Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում Մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութեր ձեռք բերելու և դիտելու համար հարուցվել է հանրային քրեական հետապնդում Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համագործակցության տարեկան ծրագրերը ՆԳՆ ՄՔԾ-ում ներդրվել է կենդանի հերթի համակարգ՝ նույնականացման քարտի ծառայության համար ԱՄՆ սենատը մերժել է Թրամփի լիազորությունները սահմանափակող օրինագիծը Ապրիլի 25-ին Հանրապետության հրապարակ տանող փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի Բնակարանային գողությունը կատարել է տանտիրոջ 25-ամյա որդին Տեղահանված բազմաթիվ լիբանանցիներ վերադառնալու տեղ չեն ունենա 2026-ի հունվար-մարտին 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատ արտահանումը դեպի ԵՄ աճել է 90%-ով Անօրինական միգրացիա՝ 42 հազար դոլարի դիմաց Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը Եվրոպայի առաջնությունում 7-րդն է Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդալակիրներ

Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունումՄանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութեր ձեռք բերելու և դիտելու համար հարուցվել է հանրային քրեական հետապնդումՊաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համագործակցության տարեկան ծրագրերըՆԳՆ ՄՔԾ-ում ներդրվել է կենդանի հերթի համակարգ՝ նույնականացման քարտի ծառայության համարԱՄՆ սենատը մերժել է Թրամփի լիազորությունները սահմանափակող օրինագիծըԱպրիլի 25-ին Հանրապետության հրապարակ տանող փողոցներում երթևեկությունը կսահմանափակվիԲնակարանային գողությունը կատարել է տանտիրոջ 25-ամյա որդինՏեղահանված բազմաթիվ լիբանանցիներ վերադառնալու տեղ չեն ունենա2026-ի հունվար-մարտին 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատ արտահանումը դեպի ԵՄ աճել է 90%-ովԱնօրինական միգրացիա՝ 42 հազար դոլարի դիմացԾանրորդ Ռաֆիկ Հարությունյանը Եվրոպայի առաջնությունում 7-րդն էՍուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդալակիրներ2027 թ. նոյեմբերի 1-ից կգործեն մթնոլորտային օդի որակի գնահատման նոր չափանիշներ ու մեթոդաբանություններԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը դիտորդական առաքելություն է ուղարկելու ՀայաստանԲազեյանն ու Հարությունյանը դուրս մնացին պայքարիցՀիմնանորոգվում է Բարձրաշեն-Նուբարաշեն ավտոճանապարհի մի հատվածըԴանիայում երկու գնացք են բախվել Պետության սեփականությանը կամ տիրապետմանը վերադարձվել է 291 միլիարդ 726 միլիոն դրամի կամ շուրջ 773 միլիոն դոլարի գույք, դրամական միջոցՏուապսեի նավթային տերմինալում հրդեհը շարունակվում էԲնակարանային գողության մեղադրանքով Իրանի իրավապահ մարմինների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Քասախ գյուղումՍլովակիան կրկին նավթ է ստացել «Դրուժբա» խողովակաշարովԱպրիլի 24-ի ցերեկն առանձին շրջաններում տեղումները կլինեն ինտենսիվՈւրախ եմ, որ շանս ունեմ, որպեսզի մեր ընտանիքը պահպանվիՄարտին Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԱՄՆ հատուկ բանագնացը ՖԻՖԱ-ին առաջարկել է Իրանին փոխարինել Իտալիայի հավաքականովԼամին Յամալը չի կարողացել ավարտել «Սելտայի» դեմ հանդիպումը«Լացիոն» նվաճեց Իտալիայի գավաթի եզրափակիչի ուղեգիրԴիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեցվել էՇրջայց «Արմավիր» քրեակատարողական հիմնարկումՉհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն ՀարինՀԱՊԿ-ում աշխատանքներն ակտիվացնելու վերաբերյալ միջոցներ չենք ձեռնարկի. ՓաշինյանՀՀ ՇՄ նախարարը Փարիզում մասնակցում է «Մեծ յոթնյակի» երկրների շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանըՄենք պետք է մեր ավիացիոն կարգավորումները համապատասխանեցնենք բոլոր ժամանակակից ստանդարտներինԵս ներկա եմ ամեն տեղ ՀՀ-ում. Փաշինյանը «խորոված փարթիին» մասնակցելու մասինՎարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինՊապիկյանն ու Կոբախիձեն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերիԻրանի հետ բանակցություններում «ժամանակային ճնշում» չկա16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիրԹուրքիան ուժեղացնում է Միջին միջանցքըՀայաստանի մի շարք շրջաններում սպասվում է քամու ուժգնացումՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարարին կից հասարակական խորհրդի երկրորդ նիստըՎթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանումԼիբանանի հարավում զոհվել է լրագրող Ամալ ԽալիլըԿառավարությունը փոփոխություններ է նախատեսում ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային ապահովման աջակցության ծրագրումՄեկ օրում բացահայտվել է 193 հանցագործություն. ՆԳՆՀաստատվել են 2025-2026 ուսումնական տարվա ավարտական և պետական ավարտական քննությունների ժամկետներըԿառավարության 2026 թվականի ապրիլի 23-ի հերթական նիստըԻրաքի Հանրապետության ներքին գործերի նախարարության պատվիրակությունը հյուրընկալվել է Քննչական կոմիտեումԹայվանը ԱՄՆ-ի հետ ստորագրել է 6,6 մլրդ դոլարի սպառազինության գնման խոշոր պայմանագրերՄարսելի Palais du Pharo-ն լուսավորվել է հայկական դրոշի գույներով
Հայաստան

«Մեզ համար օրենք գոյություն չունի, մենք պաշտպանում ենք Նիկոլ Փաշինյանին». ոստիկանը՝ բերման ենթարկված Գառնիկ Իսագուլյանին

«Մենք ուղիղ եթերում էինք, օրենքի որևէ դրույթ չէիք խախտել և դա փաստ է, որովհետև այն ինչ տեղի է ունեցել՝ ինձ բերման ենթարկելու հետ կապված, ամբողջովին արձանագրված է»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմել է երեկ՝ ուշ երեկոյան, բերման ենթարկված քաղաքական, հասարակական գործիչ Գառնիկ Իսագուլյանը,- ինձ մոտենում են ոստիկաններ ու փաստաթուղթ են պահանջում։ Ես էլ պահանջում եմ, որ իրենք ներկայանան, ցույց եմ տալիս դիմակը, որ մոտս էր, ասում եմ, որ ծխում եմ, ինձ ասում են, թե սիգարետս կպցրած չի։ Ասում եմ՝ իսկ սիգարետը միայն կպցրա՞ծ է նշանակում, որ մարդը ծխում է։ Մի խոսքով փաստաթուղթ ուզեցին, ներկայացրի, կողքին կանգնած ոստիկաններից մեկը մոտենում, ասում է՝ հրաման կա, որ իրեն բերման ենթարկենք։ Ինձ բերման են ենթարկում Կենտրոնականի ոստիկանական բաժանմունք, որտեղ, պետք է ասեմ, Կենտրոնի ոստիկանապետի գլխավորությամբ բոլորն իրենց շատ կիրթ են պահել»․

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը նկատում է՝ իրեն շատ է մտահոգել հատուկ նշանակության ջոկատայինների պահվածքը.«Տեղում ակնհայտ սուտ ցուցմունք են տալիս, որն, ի դեպ, ապացուցվելու է դատարանում։ Ասում եմ՝ երիտասարդ տղա ես, ակնհայտ սուտ ցուցմունք մի տուր, թե իբր ես դիմադրություն եմ ցուցաբերել, որովհետև ամբողջը տեսագրված է։ Այդ տղան գրի էր առնում այն, ինչ իրեն թելադրում էին և իմ հորդորներին պատասխանում էր, թե իրեն ոչինչ չի հետաքրքրում։ Ոստիկանական բաժանմունքում, ավելի քան 20 ոստիկանի ներկայությամբ նրան հարց եմ տալիս՝ տղա ջան, դու ի՞նչ են պաշտպանում՝ օրե՞նքը, որովհետև դու ինձ բերման պետք է ենթարկես՝ օրենքի համաձայն, ինձ բառացի պատասխանում է՝ մեզ համար օրենք գոյություն չունի, մենք պաշտպանում ենք Նիկոլ Փաշինյանին։ Ոստիկանը սա ասում է, կրկնում եմ, ամբողջ բաժնի ներկայությամբ։ Ամենազավեշտալին այստեղ այն էր, որ նույն ոստիկանն ինձ ասում է՝ մենք ձեզ դեռ հարգանքով ենք մոտեցել, որովհետև մեզ հրամայված էր ձեզ գետնին պառկեցնել, բայց մենք դա չենք արել ու դրա համար հնարավոր է ինձ նույնիսկ պատժեն...Պատկերացնո՞ւմ եք՝ սա ասում է ոստիկանական համակարգի հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցը, սա ուղղակի աբսուրդ է, որ որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում»։

«Փաստինֆո»-ի հարցին՝ ինչո՞վ է զրուցակիցը մեկնաբանում տեղի ունացածը Գառնիկ Իսագուլյանը պատասխանում է՝ ինչպե՞ս կարելի է բացատրել, եթե բոլորի աչքի առաջ հեռակապով իրար հետ խոսում են ու նույնիսկ չեն էլ ֆայմում մի քիչ իջեցնել ձայնը, որ, գոնե կողքից իրենց երկխոսությունները լսելի չլինեն, երբ մեկը մյուսին ասում է՝ հատուկ նշանակության ջոկատի հրամանատարը ցուցում է տվել, ու իմ նկարն էլ ուղարկել է իրենց, ասելով, որ անպայման հենց այս մարդուն բերման կենթարկեք.«Պարզ է, որ ես ամենախիստ քննադատներից մեկն եմ թե՛ Նիկոլի, թե՛ ցավոք սրտի՝ այսօրվա իրավապահ համակարգի, ովքեր փոխանակ օրենքը պաշտպանեն, չէն էլ թաքցնում ու բոլորի ներկայությամբ հայտարարում են, որ իրենց համար օրենք գոյություն չունի, կա միայն Նիկոլ»։