Հայաստանի հպատակ քաղաքացիներ
Նայեցի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարզային ուղևորության ժամանակ գանձակեցի տարքով կնոջ հետ հանդիպման տեսանյութն․․․ ու անհարմար զգացի։ Կինը պատրաստ էր չոքել վարչապետի առջև․ «Ես քո ոտը ուզում եմ պաչեմ»։
Հիշեցի տարիներ առաջ Կարեն Դեմիրճյանի և այլոց նախընտրական հանդիպումները, երբ նրանց ընդունում էին որպես փրկիչներ, ոչխար մորթում ոտքերի առաջ և երկրպագում։ Ցավով եմ նշում, բայց այս ամենը ցույց է տալիս , մեր ժողովրդի որոշակի հատվածի, գուցե մեծամասնությա՞ն, հպատակային հոգեբանությունը։
Եվ , առավել ցավալին այն է, որ «փրկիչներին» այդ դուր է գալիս։ Հապա, ինչպե՞ս բացատրել տեսանյութի տարածումը։ Արդյոք,այսպիսի՞ն է պատկերացնում Նիկոլ Փաշինյանը Հայաստանի «հպարտ քաղաքացիներին»։
Հ․Գ․ Թող ինձ ներեն հայաստանյան լրատվամիջոցները, բայց այսպիսի նվաստացուցիչ նյութ մեր ժողովրդի մասին ես չէի հրապարակի։
Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից


















































Այս տարի Քաղաքացու օրը նշվում է ապրիլի 25-ին:
Ռուսական ԱԹՍ հարվածից վիրավորվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդականը
Իրանը կմասնակցի ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին
Ձերբակալվել են Սմբատ Լպուտյանն ու Մանկավարժական համալսարանի պրոռեկտորը
Խարդախությամբ 300 հազար դոլար էր հափշտակել․ ՔՈԳՎ ծառայողները հայտնաբերել են հետախուզվող կնոջը
Սերժ Սարգսյանի և ՓԲԸ-ի միջև կնքված հողամասի առուվաճառքի գործարքը ճանաչվել է անվավեր. կբռնագանձվի 78....
Ֆրանսիայի Անտոնի քաղաքում բացվել է Երևանի Դավթաշեն թաղամասի անունը կրող փողոց
Ավտոերթով պայմանավորված՝ վաղը՝ ժամը 8:00-14:00-ը, երթևեկությունը կսահմանափակվի Մ-1-Ուջան հատման հատվ...
Ալեն Սիմոնյանն այցելել է Թուրքիայի (Կ. Պոլսի) Հայոց Պատրիարքություն․ արքեպիսկոպոս Մաշալյանի հետ հարց...
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը կրկին հարվածել են Տուապսեի նավահանգստին