Կուսակցությունները միգուցե եւ անցողիկ են, բայց հավերժ են մեր դավանած արժեքները. Լեւոն Զուրաբյան
Հայ Ազգային Կոնգրես կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Հայ Ազգային Կոնգրեսը ծննդյան երկու օր ունի՝ 1988 թվականի փետրվարի 20-ը եւ 2008 թվականի օգոստոսի 1-ը։ Ե՛վ որպես Հայոց Համազգային Շարժում, ե՛ւ որպես Հայ Ազգային Կոնգրես, կուսակցությունը իրականում միշտ էլ եղել է ավելին, քան կուսակցություն. այն եղել է ու կմնա հայ ժողովրդի ԶԱՐԹՈՆՔԻ շարժում, ազգային ոգու եւ համամարդկային արժեքների հաղթական շաղախի պահապան եւ կրող։
Տասնյակ տարիներ այդ դերը մեր կուսակցությունը կարողացել է խաղալ միայն մեկ պատճառով։ Մեր քաղաքական ծրագրերի հիմքում միշտ եղել են Համաժողովրդական Շարժման ոգին եւ գաղափարները, մեր քաղաքական ներուժը միշտ սնվել է Համաժողովրդական Շարժումների ոգեւորությամբ եւ զանգվածայնությամբ։ Հզորացման ուրիշ աղբյուր մենք երբեք չենք ճանաչել եւ երբեք չենք էլ ճանաչելու, ինչքան էլ որ դա բարդացնի մեր ընթացքը։
Փետրվարի 20-ի Զարթոնքի շնորհիվ ազատվեցինք կոմունիստական ամբողջատիրությունից, ձեռք բերեցինք անկախություն եւ ժողովրդավարություն, հաղթեցինք 1991-1994 Մեծ Արցախյան պատերազմում։ Օգոստոսի 1-ի Զարթոնքն ստեղծեց Հայաստանում ժողորդավարության եւ սահմանադրական կարգի վերականգնման համար անզիջում պայքար տանող հզոր հասարակական հոսանքներ, որոնք եւ ի վերջո իրականացրեցին Հայաստանը քրեածին բռնապետներից ազատելու գործը։
Հայ Ազգային Կոնգրեսը այսօր էլ ունի բազմահազար անդամներ եւ համակիրներ, որոնք տեր են կանգնած ժողովրդավարական հեղափոխության լիարժեք իրականացման օրակարգին եւ արդյունավետ մասնակցություն են բերում երկրի ժողովրդավարական գործընթացներին։
Մենք իշխանություն չենք, մենք անգամ խորհրդարանում չենք, բայց մեր քաղաքական ուժի նման ակտիվության եւ կենսունակության՝ առաջին հայացքից անբացատրելի գաղտնիքը շատ պարզ հիմք ունի. հավատարմությունը Համաժողովրդական Շարժումների թելադրած՝ ռացիոնալիզմի, առողջ մտածելակերպի, արդարության եւ ազատական ոգու արժեքներին։ Սա է նաեւ մեր ապագա հաղթանակների երաշխիքը։ Կուսակցությունները միգուցե եւ անցողիկ են, բայց հավերժ են մեր դավանած արժեքները։
Կոգրեսականներ, շնորհավո՛ր մեր տոնը»։

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...