ՍԴ նախագահի պաշտոնակատարը պարգեւավճար է տվել անգործության մատնված ՍԴ դատավորներին՝ 60 տոկոսի չափով
ՀՀ ՍԴ նախագահի պարտականություններն ստանձնելուց հետո Աշոտ Խաչատրյանը շտապել է պարգեւատրման կարգադրություն ստորագրել եւ սա այն դեպքում, երբ հուլիսին սահմանադրական դատարանը մատնված է եղել անգործության։
Նկատենք, որ 2020 թվականի հուլիսի 22-ին հրապարակման պահից ուժի մեջ է մտել «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2020 թվականի հունիսի 30-ի ՀՕ-376-Ն սահմանադրական օրենքը եւ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասով՝ 2020 թվականի հուլիսի 22-ից Սահմանադրական դատարանի դատավոր Աշոտ Խաչատրյանը ստանձնել է Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունների ժամանակավորապես կատարումը՝ որպես տարիքով ավագ դատավոր:
«Փաստինֆո»-ն գրավոր հարցումներ էր ուղարկել ՍԴ նախագահի պաշտոնակատարին՝ պարզելու Սահմանադրական դատարանի աշխատանքային ծանրաբեռնվածությունը, թե մասնավորապես քանի ՍԴ եւ աշխատակարգային նիստեր են տեղի ունեցել։ Արդյունքում պաշտոնապես հաստատվեց, որ աշխատանքները ձախողվել են.«2020 թվականի հուլիս ամսին նշանակված Սահմանադրական դատարանի նիստերն (հուլիսի 7, 14) ու աշխատակարգային նիստերը (հուլիսի 24, 27, 31) չեն կայացել քվորումի բացակայության պատճառով»,- գրավոր տեղեկացրել են Սահմանադրական դատարանից։
Սակայն դա չի խանգարել, որ հուլիսի 22-ից ՍԴ նախագահի պարտականություններն իրականացնող Ա.Խաչատրյանը շտապի պարգեւատրման կարգադրություն ստորագրել։
«Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարող պարոն Ա. Խաչատրյանի օգոստոս ամսվա կարգադրությամբ Սահմանադրական դատարանի դատավորներն ու աշխատակազմը պարգևատրվել են աշխատավարձի 60 տոկոսի չափով»,- պաշտոնապես հայտնել են Սահմանադրական դատարանից՝ պարզաբանելով, թե 30-ական տոկոս նախորդող երկու ամիսների համար:
Այլ խոսքով՝ հունիսի վերջերից սահմանադրական ճգնաժամում հայտնված Հայաստանում, որտեղ ձախողվել է սահմանադրական արդարադատությունը, խախտվել քաղաքացիների իրավունքները, ՍԴ դատավորները պարգեւատրվել են։ Ըստ ամենայնի՝ «հեղափոխական Հայաստանում» պարգեւատրվում են ոչ թե աշխատելու, այլ աշխատանքները ձախողելու համար։


















































Այս տարի Քաղաքացու օրը նշվում է ապրիլի 25-ին:
Իրանը կմասնակցի ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին
Ձերբակալվել են Սմբատ Լպուտյանն ու Մանկավարժական համալսարանի պրոռեկտորը
Խարդախությամբ 300 հազար դոլար էր հափշտակել․ ՔՈԳՎ ծառայողները հայտնաբերել են հետախուզվող կնոջը
Սերժ Սարգսյանի և ՓԲԸ-ի միջև կնքված հողամասի առուվաճառքի գործարքը ճանաչվել է անվավեր. կբռնագանձվի 78....
Ռուսական ԱԹՍ հարվածից վիրավորվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդականը
Ֆրանսիայի Անտոնի քաղաքում բացվել է Երևանի Դավթաշեն թաղամասի անունը կրող փողոց
Ավտոերթով պայմանավորված՝ վաղը՝ ժամը 8:00-14:00-ը, երթևեկությունը կսահմանափակվի Մ-1-Ուջան հատման հատվ...
Ալեն Սիմոնյանն այցելել է Թուրքիայի (Կ. Պոլսի) Հայոց Պատրիարքություն․ արքեպիսկոպոս Մաշալյանի հետ հարց...
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը կրկին հարվածել են Տուապսեի նավահանգստին