ԱՄՆ կառավարությունը լրացուցիչ աջակցություն է տրամադրում Հայաստանին՝ COVID-19 համավարակի դեմ պայքարի համար
Միացյալ Նահանգների կառավարությունը՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի և ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով լրացուցիչ 1 միլիոն 436 հազար դոլար է հատկացրել Հայաստանին՝ COVID-19-ի դեմ պայքարի համար։
Ընդհանուր առմամբ, ԱՄՆ կառավարությունը Հայաստանին մոտ 4 միլիոն դոլարի հրատապ օգնություն է տրամադրել 2020 թվականին: Միացյալ Նահանգները տրամադրում է կենսական անհրաժեշտության աջակցություն՝ գործակցելով ՀՀ կառավարության, միջազգային մարդասիրական գործընկերների և այլ շահագրգիռ կողմերի հետ՝ բացահայտելու ներդրումի կարիք ունեցող ոլորտներն ըստ առաջնահերթության։
ԱՄՆ ՄԶԳ-ն այս նոր՝ 1 միլիոն ԱՄՆ դոլարի օժանդակությամբ կաջակցի գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներին տնտեսապես վերականգնվել համավարակից և հարմարեցնել կարիքները ետկորոնավիրուսային աշխարհի իրողություններին:
Պետդեպարտամենտի կողմից տրամադրվող հավելյալ $436,000 դոլարը կհատկացվի այն խոցելի միգրանտների կարիքների բավարարմանը, որոնք համավարակի պատճառով չեն կարողանում վերադառնալ իրենց մշտական բնակավայր։ Այս օժանդակության շնորհիվ նրանք կունենան կացարան, մթերք, ինչպես նաև հնարավորություն՝ օգտվելու բժշկական և սոցիալական ծառայություններից։
Բացի COVID-19 համավարակի դեմ պայքարի համար տրամադրված վերոնշյալ աջակցությունը՝ անցած 20 տարիների ընթացքում Միացյալ Նահանգները Հայաստանում ներդրել է ավելի քան 1,57 միլիարդ դոլար, որից մոտ 106 միլիոն դոլարն՝ առողջապահության ոլորտում:
Տասնամյակներ շարունակ Միացյալ Նահանգները եղել է առողջապահության ոլորտի երկկողմանի օժանդակության աշխարհի խոշորագույն տրամադրողը: 2009 թվականից ի վեր, ամերիկացի հարկ վճարողների առատաձեռն ֆինանսավորմամբ, տրամադրվել է ավելի քան 100 միլիարդ դոլարի համաշխարհային առողջապահական օժանդակություն և գրեթե 70 միլիարդ դոլարի մարդասիրական օգնություն:
Քանի որ աշխարհի որևէ վայրում առկա վարակիչ հիվանդության սպառնալիքը կարող է սպառնալիք դառնալ ամենուրեք՝ Միացյալ Նահանգները կոչ է անում այլ դոնորներին ևս իրենց ներդրումն ունենալ COVID-19-ի դեմ տարվող համաշխարհային պայքարում։


















































Այս տարի Քաղաքացու օրը նշվում է ապրիլի 25-ին:
Ռուսական ԱԹՍ հարվածից վիրավորվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդականը
Իրանը կմասնակցի ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին
Ձերբակալվել են Սմբատ Լպուտյանն ու Մանկավարժական համալսարանի պրոռեկտորը
Խարդախությամբ 300 հազար դոլար էր հափշտակել․ ՔՈԳՎ ծառայողները հայտնաբերել են հետախուզվող կնոջը
Սերժ Սարգսյանի և ՓԲԸ-ի միջև կնքված հողամասի առուվաճառքի գործարքը ճանաչվել է անվավեր. կբռնագանձվի 78....
Ֆրանսիայի Անտոնի քաղաքում բացվել է Երևանի Դավթաշեն թաղամասի անունը կրող փողոց
Ավտոերթով պայմանավորված՝ վաղը՝ ժամը 8:00-14:00-ը, երթևեկությունը կսահմանափակվի Մ-1-Ուջան հատման հատվ...
Ալեն Սիմոնյանն այցելել է Թուրքիայի (Կ. Պոլսի) Հայոց Պատրիարքություն․ արքեպիսկոպոս Մաշալյանի հետ հարց...
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը կրկին հարվածել են Տուապսեի նավահանգստին