Ձերբակալվածին ստիպում են Վանեցյանի դեմ ցուցմունք տալ. կնոջը մինչև կեսգիշեր պահել են ԱԱԾ-ում
hraparak.am-ը գրում է․ «Այսօր մենք գրել էինք, որ ԱԱԾ-ն նոր քրեական գործ է հարուցել Արթուր Վանեցյանի դեմ՝ ապօրինի զենքի մեղադրանքով: Սակայն ամբողջ զավեշտն այն է, որ այդ զենքը հայտնաբերվել է ԱԱԾ զինապահեստում:
«Հրապարակի» ԱԱԾ աղբյուրները նոր մանրամասներ են հայտնում «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի դեմ իրականացվող քաղաքական հետապնդումներից: Այս արշավի հեղինակների անբարոյականությունն այն աստիճանի է հասել, որ իրենց ենթակայության տակ աշխատող կնոջը սպառնացել են ամուսնուն նստեցնել, իրեն աշխատանքից հեռացնել՝ եկամուտից զրկելով և նրա անչափահաս երեխաներին սովի մատնելով:
Բանն այն է, Վանեցյանին մեղադրանք առաջադրելու օպերացիան այժմ գլխավորում է կոռուպցիայի դեմ պայքարի դեպարտամենտի պետ, տխրահռչակ Միքայել Համբարձումյանը, ում խոստացել են ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնը, եթե կարողանա քրեական պատասխանատվության կանչել Վանեցյանին։
ԱԱԾ աղբյուրները մեզ հայտնում են, որ ԱԱԾ սպառազինության բաժնի զինանոցից հանվել են ապօրինի զենքեր, որոնք, ըստ ԱԱԾ-ի, գրանցված զենքեր չեն։ Միքայել Համբարձումյանն անձամբ է իրականացրել խուզարկություններն ու հարցաքննությունները ԱԱԾ-ի ներսում։ Սպառազինության բաժնի պետ Արտակ Թորոսյանին նախ համոզել են, հետո ստիպել, իսկ վերջում վախեցրել, որ ցուցմունք տա այն մասին, թե իբր հայտնաբերված զենքերը պատկանում են ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին։ Ա.Թորոսյանը հրաժարվել է սուտ ցուցմունքներ տալուց, ինչի հետևանքով էլ նրան ձերբակալել են»։
Ապա ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանի ուղիղ ցուցումով ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետն ու Միքայել Համբարձումյանը հարցաքննության են կանչել նաև սպառազինության բաժնի ձերբակալված պետի կնոջը, ով նույնպես աշխատում է ԱԱԾ-ում։ Նրան նախ համոզել են, որ ամուսնուն ստիպի ցուցմունքներ տալ Արթուր Վանեցյանի դեմ, սակայն տեսնելով, որ չի հաջողվում, ասել են՝ «Ամուսնուդ կնստացնենք, քեզ էլ գործից կհանենք ու երեք անչափահաս երեխաներդ սովից կմեռնեն»:
Թորոսյանի կնոջ հարցաքննությունը շարունակվել է մինչև ուշ գիշեր։ Կեսգիշերին նրան բաց են թողել: Թե ինչ շարունակություն կունենա այս պատմությունը, կներկայացնենք հաջորդիվ:

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...