Ինչու է այսքան ուրախ դասալիք Հայկ Մարությանը
Կորոնավիրուսային համավարակի ընթացքում իրեն ամենասովորական դասալիքի նման պահած Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, նույն ինքը Կարգին Հայկոն, որը հաջողությամբ չկատարեց իր նախընտրական խոստումները, այսօր հայտարարել է, թե բարձր տրամադրությամբ հետեւում է «նախկին կոռումպացված իշխանականներին» սպասարկող որոշ լրատվամիջոցների տարածած բամբասանքներին՝ կապված իր երեւակայական «հրաժարականի» հետ:
Հայկ Մարությանը ոչ թե պետք է հրաժարական տա, այլ պաշտոնանկ արվի դասալքության, նախընտրական խոստումները չկատարելու, բյուջեն քերելու եւ դրանով 500 վերելակ ձեռք բերելու, եւ այլ չարած ու արած գործերի համար:
Իսկ հիմա նրա ցինիզմը հասել է այնտեղ, որ չի էլ թաքցնում բարձր տրամադրությունը:
Տրամադրությունդ բարձր է, որ կորոնավիրուսից նաեւ քո անգործության պատճառով այդքան մարդ մահացա՞վ, թե Աջափնյակում մետրոպոլիտենի կայարանն ես բացել: Իսկ գուցե կատարել ես խոստումդ եւ Երեւանում տրանսպորտային նոր ցանց է գործո՞ւմ՝ գեղեցիկ եւ հարմարավետ ավտոբուսներով:
Ինչո՞ւ է բարձր տրամադրությունդ, որ լեզվիդ չկարողացար տիրապետես ու հասարակությունը սեւի եւ սպիտակի բաժանեցի՞ր, թե որ Մաշտոցի պուրակը պարսպապատեցիր:
Ինչո՞ւ է բարձր տրամադրությունդ: Մի թաքցրու, կիսվիր ընտրողներիդ հետ, պատմիր, թե որքան աշխատավարձ եւ պարգեւավճար ես ստացել:
Հայկ Մարությանը մեղավոր չէ, նա չի էլ հասկանում, թե ինչ պաշտոն է զբաղեցրել եւ ինչ է դա ենթադրում: Մեղավորը Փաշինյանն է, որ Երեւանին պարտադրեց իր ամենաանհաջող կադրերից մեկին:
Ինչ վերաբերում է «նախկին կոռումպացված իշխանականներ» արտահայտությանդ, ապա դու պարտավոր ես ասել, թե ում նկատի ունես եւ դատարանի որ որոշման վրա հենվելով ես նման հայտարարություն անում, հակառակ դեպքում պետք է ներողություն խնդրես եւ նոր հրաժարական տաս կամ կարող ես հրաժարական տալ, ապա հետո ներողություն խնդրել եւ նման անլուրջ հայտարարության եւ խոստումներդ չկատարելու համար:
Վահրամ Գեւորգյան
Top-News.am


















































Այս տարի Քաղաքացու օրը նշվում է ապրիլի 25-ին:
Ռուսական ԱԹՍ հարվածից վիրավորվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդականը
Իրանը կմասնակցի ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին
Ձերբակալվել են Սմբատ Լպուտյանն ու Մանկավարժական համալսարանի պրոռեկտորը
Խարդախությամբ 300 հազար դոլար էր հափշտակել․ ՔՈԳՎ ծառայողները հայտնաբերել են հետախուզվող կնոջը
Սերժ Սարգսյանի և ՓԲԸ-ի միջև կնքված հողամասի առուվաճառքի գործարքը ճանաչվել է անվավեր. կբռնագանձվի 78....
Ֆրանսիայի Անտոնի քաղաքում բացվել է Երևանի Դավթաշեն թաղամասի անունը կրող փողոց
Ավտոերթով պայմանավորված՝ վաղը՝ ժամը 8:00-14:00-ը, երթևեկությունը կսահմանափակվի Մ-1-Ուջան հատման հատվ...
Ալեն Սիմոնյանն այցելել է Թուրքիայի (Կ. Պոլսի) Հայոց Պատրիարքություն․ արքեպիսկոպոս Մաշալյանի հետ հարց...
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը կրկին հարվածել են Տուապսեի նավահանգստին