Քննարկվել է դպրոցների ֆինանսավորման նոր կարգը
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում` ուսումնական հաստատությունների` պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման նոր կարգի նախագծի վերաբերյալ։ Նախարարության կողմից մեկ շաբաթ առաջ հանրային քննարկման դրված նախագծի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է. e-draft.am հարթակում այն ունեցել է մոտ 16 հազար դիտում, ստացվել է շուրջ 300 առաջարկ, որոնց մեծ մասը վերաբերում են ուսումնական հաստատությունների հաստիքներին:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ հանդիպման նպատակը ֆինանսավորման նոր կարգի նախագծային տարբերակի լրամշակումն է, որը պետք է կատարվի հաշվի առնելով ներկայացված դիտողություններն ու առաջարկությունները, դրանց հիմնավորվածությունը: «Խնդիրներին պետք է նայել, ոչ թե իրավիճակի, այլ ընդհանուր քաղաքականության համատեքստում: Այժմ մշակվում է նաև ուսումնական հաստատություններին լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու կարգը, որը դպրոցներին հնարավորություն կտա կատարողական ցուցանիշների հիման վրա ունենալ նաև հավելյալ ֆինանսական միջոցներ»,- նշել է նախարարի տեղակալը:
Նրա խոսքով`հանրային քննարկման ավարտից հետո կառավարության հաստատմանը ներկայացվող նախագծում կներառվեն ֆինանսավորման ընդհանուր սկզբունքները և ուսումնական հաստատությունների ֆինանսավորման բանաձևը: Ֆինանսավորման առանձին բաղադրիչներին առնչվող հարցերը /դասարանների կոմպլեկտավորում, պահպանման ծախսեր, նվազագույն աշխատավարձ և այլն/ նորմատիվ կարգավորում կստանան ԿԳՄՍ նախարարի հրամաններով:
ԿԳՄՍ նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վահրամ Գասպարյանը ներկայացրել է ֆինանսավորման նոր բանաձևի հիմնական մոտեցումը, որի հիմքում դրվել է դասարանների թիվը:
Դասղեկների վարձատրության համար առաջարկվել է կիրառել 10-20 տոկոս հավելավճար` ըստ դասարանում աշակերտների թվի: Մեթոդ միավորման նախագահների համար առաջարկվում է 10 տոկոս հավելավճար: Միաժամանակ նոր կարգի անցումային դրույթներով նախատեսվում է, որ եթե ֆինանսավորման նոր կարգի գործարկման պահին դպրոցներում առկա դրույքաչափերն ավելի բարձր են, քան նախատեսվում է նոր կարգով, ապա պահպանվում է ավելի բարձր աշխատավարձը: Մարզպետարանների ներկայացուցիչները քննարկման ժամանակ բարձրացրել են տարբեր հարցեր` կապված լիազոր մարմինների ֆինանսների վերաբաշխման գործառույթների, հաստիքացուցակների, պահպանման ծախսերի և այլ հարցերի հետ: Նրանց առաջարկվել է խնդիրների վերաբերյալ իրենց առաջարկները գրավոր ներկայացնել նախարարություն:
Համաձայն նախագծի` առանձին մոտեցմամբ է կատարվելու հատուկ և մասնագիտացված դպրոցների ֆինանսավորումը` հաշվի առնելով գիշերակացի և սննդի կազմակերպման հարցերը:
Նշենք, որ ֆինանսավորման նոր կարգն ուժի մեջ է մտնելու 2021 թվականից: Ուսումնական հաստատությունների` պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման նոր կարգի լրամշակումն ու հանրային քննարկումները շարունակվում են:


















































Այս տարի Քաղաքացու օրը նշվում է ապրիլի 25-ին:
Ռուսական ԱԹՍ հարվածից վիրավորվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդականը
Իրանը կմասնակցի ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին
Ձերբակալվել են Սմբատ Լպուտյանն ու Մանկավարժական համալսարանի պրոռեկտորը
Խարդախությամբ 300 հազար դոլար էր հափշտակել․ ՔՈԳՎ ծառայողները հայտնաբերել են հետախուզվող կնոջը
Սերժ Սարգսյանի և ՓԲԸ-ի միջև կնքված հողամասի առուվաճառքի գործարքը ճանաչվել է անվավեր. կբռնագանձվի 78....
Ֆրանսիայի Անտոնի քաղաքում բացվել է Երևանի Դավթաշեն թաղամասի անունը կրող փողոց
Ավտոերթով պայմանավորված՝ վաղը՝ ժամը 8:00-14:00-ը, երթևեկությունը կսահմանափակվի Մ-1-Ուջան հատման հատվ...
Ալեն Սիմոնյանն այցելել է Թուրքիայի (Կ. Պոլսի) Հայոց Պատրիարքություն․ արքեպիսկոպոս Մաշալյանի հետ հարց...
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը կրկին հարվածել են Տուապսեի նավահանգստին