Առողջապահության նախարարի տեղեկալ Արտյոմ Սմբատյանը 30.000 դոլարանոց «Մերսեդես» է գնել. հիմա հպարտանա՞նք, թե ուրախանանք
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանը վերջերս 30.000 ԱՄՆ դոլար արժողության «Մերսեդես» է գնել և աշխատանքի է գնում թանկարժեք մեքենայով։ Politik.am-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Սմբատյանը այդ առիթով անգամ սեղան է գցել, խնջույքին մասնակցել է նաև նախարարը։
Նշենք, որ պաշտոնը ստանձնելու պահին (նա փոխնախարար է 9 ամիս) ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ Սմբատյանը չի ունեցել շարժական և անշարժ գույք։ Նրա դրամական միջոցները կազմել են 4,000 դոլար, 6 մլն դրամ, 1,800 եվրո և 50,000 ռուբլի։ Թե ինչպես է նման համեստ կարողություն հայտարագրած պաշտոնյան, պաշտոնը ստանձնելուց ամիսներ անց 30.000 դոլարանոց մեքենա գնել, անհասկանալի է։
Հիշեցնենք, որ Արտյոմ Սմբատյանը Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մտերիմ ընկերն է։ Սմբատյանը նախքան փոխնախարար նշանակվելը, ինը ամիս եղել է Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար և քանի որ չէր համապատասխանում պաշտոնի անձնագրին ու չէր կարող նշանակվել այդ պաշտոնում, Թորոսյանն ամեն ինչ արեց իր ընկերջը փոխնախարար դարձնելու համար։
Ի վերջո, 2019 դեկտեմբերին Նիկոլ Փաշինյանը ստորագրեց Սմբատյանին փոխնախարար նշանակելու հրամանը։

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...