Սերժ Սարգսյանն իսկական պետական գործիչ է, ով ճիշտ պահին խոսել ու լռել գիտի
Միքայել Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Ս։ Այսօրվա ասուլիսը լուրջ ու ծանրակշիռ գործչի ասուլիս էր, որը դիտելուց հետո միայն մի միտք է տանջում. ինչո՞ւ պիտի իրենց կյանքը պետությանն ու հայրենիքին նվիրված մարդիկ ստիպված լինեն խոսել ու ապացուցել, որ արել են առավելագույնը հանուն մեր երկրի շահի։
Ինձ անասելի ցավ է պատճառում իրողությունը, որ մենք այդպես էլ չսովորեցինք արժանին մատուցել առաջնորդներին ու երախտապարտ լինել նրանց ղեկավարման տարիներին ունեցած ձեռքբերումների համար՝ Առաջին հանրապետությունից մինչև հիմա։ Նրանք բոլորը՝ իրենց բացթողումներով, սխալներով ու թերություններով հանդերձ, հաղթանակներ են առաջնորդել ու մեծ գործեր են արել. դա ուրանալ չի կարելի։
Իսկ հաղթանակն արժևորելն ու այդ հաղթանակը կերտած զինվորներին, սպաներին ու ռազմաքաղական ղեկավարությանը մեծարել է պետք։ Այդպես է պատմություն կերտվում։ Մեղավորների ու քավության նոխազների արհեստական փնտրտուքների այս անիմաստ շրջափուլը փակել, իսկ բաժանարար գծեր գծողներին իրենց ինտելեկտին հարիր աշխատանքի ուղարկել է պետք։ Ժամանակին ասում էին` զարկվողը դավաճան է, հիմա պետք է ասել` մոռացողն է դավաճան:


















































Այս տարի Քաղաքացու օրը նշվում է ապրիլի 25-ին:
Ռուսական ԱԹՍ հարվածից վիրավորվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդականը
Իրանը կմասնակցի ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին
Ձերբակալվել են Սմբատ Լպուտյանն ու Մանկավարժական համալսարանի պրոռեկտորը
Խարդախությամբ 300 հազար դոլար էր հափշտակել․ ՔՈԳՎ ծառայողները հայտնաբերել են հետախուզվող կնոջը
Սերժ Սարգսյանի և ՓԲԸ-ի միջև կնքված հողամասի առուվաճառքի գործարքը ճանաչվել է անվավեր. կբռնագանձվի 78....
Ֆրանսիայի Անտոնի քաղաքում բացվել է Երևանի Դավթաշեն թաղամասի անունը կրող փողոց
Ավտոերթով պայմանավորված՝ վաղը՝ ժամը 8:00-14:00-ը, երթևեկությունը կսահմանափակվի Մ-1-Ուջան հատման հատվ...
Ալեն Սիմոնյանն այցելել է Թուրքիայի (Կ. Պոլսի) Հայոց Պատրիարքություն․ արքեպիսկոպոս Մաշալյանի հետ հարց...
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը կրկին հարվածել են Տուապսեի նավահանգստին