Ջերմուկ տանող ավտոճանապարհն Ամուլսարի պահապանները փակել են. պահանջում են «Լիդիանի» վագոն-տնակները 30 մետր հետ տանել
Ամուլսարի պահապանները փակել են Ջերմուկ տանող ավտոճանապարհը. պահանջում են «Լիդիան» ընկերության կողմից տեղադրված վագոն-տնակները 30 մետր հետ տանել տարածքից։
Ակցիայի վայրում է նաեւ Վայոց Ձորի ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանը, որը բանակցություններ է վարում Ամուլսարի պահապանների հետ։
«Երբ իշխանությունը փոխվեց, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հողերի ապօրինի սեփականացումը վերացվելու է եւ ամեն ինչ գալու օրենքի դաշտ։ ՀՀ օրենքով ճանփեզրից 30 մետր այն կողմը ոչ ոք իրավունք չունի սեփական հող ունենալ. բա ո՞ւր ա Նիկոլ Փաշինյանը, ինչի՞ համար ես այս թուրքերին պաշտպանում։ Գիտեն, թե գիշերը կքնեն, չենք թողելու քնեն, չենք թողելու որեւէ մեկը մնա այստեղ, կես ժամվա մեջ թող գնան»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Մարզի ոստիկանապետն ասաց, որտարածքում այդ գույքի տեղադրման համար որոշակի հատկանիշներ են հանդիսացել քրեական գործեր հարուցելու համար. «Փաստացի, այս պահին քննվում է քրեական գործ։ Այս գույքն այստեղ օրինական է տեղադրված, քանի հակառակը չի ապացուցվել։
«Մենք պահանջում ենք այս տնակները 30 մետր այն կողքը տարեք, հակառակ դեպքում մեր տնակն ենք բերելու մեջտեղը դնենք»,- Ազիզյանին ասացին ակցիայի մասնակիցները։
«Այս ճանապարահի հետ կապված հարուցված է քրեական գործ, քանի դեռ կա վիճելի հարց, ուրեմն պետք է գործի ՀՀ օրենքը, իսկ այն հստակ ասում է, որ մինիմում 30 մետր, այսինքն՝ առաջին կարգի ճանապարհների՝ 70 և երկրորդ կարգինը՝ 50 և երրորդը՝ 30 մետր հեռավորությամբ պետք է պահպանվի բուֆերային գոտի»,- ասաց պահապաններից Շիրակ Բունիաթյանը։
Նշենք, որ Ամուլսարում իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Քիչ առաջ բերման ենթարկեցին մի քանի տասնյակ քաղաքացիներ, որոնց թվում էր նաեւ «Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ղեկավար Վահագն Վարագյանը։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Ամուլսարի պահապանները հայտնել էին՝ «Լիդիան» ընկերության վարձած նոր պահնորդական ծառայությունը Ամուլսարի պահապանների վագոն-տնակները հանել է ու փոխարենը դրել իրենցը:

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...