Ո՞ր դեպքում ԱՄՆ նոր վարչակազմը կխորացնի ներգրավվածությունը Ղարաբաղի հարցում
Նախընտրական քարոզարշավի շրջանում նախագահ Դոնալդ Թրամփը չի անդրադարձել Հարավկովկասյան տարածաշրջանի խնդիրներին. փոխարենը, խոստացել էր վերանայել տարածաշրջանային խոշոր տերությունների` Ռուսաստանն ու Իրանի հետ հարաբերությունները, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Ռուս-ամերիկյան հարաբերությունները կարեւոր նշանակություն ունեն Հարավային Կովկասի համար: Փորձագիտական շրջանակները առայժմ ձեռնպահ են մնում հստակ գնահատական տալ դրանց հետագա ընթացքի վերաբերյալ:
«Այս պահին դժվար է ինչ որ բան ասել, քանի որ վարչակազմում կան տարբեր կարծիքներ Ռուսաստանի հետ հետագա հարաբերությունների առումով»,- ասում է փորձագետ Զեֆ Մանկոֆը:
Վրաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ուիլյամ Քորթնիի կարծիքով, Ռուսաստանն ու ԱՄՆ-ը գործակցում են տարբեր ասպարեզներում, ուստի հակադրվող քաղաքականությունը պետք է վերանայվի, սակայն ոչ ի հաշիվ Ռուսաստանի զավթողական քաղաքականության հանդուրժման:
«Պարզ չէ, թե ինչպիսի հարաբերություն կկառուցի նախագահ Թրամփը Վլադիմիր Պուտինի հետ եւ որոնք են լինելու ԱՄՆ առաջնորդի առաջնահերթություններն այս հարաբերություններում»,- ասում է նախկին դեսպանը:
Իր հերթին Ջեֆ Մանկոֆը հիշեցնում է, որ նախկին` Բուշի եւ Օբամայի վարչակազմերը փորձել են բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ, սակայն տարաձայնությունների պատճառով դրանք ձախողվել են: Նոր վարչակազմի առումով փորձագետը նույնպես լավատես չէ:
«Անկախ առաջնորդների ցանկությունից ու նոր քաղաքականություն հռչակելուց, ի վերջո ռուս-ամերիկյան հարաբերություններում հավանաբար համագործակցության փոխարեն կգերիշխի մրցակցությունը»,- ասում է փորձագետ Զեֆ Մանկոֆը:
Հարավային Կովկասի նկատմամբ նոր վարչակազմը դեռեւս հետաքրքրություն չի ցուցաբերել: Մանկոֆի կարծիքով հնարավոր է երկու տարբերակ:
«Եթե վարչակազմը որոշի հակադրվող քաղաքականություն որդեգրել Իրանի նկատմամբ, ապա կխորացնի ներգրավվածությունը նաեւ տարածաշրջանային հարցերում, ներառյալ Լեռնային Ղարաբաղում: Մյուս կողմից, հաշվի առնելով վարչակազմի հետաքրքրությունը Ռուսաստանի նկատմամբ, չի բացառվում, որ ԱՄՆ-ը որոշի մի փոքր հետ քաշվել, քանի որ այս տարածաշրջանը Ռուսաստանի ռազմավարական շահերի գոտում է»,- ասում է Մանկոֆը:
Եթե ռուս-ամերիկյան հարաբերություններում նկատվում է գործակցությանն ուղղված միտում, ապա իրան-ամերիկյան հարաբերություններն ակնհայտ հետընթաց են ապրում ՝ հաշվի առնելով Թեհրանի միջուկային համաձայնագրի վերաբերյալ նախագահ Թրամփի նախընտրական եւ հետընտրական քննադատությունը եւ իրանյան բալիստիկ հրթիռի վերջին փորձարկումները:
«Նախագահ Թրամփի կոշտ դիրքորոշումը Իրանի հարցում ճիշտ է: Սակայն մեծ սխալ կլինի չեղյալ հայտարարել Իրանի միջուկային համաձայնագիրը, քանի որ այն ունի մեծ աջակցություն եվրոպացիների, Չինաստանի եւ Ռուսաստանի, անգամ մեծաթիվ ամերիկացիների շրջանակում: Ուստի այն վերացնելու փոխարեն ցանկալի է ուժեղացնել դրա կատարման վերահսկողությունը»,- ասում է դեսպան Քորտնին:
«Իհարկե շատ հարցեր կապված են Իրանի ներքաղաքական իրավիճակից, սակայն մյուս կողմից եկել է ամերիկյան նոր վարչակազմ, որը Իրանի վերաբերյալ կոշտ դիրքորոշման կողմնակից է, եւ իր բալիստիկ հրթիռի արձակմամբ Թեհրանը հավանաբար ամերիկյան վարչակազմին ցանկանում է ցույց տալ, որ կոշտ մոտեցումը կստեղծի խնդիրներ»,- ասում է Մանկոֆը:
Ակնհայտ է, որ Հարավային Կովկասը շարունակում է մնալ խոշոր տերությունների շահերի բախման տարածաշրջան, ուր ամերիկյան վարչակազմի շահերը կապված են տարածաշրջանային խոշոր երկրների հետ հարաբերություններից:

















































Թրամփն անարդար է համարում պահանջը, որ Իրանը բալիստիկ հրթիռներ չունենա
Թրամփը փակ ճեպազրույց կանցկացնի հետախուզության հետ
Թրամփը Մակրոնի հետ ընթրիքի ժամանակ ստորագրել է ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագիրը
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանին 300 մլն դոլար չի վճարի
Թրամփը սպառնացել է 100%-անոց մաքսատուրքեր սահմանել ֆրանսիական գինիների և շամպայնի համար
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...