ՍԴ-ի շուրջ ընթացող գործընթացը ճնշումների արդյունքում է կատարվել. Երվանդ Բոզոյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը միանշանակ չի ընկալվել իշխող թիմի կողմից և ինքը դա տեսնելով և զգալով, որ իր վրա հետագայում լուրջ ճնշումներ են լինելու, որոշել է հետ կանգնել այդ քայլից, ըստ էության, չի ուզում իշխող ուժի կողմից մշտական ճնշման տակ լինել. Tert.am-ի զրույցում նշեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ անդրադառնալով Կառավարության կողմից առաջադրված Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանի՝ թեկնածությունը հետ վերցնելու որոշմանը:
Քաղաքագետը նշում է, որ Սահմանադրական դատարանի շուրջ ընթացող ամբողջ գործընթացը ճնշումների արդյունքում է կատարվել, քանի որ իշխող ուժը ՍԴ դատավորի թեկնածուի իր պատկերացումներն ունի. «Իրենք ունեն շատ հակասական պատկերացումներ, մյուս կողմից հասարակության մեջ կա այլ կարծիք իրենց պատկերացումների մասին և արդյունքում առաջանում է ճգնաժամային վիճակ: Իշխանությունը մի կողմից ցանկանում է իր պատկերացրած բյուրեղյա մարդկանց առաջադրել և առաջանում է այս իրավիճակը»:
Երվանդ Բոզոյանի կարծիքով հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրության մի մասը թերահավատորեն է վերաբերվում Սահմանադրական դատարանում իրականացվող փոփոխություններին, հանրության այդ հատվածը ցանկացած թեկնածուի հանդեպ, հայտնելու է անվստահություն: Իսկ հանրության մյուս մասը, որն ուզում է փոփոխություններ, ունի իր ուրույն պատկերացումները, որի իրագործումը, քաղաքագետը համարում է պրակտիկորեն անհնարին:
«Բյուրեղյա թեկնածուներ գոյություն չունեն, իսկ եղած թեկնածուներն իրենք նախկինում գործած թեկնածուներն են, որոնք բոլորի համար տեսանելի են, որոնց վարկանիշը այդքան էլ բարձր չէ, արդյունքում առաջանում է բացը՝ քաղաքական և իրավական բախումը, որն այսօր տեսնում ենք»,- ասաց նա:
Անդրադառնալով այն հանգամանքին, ՍԴ-ում քվորում չլինելու պատճառով նիստեր չեն կայանում, Երվանդ Բոզոյանը նշեց, որ նախկինում ենթադրվում էր, որ ՍԴ-ում իրականացվող փոփոխություններն առաջացնելու է ճգնաժամ, ինչը այսօր նկատելի է:
«Նախկինում ճգնաժամ չկար, իսկ այս պահի դրությամբ իրենց կողմից իրականացվող ամբողջ գործընթացներն ու քայլերը ստեղծելու են ճգնաժամ: Պետության ամենակարևոր ինստիտուտը պարալիզացված վիճակում է մնալու հավերժ, բոլորը անվստահություն են ունենալու այս կառույցի հանդեպ և արդյունքում երկիրը իրավական տեսակետից հայտնվել է խիստ անորոշ վիճակի մեջ»,- նշեց նա:
Հարցին, թե հնարավո՞ր է մյուս թեկնածուներն էլ ճնշումների պարագայում նման որոշում կայացնեն, քաղաքագետը նշեց, որ ոչինչ չի բացառում:

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...