Ապրիլյան պատերազմում մեր հերոսական զինվորներն իրենց հրամանատարների գլխավորությամբ արել են ամեն ինչ, որ մենք հակահարված տանք ու հաղթենք
Ապրիլյան պատերազմում միանշանակ մենք հաղթել ենք` շնորհիվ մեր մարտունակ բանակի, դիրքապահ զինվորների ու սպաների: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Վարդան Բալայանը՝ անդրադառնալով քննարկումներին, հայտարարություններին, թե Ապրիլյան պատերազմում չենք հաղթել, կորուստներ ենք ունեցել: Գեներալ-մայորն ասաց, որ ապրիլյան մարատական գործողությունների վերաբերյալ ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի և ՀՀ ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հայտարարություններին ծանոթ չէ:
«Ես լրատվամիջոցներին չեմ հետևում, չգիտեմ, բայց եթե հաղթանակից զատ որևէ մեկը մի բան է ասում, անընդունելի է: Իմ կարծիքով՝ մեր հերոսական զինվորներն իրենց հրամանատարների գլխավորությամբ արել են ամեն ինչ, որ մենք հակահարված տանք, հաղթենք: Ադրբեջանը բոլոր պայմանները փորձել էր ստեղծել, որ պատերազմը լայնամասշտաբ դառնար, բայց քանի որ առաջնային խնդիրները չեն կատարվել, հակառակորդը կանգնեցվել է», -մանրամասնեց Վարդան Բալայանը:
Նրա խոսքով՝ Ապրիլյան պատերազմից հետո մի շարք խնդիրներ են լուծվել:
Ինչ վերաբերում է հարցին` արդյոք հակահարձակման վերաբերյալ ստորին և միջին օղակի հրամանատարության բոլոր նախաձեռնությունները իշխանությունների կողմից կասեցվել են, թե ոչ, Վարդան Բալայանն ասաց, որ ռազմական գործիչն արդեն իր տեսակետը հայտնել է:
«Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, չեմ ուզում նմանատիպ հայտարարությունները մեկնաբանել: Կրկնում եմ ՝ հաղթանակը շոշափելի է: Բանակը միշտ էլ իր առջև դրված խնդիրները կատարել է»,-ասաց նա:
Գեներալ-մայորը չպատասխանեց նաև հարցին` արդյոք եղե՞լ են այնպիսի խնդիրներ, որոնք քննիչ հանձնաժողովի զեկույցի հրապարակումից հետո կարող են քրեական գործ հարուցելու հիմք դառնալ:


















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Թրամփի խոսքերը Մակրոնի՝ պաշտոնից շուտափույթ hեռացման մասին, ստիպում են մտածել նրա հասցեին վենեսուելա...
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում