաղաքապետարանի աշխատակից է, այսինքն՝ իր գործատուն Երեւանի քաղաքապետարանն է։ 2 տարի նա կատարել է իր աշխատանքը, ըստ զանգերի՝ գնացել է անհրաժեշտ վայր՝ քաղաքապետարանի կանչով, իմ կանչով եկել է ինձ մոտ, խնդիր չի եղել, ստացել է իր աշխատավարձը, պրեմիաներ, եւ եկել հասել է այն օրը, երբ ոստիկանության 6-րդ վարչությունից իրեն տանում են ոստիկանություն եւ հարցաքննում այն մասին, որ նա, ըստ էության, քիչ է իր աշխատանքը կատարել եւ դրանով համայնքին վնաս է պատճառել։ Այն հարցին, որ եթե էդպես է, ինչու քաղաքապետարանը որեւէ միջոց չի ձեռնարկել, իրենք պատասխան չունեն։ Եվ վերցրել են գործի այն մասը, մի քանի լուսանկար, որտեղ ես վարում եմ մեքենան, ինչի իրավունքն ունեմ, եւ եզրակացրել են, որ նա իր աշխատանքը չի կատարել, անգամ չեն փորձել լսել քաղաքապետարանի աշխատակիցներին, որ աշխատել են իր հետ, եւ հարուցել են քրեական գործ։

- Իսկ ինչպե՞ս է ձեր խմբակցության վարորդի աշխատավարձը ստացել Էդմոն Մարուքյանի վարորդը։

- Ինձ դրա մասին հարցրել է նաեւ «Հայկական ժամանակի» լրագրողը՝ ներկայացնելով դա որպես իրենց տեղեկությունը, եւ ես ասացի, որ եթե այդ տեղեկությունը ճիշտ լիներ, կնշանակեր, որ իրենք հրապարակում են նախաքննական գաղտնիք։ Թե ինքն ինչպես է տնօրինել իր աշխատավարձը, ես չեմ կարող իմանալ, որովհետեւ նա աշխատող է, ով վաստակում է իր գումարը, իր աշխատանքը կատարում է, թե այդ գումարն ինքն ինչպես է տնօրինում, դա բացառապես իր գործն է։ Միայն գիտեմ, որ Մարուքյանի վարորդ Համլետ Զարոյանի հետ նրանք ընկերներ են եւ իրար մեջ կարող են ունենալ ցանկացած պարտք ու պահանջի, ֆինանսական գործեր։ Դրանք իրենց անձնական խնդիրներն են, որոնք ես ո՛չ գիտեմ, ո՛չ էլ ուզում եմ իմանալ, որովհետեւ ինձ հետաքրքիր է, որ նա իր աշխատանքը պատշաճ կատարի, իսկ նա դա անում է։

- Իսկ իրավապահները որտեղի՞ց են իմացել, որ այդ գումարները փոխանցել են իրար։

- Մեկ տարի շարունակ գաղտնալսել են ե՛ւ ինձ, ե՛ւ իմ վարորդին, ե՛ւ Մարուքյանի վարորդին, լուսանկարել են ինձ տարբեր տեղերում, նաեւ ապօրինաբար ստացել են ինչ-որ տեղեկություններ, որոնք չեն կարող ճշմարիտ լինել, որովհետեւ ապօրինի ստացված են, այդ թվում՝ մեր հեռախոսային զրույցները, եւ դրա հիման վրա փորձել են ինչ-որ ցուցմունք կորզել։ Բայց էությունն այն է, որ եթե նա պատշաճ իր աշխատանքը կատարել է, ապա ինչպես կուզեր, կտնօրիներ իր աշխատավարձը, որովհետեւ դա այլեւս իր գույքն է։

- Իսկ ավելի անկեղծ՝ կա՞ այստեղ չարաշահում, մախինացիա Ձեր կամ վարորդի կողմից։

- Ես սպասում եմ այն օրվան, երբ այս գործի նախաքննությունը կավարտվի եւ կգնա դատարան, որտեղ ամբողջ ծավալով գործը կքննվի, եւ ես հավաստիացնում եմ՝ որեւէ իրավաբան, ով իրեն մասնագիտական առումով հարգում է, չի կարող այստեղ որեւէ ապօրինություն տեսնել։

- Դուք ունե՞ք ապացույց, որ նա պատշաճ կատարել է իր աշխատանքը։

- Իհարկե, ունեմ։ Նա պարբերաբար այցելել է Երեւանի համայնքապատկան «Երեւան տրանս» ՓԲԸ, ցուցմունք կարող են տալ մեքենայի վրա աշխատանք կատարող անձինք, որոնք, օրինակ, վնասված մեքենան սարքել են, այդ բոլոր գործառույթներն իրականացրել է վարորդը։

- Գուցե միայն տեխսպասարկման կետ տանելո՞ւ գործառույթն է իրականացրել, բայց վարել եք Դուք։

- Մեծ մասամբ ես եմ վարել մեքենան՝ այնպես, ինչպես մեծ մասամբ վարում է Հայկ Մարությանը՝ իրեն ամրակցված մեքենան։ Ես նպատակահարմար եմ գտել իրեն աշխատանքի հանձնարարություններ տալ այնքանով, որքանով որ դա ինձ անհրաժեշտ է եղել, իսկ եթե քաղաքապետարանն ավելիի ցանկություն է ունեցել, կարող էր հրավիրել եւ այդ հանձնարարությունը տալ։ Ես պարտավորություն չունեմ յուրաքանչյուր իմ փոխադրման ժամանակ, հատկապես ոչ աշխատանքային ժամերին, իրեն հրավիրել եւ որեւէ խնդիր չեմ տեսնում, որ ամեն օր չէ, որ վարորդին հրավիրել եմ։

- Իսկ ոչ աշխատանքային ժամերին ծառայողական մեքենան վարելու իրավունք ունե՞ք։

- Այո, ունեմ, որովհետեւ այն ամրակցված է Երեւան քաղաքի տեղական ինքնակառավարման մասին օրենքով, եւ Երեւանի քաղաքապետարանում կա մեկ կատեգորիայի մեքենա, որը տրվում է ֆրակցիային օրենքով․ դա այդ մեքենան է։ Նույնիսկ քաղաքապետի մեքենան տրվում է քաղաքապետի որոշումով, իսկ սա ունի օրենքով տրված մակարդակ։ Իսկ քանի որ իմ աշխատանքը չնորմավորված է, ես, բնականաբար, այն շահագործում եմ ե՛ւ աշխատանքային ժամերից, ե՛ւ աշխատանքային օրերից դուրս։ Ինչպես ինձ որեւէ մեկը չի ասում՝ ինչու ես շաբաթ օրով աշխատում, գնում բնակիչների հետ հանդիպման, նույնպես չպիտի հնչի՝ ինչու եմ այդ մեքենան շահագործում աշխատանքային ժամերից դուրս։

- Այսինքն՝ նաեւ անձնակա՞ն նպատակներով եք շահագործում այդ մեքենան։

- Ես չեմ բացառում, որ, ասենք, ինչ-որ տեղ գնալիս նաեւ այդ ընթացքում անձնական գործեր կատարած լինեմ, որովհետեւ այդ մեքենան տրված է, որպեսզի շահագործվի։ Դուք պատկերացրեք, եթե ես մեքենան տանեմ, քաղաքապետարանում կանգնեցնեմ, հետո մեկ այլ մեքենայով գնամ քաղաքապետարան, էնտեղից այն վերցնեմ, գնամ բնակչի հետ հանդիպման, հետո բերեմ-թողնեմ քաղաքապետարանում ու գնամ այլ գործերով։ Այդպես չի կարող լինել այն պարզ պատճառով, որ ես վարձու աշխատող չեմ, աշխատավարձ չեմ ստանում Երեւանի քաղաքապետարանից՝ որպես ավագանու անդամ, եւ, հետեւաբար, դա նաեւ էսպես գործունեությանս խթանող միջոց է, որը ես օգտագործում եմ։