Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում Մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութեր ձեռք բերելու և դիտելու համար հարուցվել է հանրային քրեական հետապնդում Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համագործակցության տարեկան ծրագրերը ՆԳՆ ՄՔԾ-ում ներդրվել է կենդանի հերթի համակարգ՝ նույնականացման քարտի ծառայության համար ԱՄՆ սենատը մերժել է Թրամփի լիազորությունները սահմանափակող օրինագիծը Ապրիլի 25-ին Հանրապետության հրապարակ տանող փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի Բնակարանային գողությունը կատարել է տանտիրոջ 25-ամյա որդին Տեղահանված բազմաթիվ լիբանանցիներ վերադառնալու տեղ չեն ունենա 2026-ի հունվար-մարտին 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատ արտահանումը դեպի ԵՄ աճել է 90%-ով Անօրինական միգրացիա՝ 42 հազար դոլարի դիմաց Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը Եվրոպայի առաջնությունում 7-րդն է Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդալակիրներ

Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունումՄանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութեր ձեռք բերելու և դիտելու համար հարուցվել է հանրային քրեական հետապնդումՊաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համագործակցության տարեկան ծրագրերըՆԳՆ ՄՔԾ-ում ներդրվել է կենդանի հերթի համակարգ՝ նույնականացման քարտի ծառայության համարԱՄՆ սենատը մերժել է Թրամփի լիազորությունները սահմանափակող օրինագիծըԱպրիլի 25-ին Հանրապետության հրապարակ տանող փողոցներում երթևեկությունը կսահմանափակվիԲնակարանային գողությունը կատարել է տանտիրոջ 25-ամյա որդինՏեղահանված բազմաթիվ լիբանանցիներ վերադառնալու տեղ չեն ունենա2026-ի հունվար-մարտին 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատ արտահանումը դեպի ԵՄ աճել է 90%-ովԱնօրինական միգրացիա՝ 42 հազար դոլարի դիմացԾանրորդ Ռաֆիկ Հարությունյանը Եվրոպայի առաջնությունում 7-րդն էՍուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդալակիրներ2027 թ. նոյեմբերի 1-ից կգործեն մթնոլորտային օդի որակի գնահատման նոր չափանիշներ ու մեթոդաբանություններԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը դիտորդական առաքելություն է ուղարկելու ՀայաստանԲազեյանն ու Հարությունյանը դուրս մնացին պայքարիցՀիմնանորոգվում է Բարձրաշեն-Նուբարաշեն ավտոճանապարհի մի հատվածըԴանիայում երկու գնացք են բախվել Պետության սեփականությանը կամ տիրապետմանը վերադարձվել է 291 միլիարդ 726 միլիոն դրամի կամ շուրջ 773 միլիոն դոլարի գույք, դրամական միջոցՏուապսեի նավթային տերմինալում հրդեհը շարունակվում էԲնակարանային գողության մեղադրանքով Իրանի իրավապահ մարմինների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Քասախ գյուղումՍլովակիան կրկին նավթ է ստացել «Դրուժբա» խողովակաշարովԱպրիլի 24-ի ցերեկն առանձին շրջաններում տեղումները կլինեն ինտենսիվՈւրախ եմ, որ շանս ունեմ, որպեսզի մեր ընտանիքը պահպանվիՄարտին Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԱՄՆ հատուկ բանագնացը ՖԻՖԱ-ին առաջարկել է Իրանին փոխարինել Իտալիայի հավաքականովԼամին Յամալը չի կարողացել ավարտել «Սելտայի» դեմ հանդիպումը«Լացիոն» նվաճեց Իտալիայի գավաթի եզրափակիչի ուղեգիրԴիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեցվել էՇրջայց «Արմավիր» քրեակատարողական հիմնարկումՉհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն ՀարինՀԱՊԿ-ում աշխատանքներն ակտիվացնելու վերաբերյալ միջոցներ չենք ձեռնարկի. ՓաշինյանՀՀ ՇՄ նախարարը Փարիզում մասնակցում է «Մեծ յոթնյակի» երկրների շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանըՄենք պետք է մեր ավիացիոն կարգավորումները համապատասխանեցնենք բոլոր ժամանակակից ստանդարտներինԵս ներկա եմ ամեն տեղ ՀՀ-ում. Փաշինյանը «խորոված փարթիին» մասնակցելու մասինՎարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինՊապիկյանն ու Կոբախիձեն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերիԻրանի հետ բանակցություններում «ժամանակային ճնշում» չկա16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիրԹուրքիան ուժեղացնում է Միջին միջանցքըՀայաստանի մի շարք շրջաններում սպասվում է քամու ուժգնացումՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարարին կից հասարակական խորհրդի երկրորդ նիստըՎթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանումԼիբանանի հարավում զոհվել է լրագրող Ամալ ԽալիլըԿառավարությունը փոփոխություններ է նախատեսում ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային ապահովման աջակցության ծրագրումՄեկ օրում բացահայտվել է 193 հանցագործություն. ՆԳՆՀաստատվել են 2025-2026 ուսումնական տարվա ավարտական և պետական ավարտական քննությունների ժամկետներըԿառավարության 2026 թվականի ապրիլի 23-ի հերթական նիստըԻրաքի Հանրապետության ներքին գործերի նախարարության պատվիրակությունը հյուրընկալվել է Քննչական կոմիտեումԹայվանը ԱՄՆ-ի հետ ստորագրել է 6,6 մլրդ դոլարի սպառազինության գնման խոշոր պայմանագրերՄարսելի Palais du Pharo-ն լուսավորվել է հայկական դրոշի գույներով

Հայաստանի մասին՝ առանց Հայաստանի. Ինչպես են ձևավորվում պատմական ռիսկերը

Տավուշում՝ հայ-ադրբեջանական սահմանին, հուլիսի 12-ից սկսված ռազմական գործողությունները տարածարջանում նոր պրոցեսների սկիզբ են դրել։ Իշխանության անլրջության պատճառով Հայաստանը վերածում է սակարկության առարկայի։

Սրանք շատ ավելի երկարատև ազդեցության են և ռիսկերի շատ ավելի զգալի պաշարով, քան՝ մեկ բարձունքի թեման։ Ցավոք, Հայաստանում գրեթե չկա խնդրի ամբողջական ընկալման լրջությունը։ Համենայնդեպս չկա որևէ ցուցիչ, թե իշխանությունը համարժեքորեն ընկալում է իրականությունը, նույնը, իհարկե, վերաբերում է լայն զանգվածներին, որոնց ոչ ոք չի բացատրում ռիսկերը։Ամենամտահոգիչն այս պայմաններում Հայաստանին վերաբերող զարգացումներում Հայաստանի բացակայությունն է։ Հետևենք փաստերին.

Հուլիս 17-ին Վլ. Պուտինը հրավիրում է ՌԴ Անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվում է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունները: Համաձայն պաշտոնական հաղորդագրության՝ ՌԴ անվտանգության խորհրդի մշտական անդամները ծայրահեղ անհանգստություն են հայտնել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող բախումների կապակցությամբ։ ՌԴ նախագահը չի շփվում ռազմական բախման մեջ գտնվող իր ռազմավարական գործընկերոջ հետ։

Նույն նիստի ժամանակ Վլ.Պուտինը տեղեկացրել է, որ նախօրեին հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ: Դժվար չէ ենթադրել, որ ՌԴ և Իրանի նախագահների օրակարգում եղել է (կամ՝ եղել է նաև) հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը։

Ռուսաստանը հուլիսի 17-ին սկսում է զորքերի հանկարծակի ստուգումներ, մարտական վիճակի են բերվում մի շարք զորամիավորումներ, որոնց մեջ ներառված են նաևՀարավային օկրուգի զորամիավորումները։

Հուլիսի 18-ին Ադբրեջանի ՊՆ Զ. Հասանովը հեռախոսազրույց է ունենում ՌԴ ՊՆ Շոյգուի հետ՝ հավաստիանալու համար, որ ռուսական զորքերի հրատապ մարտական վիճակի բերվելը ընդդեմ Ադրբեջանի չէ։

Հուլիսի 24-ին ևս մեկ անգամ Պուտինը հրավիրում է ՌԴ անվտանգության խորհրդի նիստ, և դարձյալ օրակարգում հայ-ադրբեջանական սահմանի վիճակն է։

Վլ. Պուտինը երկու անգամ՝ հուլիսի 13-ին եւ 27-ին հեռախոսազրույց է ունենում Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ՝ քննարկելով հայ-ադրբեջանական սահմանում ստեղծված իրավիճակը, շեշտելով, որ չի կարելի թույլ տալ, հանդուրժել գործողություններ, որոնք կհանգեցնեն հակամարտության թեժացմանը:

Հուլիսի 29-ից Նախիջևանում՝ Երևանից ընդամենը60 կմ հեռավորության վրա, սկսվում են աննախադեպ ծավալի թուրք-ադրբեջանական խոշոր զորավարժություններ։

Հուլիսի 12-ից սկսած Թուրքիային նախագահը և պաշտպանության նախարարը պարբերաբար հայտարարում են, որ Թուրքիան բոլոր միջոցներով 24 ժամ Ադրբեջանի կողքին է։Նախիջևանում թուրքական մշտական ռազմաբազայի հնարավորությունը այլևս խիստ իրատեսական է։ Թուրքիան անթաքույց ևագրեսիվ հայտ է ներկայացնում՝ ուղղակիորեն ներգրավվելու ղարաբաղյան հակամարտության լուծման գործընթացում։

Զուգահեռաբար՝ Ադրբեջանը սկսում է անթաքույց ճնշումներ այն երկրների վրա, ովքեր Հայաստանին զենք են վաճառել։ Հիմնական ուղղությունները՝ Սերբիա և Ռուսաստան։

Օգոստոսի 7-ին Ալիևը հեռախոսազրույց է ունենում Սերբիայի նախագահ Ա. Վուչիչի հետ։Սերբիան բարձրաստիճան պատվիրակություն է ուղարկում Ադրբեջան։

Օգոստոսի 12-ին Պուտինը հեռախոսազրույց է ունենում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ՝ քննարկելով հայ-ադրբեջանական լարվածությունը։ Ուշագրավ է, որ հեռախոսազույցի վերաբերյալ ռուսական և ադրբեջանական հաղորդագրություններում կան էական տարբերություններ։ Ադրբեջանական աղբյուրները պնդում են, որ Ալիևը իր դժգոհությունն է հայտնելՌուսաստանի կողմից Հայաստանին զենքի մատակարարման հարցում։

Ամփոփում

Հուլիսի 12-ից սկսած մեր շուրջը իրադարձությունները զարգանում են աննախադեպ ինտենսիվությամբ։ Ակնհայտ է, որ մեծ լարվածություն է կուտակվում մեր շուրջը։ Հայաստանն այս ամեն ինչից բացակա է։

Հայաստանը ակնհայտորեն չունի Ռուսաստանի հետ քաղաքական երկխոսության լիարժեք խողովակ։ Սա երևում է անզեն աչքով։ Եթե այս լարվածության պահին չկա առաջին դեմքերի միջև կոնտակտ, դա նշանակում է, որ գործ ունենք խորը ճգնաժամի հետ։

Հայաստանում այս ողջ ընթացքում չի հրավիրել Անվտանգության Խորհրդի նիստ, ինչը չափազանց կարևոր է թե արտաքին աշխարհի,թե սեփական հասարակությանը լուրջ ուղերձներ հղելու համար. սա կարևոր է իրավիճակի ողջ ռիսկայնությունը որպես օրակարգի թիվ 1 խնդիր ձևակերպելու համար։

Պաշտոնական Երևանը կորցնում է չափից դուրս թանկ ժամանակ, պաշտոնական Երևանը չի անում անհետաձգելի դիվանագիտական, ռազմաքաղաքական քայլեր, որոնք կամրապնդեին Հայաստանի դիրքերը, կնպաստեին հավասարակշռության պահպանմանը։ Իշխանական էլիտան զբաղված է երկրորդական թեմաներով և ընտանեկան սելֆիներով։ Ստեղծվում է խիստ մտահոգիչ վիճակ, կուտակվում են մեծ ռիսկեր, և դարձյալ ողջ ծանրաբեռնվածությունը իշխանությունը թողնում է բանակի վրա, ինչն անթույլատրելի է։


«Այլընտրանքային նախագծեր խումբ»