Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հիշելով անցյալը՝ Հայաստանն իր ինքնիշխան ապագան կառուցում է խաղաղության օրակարգով․ ԱԳՆ հայտարարություն Իրանը Հորմուզի նեղուցով անցման տուրքի հարցում Ռուսաստանի համար բացառություն է արել ԱՄՆ-ն Իրանում միջուկային զենք չի կիրառի Ցեղասպանության հանցագործությունը չունի և չի կարող ունենալ որևէ արդարացում․ անպատժելիությունը խաթարում է արդարության հիմքերը և ծնում նոր հանցագործություններ․ ՄԻՊ Ցեղասպանության հիշողությունը մեզ համար ոչ միայն ցավ է, այլև պատասխանատվություն՝ թույլ չտալու կրկնել անցյալի ողբերգությունները Հարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելից. հիշատակի և խնկարկման օր Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում Մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութեր ձեռք բերելու և դիտելու համար հարուցվել է հանրային քրեական հետապնդում Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համագործակցության տարեկան ծրագրերը ՆԳՆ ՄՔԾ-ում ներդրվել է կենդանի հերթի համակարգ՝ նույնականացման քարտի ծառայության համար

Հիշելով անցյալը՝ Հայաստանն իր ինքնիշխան ապագան կառուցում է խաղաղության օրակարգով․ ԱԳՆ հայտարարությունԻրանը Հորմուզի նեղուցով անցման տուրքի հարցում Ռուսաստանի համար բացառություն է արելԱՄՆ-ն Իրանում միջուկային զենք չի կիրառիՑեղասպանության հանցագործությունը չունի և չի կարող ունենալ որևէ արդարացում․ անպատժելիությունը խաթարում է արդարության հիմքերը և ծնում նոր հանցագործություններ․ ՄԻՊՑեղասպանության հիշողությունը մեզ համար ոչ միայն ցավ է, այլև պատասխանատվություն՝ թույլ չտալու կրկնել անցյալի ողբերգություններըՀարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրումՎարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբՀայոց ցեղասպանության 111-րդ տարելից. հիշատակի և խնկարկման օրԱննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունումՄանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութեր ձեռք բերելու և դիտելու համար հարուցվել է հանրային քրեական հետապնդումՊաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համագործակցության տարեկան ծրագրերըՆԳՆ ՄՔԾ-ում ներդրվել է կենդանի հերթի համակարգ՝ նույնականացման քարտի ծառայության համարԱՄՆ սենատը մերժել է Թրամփի լիազորությունները սահմանափակող օրինագիծըԱպրիլի 25-ին Հանրապետության հրապարակ տանող փողոցներում երթևեկությունը կսահմանափակվիԲնակարանային գողությունը կատարել է տանտիրոջ 25-ամյա որդինՏեղահանված բազմաթիվ լիբանանցիներ վերադառնալու տեղ չեն ունենա2026-ի հունվար-մարտին 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատ արտահանումը դեպի ԵՄ աճել է 90%-ովԱնօրինական միգրացիա՝ 42 հազար դոլարի դիմացԾանրորդ Ռաֆիկ Հարությունյանը Եվրոպայի առաջնությունում 7-րդն էՍուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդալակիրներ2027 թ. նոյեմբերի 1-ից կգործեն մթնոլորտային օդի որակի գնահատման նոր չափանիշներ ու մեթոդաբանություններԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը դիտորդական առաքելություն է ուղարկելու ՀայաստանԲազեյանն ու Հարությունյանը դուրս մնացին պայքարիցՀիմնանորոգվում է Բարձրաշեն-Նուբարաշեն ավտոճանապարհի մի հատվածըԴանիայում երկու գնացք են բախվել Պետության սեփականությանը կամ տիրապետմանը վերադարձվել է 291 միլիարդ 726 միլիոն դրամի կամ շուրջ 773 միլիոն դոլարի գույք, դրամական միջոցՏուապսեի նավթային տերմինալում հրդեհը շարունակվում էԲնակարանային գողության մեղադրանքով Իրանի իրավապահ մարմինների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Քասախ գյուղումՍլովակիան կրկին նավթ է ստացել «Դրուժբա» խողովակաշարովԱպրիլի 24-ի ցերեկն առանձին շրջաններում տեղումները կլինեն ինտենսիվՈւրախ եմ, որ շանս ունեմ, որպեսզի մեր ընտանիքը պահպանվիՄարտին Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԱՄՆ հատուկ բանագնացը ՖԻՖԱ-ին առաջարկել է Իրանին փոխարինել Իտալիայի հավաքականովԼամին Յամալը չի կարողացել ավարտել «Սելտայի» դեմ հանդիպումը«Լացիոն» նվաճեց Իտալիայի գավաթի եզրափակիչի ուղեգիրԴիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեցվել էՇրջայց «Արմավիր» քրեակատարողական հիմնարկումՉհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն ՀարինՀԱՊԿ-ում աշխատանքներն ակտիվացնելու վերաբերյալ միջոցներ չենք ձեռնարկի. ՓաշինյանՀՀ ՇՄ նախարարը Փարիզում մասնակցում է «Մեծ յոթնյակի» երկրների շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանըՄենք պետք է մեր ավիացիոն կարգավորումները համապատասխանեցնենք բոլոր ժամանակակից ստանդարտներինԵս ներկա եմ ամեն տեղ ՀՀ-ում. Փաշինյանը «խորոված փարթիին» մասնակցելու մասինՎարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինՊապիկյանն ու Կոբախիձեն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերիԻրանի հետ բանակցություններում «ժամանակային ճնշում» չկա16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիրԹուրքիան ուժեղացնում է Միջին միջանցքըՀայաստանի մի շարք շրջաններում սպասվում է քամու ուժգնացումՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարարին կից հասարակական խորհրդի երկրորդ նիստըՎթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
Հայաստան

«Ֆիզիկա» առարկայի ուսուցման հետ հետ կապված ի՞նչ փոփոխություններ կլինեն դպրոցներում

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ հանրակրթական դպրոցում «Ֆիզիկա» առարկայի ուսուցումը իրականացվելու է երկու փուլով: Միջին դպրոցում այն՝ որպես պարտադիր առարկա, ուսումնասիրվելու է 7-9-րդ դասարաններում: Առարկայի բովանդակությունը կառուցվել է 5-6-րդ դասարաների համար նախատեսված «Բնություն» առարկայի հենքի վրա, որի չափորոշիչն ու ծրագիրը նույնպես էական փոփոխության են ենթարկվել: Ավագ դպրոցում, ելնելով նախասիրություններից և մասնագիտական կողմնորոշումից, սովորողներն իրենց ընտրությամբ կարող են ֆիզիկան ուսումնասիրել կա՛մ որպես առանձին առարկա, կա՛մ ինտեգրված «Բնագիտություն» առարկայի շրջանակում, որը ներառում է գիտելիքներ նաև բնագիտական այլ առարկաներից: Վերջինս նախատեսված է հումանիտար և հասարակագիտական ոլորտներում մասնագիտացողների համար և դասավանդվելու է 10-11-րդ դասարաններում:

Ի տարբերություն ֆիզիկայի ներկայումս գործող չափորոշչի և ծրագրի՝ նոր մշակված փաստաթղթում կատարվել են հետևյալ փոփոխությունները. գործող չափորոշչով սովորողներին ներկայացվող եռամակարդակ պահանջները փոխարինվել են դպրոցի յուրաքանչյուր աստիճանի շրջանավարտի համար սահմանված ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքներով: Վերջնարդյունքներն ուղղված են ոչ այնքան տեսական նյութի իմացությանը, որքան սովորողների տրամաբանական մտածողության, գիտելիքները տարբեր իրավիճակներում կիրառելու, պրակտիկ գործունեություն ծավալելու կարողությունների զարգացմանը: Վերջնարդյունքները ձևակերպելիս առավել ուշադրություն է դարձվել դրանց չափելիության, հստակության, միարժեքության, սովորողների զարգացման դինամիկայի ապահովման հետ կապված խնդիրներին:

Առարկայի բովանդակությունը կառուցվել է երեք հիմնական գաղափարների (Շարժում և փոխազդեցություն, Նյութի կառուցվածք և հատկություններ, Ֆիզիկական դաշտեր) հենքի վրա, որոնք առավել կոնկրետացվել են հաջորդ երկու մակարդակներում: Նման մոտեցումը նպաստելու է ուսումնասիրվող թեմաների, կոնկրետ ուսումնական նյութերի ընտրության արդյունավերության բարձրացմանը: Աշխարհի ճանաչողության միասնական մեթոդաբանական հիմքերի ապահովման նպատակով առարկայի բովանդակության կառուցման հիմքում դրվել են նաև մի շարք այսպես կոչված՝ խաչվող հասկացություններ, որոնք ընդհանրական են բոլոր բնագիտական առարկաների համար և օգնելու են սովորողներին՝ միավորելու, փոխկապակցելու տարբեր առարկաներից ձեռք բերած գիտելիքները աշխարհի մասին մեկ ամբողջական պատկերացման շրջանակում: Փաստաթղթում սահմանվել են տարատեսակ հետազություններ կատարելու համար անհրաժեշտ ընդհանրական հմտությունները, որոնց ձևավորմանը պետք է նպատակաուղղվի ուսումնական գործընթացը:

Որպես ուսումնական գործունեության տեսակ ներմուծվել է նախագծային աշխատաքը: Ի տարբերություն ներկայումս գործող ծրագրի, որը պարտադիր է բոլոր դպրոցների համար, առաջարկվողն ընդամենը օրինակելի է, այսինքն՝ յուրաքանչյուր դպրոց կարող է կամ օգտագործել այդ ծրագիրը, կամ դրա հիման վրա մշակել և հաստատման ներկայացնել իր ծրագիրը. պարտադիր են համարվում միայն չափորոշչով սահմանված վերջնարդյունքները: Առաջարկվող օրինակելի ծրագրում բեռնաթափվել է ուսումնական նյութը, ինչը հնարավորություն է ընձեռելու առավել շատ ժամանակ հատկացնել սովորողների գործնական հմտությունների զարգացմանը, խնդիրների լուծմանը, լաբորատոր, նախագծային աշխատանքների կատարմանը: